ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ԱՆԶԻՆՔ:




ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶ՛ԱՐՅԱՆ. Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55 տարեկան, առույգ և
ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, ցանցառ մորուքով և կարմիր այտերով:
ԵՐԱՆՈՒՀԻ. Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան, ժամանակից առաջ թառամած,
դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:
ԲԱԳՐԱՏ. Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական երիտասարդ, 27 տարեկան,
եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են, ոճը կտրուկ և գրական:
ՍՈՒՐԵՆ. Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ երիտասարդ, որի դեմքը
կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց համակրելի է: Հագնվում է վերջին տարազով:
ՌՈԶԱԼԻԱ. Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական գեղեցիկ, բայց չափազանց
ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ, առանց գույների խտրության:
ՄԱՐԳԱՐԻՏ. Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ դեմքով, արտահայտիչ
աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ: Հագնվում է համեստ ճաշակով:
ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ. Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին որդեգիրը: 26 — 27
տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է միշտ սև:
ՍԱՂԱԹԵԼ. Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան,
անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ
թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ — լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն
երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած է ոսկե քամար:

Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի
մատնաչափ հաստ են:
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ. Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան
տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար: http://www.hay-em.do.am/
ՎԱՐԴԱՆ. Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու
բարբառով:
ՋԱՐՈԻՀԻ. Երիտասարդ աղախին:
Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք:
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելա սենյակը, որ բռնում է
սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև:
Միջին մեծության սենյակ: Աջ1 պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց
մեջտեղում դրած է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ,
հեռախոսի ապարատ և էլեկտրական շարժուն լամպար: Սեղանի քով, պատի կողմում մի մեծ
բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ:
Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը
բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:
Զախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դեպի
ավանցսենա Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ,
գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեների համար: Սեղանի հետևում
երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջ — վառարան:
Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված է գորգով: Լուսամատները վարագուրված
են:

ՏԵՍԻԼ 1
ՍԱՂԱԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ
Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի քով կանգնած, հեռախոսով
խոսում է: Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի
գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռու երևում է մի բարձր
հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևամ են և ուրիշ
ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ա այն կողմ են անցնում գբաղված դեմքերով:
Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի
չխկչխկոց և հեռախոսի գանգակի հնչյուններ:
ՍԱՂԱԹԵԼ. (Հեռախոսով) «Համեեե՞: Այո՛, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հաա՛: Լավ, ուղարկիր:
Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ
լավ բան է վաճառականի համար: Հա. ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը
վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է
իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա: http://www.hay-em.do.am/
ԿԱՐԻՆՅԱՆ. Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին:
Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:
ՍԱՂԱԹԵԼ. Բան է հնարել պարոն Բագրատը — արդարացուցիչ դոկումենտ: Ես Անդրեաս
Էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ:
Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն): Այդ ի՞նչ ես փնտրում:
ԿԱՐԻՆՅԱՆ. Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել): ՍԱՂԱԹԵԼ. Հեր
օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի
վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում: ԿԱՐԻՆՅԱՆ. Ճշմարիտ, ես մոռանում եմ, որ
Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե:
ՍԱՂԱԹԵԼ. Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ
ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տերողորմյան ձեռների մեջ
տրորում է և հոտ քաշում):
ԿԱՐԻՆՅԱՆ. Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:
ՍԱՂԱԹԵԼ. էհ, դու էլ խոսքի տակին գլխին — խիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես
սիրում: Ափսոս, որ փորը կշտացնող չէ:
ԿԱՐԻՆՅԱՆ. Այո, շատերի համար անմարսելի է:
ՍԱՂԱԹԵԼ. Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ
ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի,
այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի վաղ կգտնի՞:
ԿԱՐԻՆՑԱՆ. Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:
ՍԱՂԱԹԵԼ. (Կծու հեգնությամբ) Ինչպե՛ս չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով
փողոցում: էէ՜, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օր վրա
մաշվում է տանջանքից: Հա, ի՛նչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ:
ԿԱՐԻՆՅԱՆ. Ոչ:
ՍԱՂԱԹԵԼ. էհ, գոհություն աստծու: (Տերողորմյան արորում է և հոտ քաշում):
ԿԱՐԻՆՅԱՆ. Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ:
ՍԱՂԱԹԵԼ. Այդ երկար պատմություն է: Բայց մեր գործը չէ:
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ և ՍՈՒՐԵՆhttp://www.hay-em.do.am/
ՍՈՒՐԵՆ. (Ներս է մտնում շտապով ձախ դռնից վերարկուով ու գլխարկով) Պապան այստեղ չէ՞:
Ավելի լավ: (Սաղաթելին) Քեռի, ի սեր աստծու, տո՛ւր ինձ իսկույն երեք հարյուր ռուբլի:
ՍԱՂԱԹԵԼ. (Տերողորմյան գրպանը դնելով) Հեե հե՛, էլի վազեց գլխիս: (Սուրենին) Ի՞նչ է
պատահել, էլի բարկացած ես:
ՍՈՒՐԵՆ. Հարցուփորձի ժամանակ չէ: Ինձ ձեռաց երեք հարյուր ռուբլի փող է հարկավոր:
ԿԱՐԻՆՅԱՆ. Երևի, էլի բակարայում տանուլ եք տվել:
ՍԱՂԱԹԵԼ. Բաս չէ, առուտուրում վնաս է արել: Սրանը կամ բակարան է, կամ թխլիկ-թխլիկ
մամզելները:
ՍՈՒՐԵՆ. (Գրգռվելով Կարինյանի դեմ) Պարոն թանաքլզող, այդ ձեր գործը չէ, խնդրեմ անկոչ
վերահսկողի դեր չկատարեք: Քեռի, եթե այս րոպեին երեք հարյուր ռուբլի չունենամ —
կխայտառակվեմ: Պատվի խնդիր կա մեջտեղ: Եթե ինձ սիրում ես — մի՛ ուշացնիր:
ՍԱՂԱԹԵԼ. Շատ եմ սիրում, Սուրեն ջան, բայց որ փող չկա, ի՞նչ անեմ: Քեզ հայտնի է, որ այժմ
հորդ գործերը եղբայրդ է կառավարում: (Տերողորմյան գրպանից հանում է):
ՍՈՒՐԵՆ. Եղբայրս, եղբայրս, ամեն տեղ նա ինձ խանգարում է: Բայց թող սպասի, մի օր
ատամներս ցույց կտամ նրան:
ՍԱՂԱԹԵԼ. Է, նա այն պտուղներից չէ, որ քո ատամներից վախենա:
ՍՈՒՐԵՆ. (Անհամբեր) Տալո՞ւ ես փող, թե՞ չէ:
ՍԱՂԱԹԵԼ. Այ եղբայր, ես ի՞նչ անեմ, ահա նա, սնդուկը, սա էլ դու, համեցեք, վերցրու, ի՞նչ ես
յախիցս կպել:
ՍՈՒՐԵՆ. Բանալին տուր:
ՍԱՂԱԹԵԼ. (Հառաչելով) Չկա, Սուրեն ջան, չկա: Այժմ արքայության դռների պահապանն ես չեմ:
Մեկ էլ մեր մեջ ասած, հիմա այդ սնդուկում, բացի պայմանագրերից և վեքսիլներից, ոչինչ չկա:
Եղբայրդ մեր կարգ ու կանոնները փոխել է: Դրանից առաջ այդ սնդուկում տաս-քսան հազարներով
փող էր լինում շաբաթներով ընկած: Հիմա եղբայրդ բանկումն է պահում:
ԿԱՐԻնՅԱՆ. Նա ասում է փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին:
ՍՈՒՐԵՆ. Որ այդպես է, տուր քո գրպանից:
ՍԱՂԱԹԵԼ. Սուրեն ջան, ախար ես փող որտեղի՞ց ունիմ: Ես մի խեղճ գործակատար եմ:
ՍՈՒՐԵՆ. էլի մի՛ սկսիր Ղազարոսի շարականը երգել: Կաշիդ դաբախանում կճանաչեմ: Քո
կոշիկների այդ հաստ կարկատանի մեջ էլ փող կա: http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. Տեր, անցո՛ զբաժակս այս հինեն:
ՍՈՒՐԵՆ. Դե՛ լավ. հորդ խոսքերը մի կրկնիր: Ասում են, դու նրան այնքան ես նման, որքան ես
Պողոս Առաքյալին: Հանիր քսակդ, տեսնենք:
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Դրա ձեռքից ազատվել չի կարելի: (Տերողորմյան հանդարտ դնում է
գրպանը և շատ հանդարտ պիջակի գրպանից նանում է մի ահագին մաշված, կեղտոտ կաշվե
փողաման): Կարծեմ հարյուր ռուբլուց ավել չունիմ: (Երեսը դարձնելով, թաքուն նայում փողամանի
մեջ): Փա՜հ, իսկի հարյուր էլ չկա, հիսուն է:
ՍՈՒՐԵՆ. Այդ հեշտ է ստուգել: Տո՛ւր ինձ այդ տոպրակը, կտեսնեմ: (Փողամանը խլում է):
ՍԱՂԱԹԵԼ. (Վախեցած) Վա՜յ, այդ ի՞նչ ես անում:
ՍՈՒՐԵՆ. Ուզում եմ մի քիչ հետազոտել այդ հնագիտական գզրոցը: (Սկսում է փողամանը տնտղել
և մեկ-մեկ դուրս բերում անվանած իրեր): Այստեղ մտիկ արեք, ինչ ասես կա: Հին մուրհակներ,
ակցիաներ, բանկային կտրոններ, գերբովայա մարկաներ և յառլիկ գինու շշից...
ՍԱՂԱԹԵԼ. Ադա՜, ամոթ է:
ՍՈՒՐԵՆ. (Դուրս է բերում մի նամակ) Ա՞յս ինչ բան է: Վարդագույն թղթի վրա նամա՞կ, կնոջ
ձեռքով գրվա՞ծ: (Հոտ է քաշում): Անուշահո՜տ...
ՍԱՂԱԹԵԼ. (Կարինյանից քաշվելով) Ադա՛, ամաչիր, մարդ կա այստեղ...
ԿԱՐԻՆՅԱՆ. (Թաքուն ծիծաղում է):
ՍՈՒՐԵՆ. (Հանելով նամակի միջից շորի մի կտոր) Ահա այս էլ նամակի պատասխանը-դեյրացվի
նմուշ, արշինը վեց շահանոց. տեր ողորմած աստված, այստեղ մտիկ արեք, ղեղատոմսեր,
սիգնատուրա, աչքի ճար, քինաքինա, ամբողջ դեղատուն: Պակասում է բժիշկը: Հապա, տեսնենք
ուր է ցավդ, որ բժշկենք: Ահա, օօ՛, այստեղ երեք հարյուր էլ կա, հինգ էլ, տասն էլ:
ՍԱՂԱԹԵԼ. (Ամբողջ ժամանակ անհանգիստ, աշխատում է փողամանը խլել) Այդ խոմ ափաշկարա
կողոպտել է նշանակում: Տեսնո՞ւմ ես, Արիստակես, օրը ցերեկով:
ԿԱՐԻՆՅԱՆ. (Մեկուսի) Ավելի լավ է այդպես կողոպտել, քան թաքուն, թաքուն գողանալ, ինչպես
դու:
ՍՈՒՐԵՆ. Մի վախենար, ավելի չեմ վերցնիլ: Այն, ցվայ, դրայ, հերիք է: (Փողերը դնում է գրպանը,
փողամանը վերադարձնում է Սաղաթելին) Ստացի՛ր թանգարանդ, ֆի, մազո՛ւթի հոտ է փչում:
ՍԱՂԱԹԵԼ. (Փողամանը ծոցը դնելով) Կարող եմ ասել, որ էլի լավ պրծա...
ՍՈՒՐԵՆ. Շնորհակալություն: Այժմ պատիվս փրկված է: Անիրավները չէին ուզում ինձ հետ
ապառիկ խաղալ: Աուֆվիդերզեհե՜ն: (Ուզամ է գնալ): http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — բաս վե՞քսելը:
ՍՈՒՐԵՆ. Գրիր քեզ հայտնի պայմանով. կստորագրեմ, բայց տես Շեյլոկի տոկոս չբարդես վրեն:
(Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ):
ԿԱՐԻՆՅԱՆ. (Գլուխը շարժելով անցնում է գրասենյակ):
ՏեՍԻԼ 3
ՍՈՒՐեՆ, ԵՐԱՆՈԻՀԻ և ՍԱՂԱԹԵԼ
ԵՐԱՆՈԻՀԻ. (Գալիս է ձախ դռներից տնային հագուստով, առանց գլխարկի: Հուզված է) Կա՛ց, մի
գնար:
ՍՈՒՐԵՆ. (Կանգ է առնում) է, մամա, հերիք է ինչքան լացուկոծ բարձրացրիր, ես ներվային մարդ
եմ:
ԵՐԱՆՈԻՀԻ. (Սաղաթելին) Դու նրան փող տվեցի՞ր:
ՍՈՒՐԵՆ. Այո, մամա, եղբայրդ ավելի բարի գտնվեց, քան դու և մեծ որդիդ:
ԵՐԱՆՈԻՀԻ. Հե՛տ վերցրու, Սաղաթել, հե՛տ վերցրու: Փողը նրան փչացրեց, փողոցները գցեց:
ՍՈՒՐԵՆ. Լավ, մամա, հին երգդ երգելու տեղը չէ, գրասենյակից կլսեն: (Գրասենյակի դռները
ծածկում է):
ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, թող լսեն: Այժմ ամենքն էլ գիտեն, որ դու որդի չես ինձ համար, այլ աստծու
պատիժ:
ՍՈՒՐԵՆ. Ինչո՞ւ: Որովհետև ապրե՞լ եմ ուզում: Այնպես, ինչպես ապրում են իմ բոլոր ընկերնե՞րը:
ՍԱՂԱԹԵԼ. Այսինքն, բոլոր անառակ զավակները: (Մի կողմ) Վա՛, ի՜նչ ասացի:
ՍՈՒՐԵՆ. Քեռի, իմ գործերին մի՛ խառնվիր: Քոնն այն է, որ հորս հաշիվներին վերադիր անես և
սպանաղ ու ղանձիլ ուտես:
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Լավ կծեց, տեղն է քեզ, Սաղաթել:
ՍՈՒՐԵՆ. Իսկ դու, մամա, հոգս արա մյուս որդուդ համար: Կարող եմ հավատացնել, որ նա
ինձանից ավելի վատ ճանապարհի վրա է: Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ: Հասկացա՞ր,
սիրելի մամա: Ցտեսություն, ճաշին ինձ չսպասեք: (Գնում է նախասենյակի դռներով):
ՏԵՍԻԼ 4
ԵՐԱՆՈՒՀԻ և ՍԱՂԱԹԵԼhttp://www.hay-em.do.am/
ԵՐԱՆՈԻՀԻ. (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ դանակով մորթեցին:
Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. «փող տուր, թե չէ կսպանեմ»: Ոտներս թուլացան, աչքերս
մթնեցին, ասացի երկուսն էլ կորան: Մի կերպ բաժանեցի: Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք
կան, որ ինձ նախանձում են, հարուստի կնիկ եմ:
ՍԱՂԱԹԵԼ. է՜ է, ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է: Մեկի քանդածը մյուսը շինում է:
ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, չեմ ուզում ոչ քանդողին, ոչ շինողին: Մեկի համար փողը գերեզման է, մյուսի
համար հայր ու հավատամք: Երկուսն էլ աստծու ճանապարհից դուրս են: Մեր ժամանակներում
փողը երկնային թագավորի պատիժն է:
ՍԱՂԱԹԵԼ. Օրհնվի նրա կտրողի ձեռները: Փողի պես էլ քաղցր բան կա՞ աշխարհում:
ԵՐԱՆՈԻՀԻ. Հեթանոսնե՜ր, աստված չունիք, Բեհեղզեբուղին եք երկրպագություն տալիս:
ՍԱՂԱԹԵԼ. է՜է հե, էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը:
ԵՐԱՆՈՒՀԻ. Լույս գա նրա գերեզմանի վրա: Նա ասում էր փողը հնարված է սատանայի ձեռքով, որ
մարդկանց գեհենը տանի:
ՍԱՂԱԹԵԼ. Ասում էր, որովհետև, քահանա էր, իսկ մենք աշխարհականներ ենք, մե՞զ ինչ:
ԵՐԱՆՈՒՀԻ. Վախեցիր ահեղ դատաստանից, Սաղաթել: Մի՛ պաշտիր փողը կուռքի պես:
ՍԱՂԱԹԵԼ. Քույր, աստծու պատիժն էլ, վարձքն էլ այս աշխարհումն է: Ահեղ դատաստան-
մատաստան չկա:
ԵՐԱՆՈՒՀԻ. (Զարհուրած) Կա, անհավատ, կա:
ՍԱՂԱԹԵԼ. Դե հը՜, կա, թող լինի: Բայց հարցրու մեծ որդուդ, տես նա ինչ է ասում: Բանից դուրս է
գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են հնարել` իրանց այրված սիրտը մխիթարելու
համար: Որդիդ է ասում, լսո՞ւմ ես, ասում է` գիտության խոսքն է:
ԵՐԱՆՈՒՀԻ. Անիծվի ձեր գիտությունը:
ՍԱՂԱԹԵԼ. Ինչո՞ւ: Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ էլեկտրական լո՞ւյս է տվել: Ասա
խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ, տելեֆոն, գրամոֆոն գիտությո՞ւնն է հնարել, թե քո
տերտերները:
ԵՐԱՆՈՒՀԻ. Զուր չեն ասում, թե տերտերի որդին անհավատ կլինի:
ՍԱՂԱԹԵԼ. Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարով հետ ես մնացել: Խելքի եկ, բաց արա
աչքերդ, տես ի՛նչպես են ապրում մյուս հարուստների կանայք: Ուտում են, խմում, քեֆ անում,
ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու վազում ես... Ահեղ դատաստան: (Փոքրիկ պաուզա): http://www.hay-em.do.am/
Մի նոր բան էլ այն փոքր աղջիկդ է հնարել — Մարգարիտը. ճշմարտությո՜ւն: Երեկ սկսեց գլխիս
ավետարան կարդալ, «Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտությունով ղեկավարվել»:
ԵՐԱՆՈՒՀԻ. Վատ բան է ասել, հաա՞:
ՍԱՂԱԹԵԼ. Գիտես, սիրելիս, մեր հանգուցյալ հոր նման ճշմարիտ մարդ հազիվ թե լինի այս
քաղաքում: Բայց ի՞նչ թողեց մեզ համար: Վերջին կոպեկի կարոտություն, սով: Մեռավ թե չէ,
սկսեցինք սրան-նրան ձեռք պարզել: Դեռ փառք աստծու, որ դու մի քիչ գեղեցիկ էիր, բախտը քեզ
այս տունը գցեց: Ի՞նչ պիտի անեինք, եթե Էլիզբարովը քեզ հետ չամուսնանար: Հանգուցյալը մի
արհեստ էլ չէր սովորեցրել ինձ: Ուզում էր, որ ես էլ տերտեր դառնամ, այսինքն` իր նման քաղցածի
մեկը: Չէ, քույր, ոչ քեզ եմ հավանում, ոչ Մարգարիտին: Ապրել չգիտեք: Այ, մեծ աղջիկդ, քեֆս է
գալիս, աշխարհի բերանն է պատռում: Տեսնո՞ւմ ես տուն ու տեղդ ինչպես է կարգի գցել, ինչ շիկ է
բանեցնում: Մախլաս, դու իսկի նման չես միլիոնատերի կնոջ: Էհ, թողնենք, կարծեմ, Անդրեասի
ձայնն է:
ՏԵՍԻԼ 5
ՆՈԻՅՆՔ և ԱՆԴՐԵԱՍ
ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է գրասենյակի դռների մեջ գլխարկով ու վերարկուով: Մի ոտը շեմքի վրա,
խոսում է դեպի գրասենյակ): Ասացեք այդ մարդկանց, որ ես այստեղ չեմ: Գիտեմ ինչու համար են
շնորհ բերել: Ճանապարհ դրեք: Հետո գրասենյակը փակեցեք, գնացեք ճաշելու: Դուք հարկավոր
չեք: Իրիկունը շուտ եկեք: (Ներս է գալիս, դռները հետևից ծածկելով):
ՍԱՂԱԹԵԼ. էլի ովքե՞ր էին:
ԱՆԴՐԵԱՍ. Ազգային ագռավներ: Փա՜հ, կարծես, բարեգործական ընկերություն եմ բաց արել կամ
իրանցից հիմար եմ, չգիտեմ ումն է հարկավոր օգնել, ումը — ոչ: Հավաքվել են մի դյուժին
անգործներ ու դռնե դուռ ընկել, թե ինչ է` «Աշխատանքի տան» համար փող ենք հավաքում:
(Սաղաթելի օգնությամբ հանում է վերարկուն և գլխարկի ու ձեռնափայտի հետ տալիս է նրան:
Հագած է լայն և երկարավուն պիջակ, լայն վարտիք: Ժիլետի վրա ժամացույցի ոսկե շղթա, աջ
ձեռքի մատի վրա ահագին ադամանդյա մատանի): Աշխատանքի տո՞ւնս որն է: Աշխատող մարդը
ինքը գործ էլ կունենա, տուն էլ: Հավաքել են ծույլերին ու անպիտաններին, ձրի կերակրում են, թե
ազգ ենք փրկում:
ՍԱՂԱԹԵԼ. Իմաստունի խոսքերն են: (Վերարկուն ու ձեռնափայտը տանում է նախասենյակ և
իսկույն վերադառնում):
ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր գրասեղանի քով և այղ պահին տեսնում Երանուհուն) Աա՜, դու այստե՞ղ
ես: Էլի ի՞նչ ես ունքերդ կիտել: (Գրգռվելով) Մի՛ սևացնիր օրս, մի՛ սևացնիր, առանց քեզ էլ
սևացնողներ կան:
ԵՐԱՆՈԻՀԻ. Ուզողին մերժելը մեղք է: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. (Կծու հեգնությամբ) Հաա՞, միլիոնատերի աղջիկ, աֆերիմ: Որ այդպես է, տուր էլի քո
օժիտից կամ հորդ թողած ժառանգությունից, այ, այն մեծ-մեծ քարվանսարաներից:
ԵՐԱՆՈԻՀԻ. (վեր կենալով) Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես տալիս:
ԱՆԴՐԵԱՍ. Ախար, ինչ անեմ, նա էլ միշտ քարոզում էր. «բարություն արեք»: Ինքը չուներ,
ուրիշներից էր պահանջում: Բարությո՜ւն: Բարությո՞ւնս որն է: Մարդս անասուն է, ցեխի մեջ որ
տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես բարձրացնես: (Սակավ լռություն:
Տոնը փոխելով, Սաղաթելին): Չի՞ եկել այն տղան:
ՍԱՂԱԹԵԼ. Դեռ ոչ:
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես ցցվել աչքիս առաջ: Ի՞նչ ես ուզում ինձանից:
ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչելով) Ոչինչ,
ԱՆԴՐԵԱՍ. Փառք աստծու, կարծեցի էլի պիտի սկսես նախատել ինձ:
ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ ե՞րբ եմ նախատել:
ԱՆԴՐԵԱՍ. Դո՞ւ: Դու երեսուն տարի է շարունակ նախատում ես ինձ: Ես քեզ լավ եմ ճանաչում,
դու իմ առաջին թշնամին ես: (Վեր է կենամ և սկսում անցուդարձ անել):
ԵՐԱՆՈԻՀԻ. Չեմ իմանում ինչով եմ քո թշնամին:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞վ: Քո մտքերով: Դու երբեք իմ մասին լավ բան չես մտածել: (Լռություն): Ի՞նչ է
խոսել քեզ հետ Օթարյանը:
ԵՐԱՆՈԻՀԻ. Արտաշե՞սը: Ոչինչ: Ինչ որ քեզ հետ է խոսում, նույնն էլ ինձ հետ:
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես կարծում, նա ինչպիսի տղա է:
ԵՐԱՆՈԻՀԻ. Նա օրինավոր տղա է, շատ օրինավոր, համեստ խելոք...
ԱՆԴՐԵԱՍ. Լավ, լավ, մի՛ երկարացնիր, գովելդ ավելորդ է...
ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչում է):
ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Լսի՛ր, հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, թո՛ղ այդ հառաչանքներդ,
ախ ու վախդ: Քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն մի խոսքիդ տակ ես զգում եմ նախատինք: Քո
տխրությունն ինձ կատաղեցնում է: Ես շատ լավ գիտեմ, որ դու ստվերի պես հետևում ես ինձ. ծուռ
եմ դնում ոտս թե՞ ուղիղ, ումի՞ն զրկեցի, ումի՞ց ավելորդ վերցրի, ումի՞ն պակաս տվեցի: Թո՛ղ ինձ
հանգիստ, դու իմ խի՞ղճն ես, ինչ է: Չի հարկավոր, կարոտություն չունիմ: Իմ մեջ խիղճ էլ կա, հոգի
էլ, աստված էլ...http://www.hay-em.do.am/
ԵՐԱՆՈԻՀԻ. (Տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ...
ԱՆԴՐԵԱՍ. Ա՜ա, շատ լավ ես հասկանում: (Անհանգիստ նայելով ժամացույցին) Արդեն երկու
ժամն է: Չեկավ այդ տղան:
ԵՐԱՆՈԻՀԻ (Զսպելով իրեն) Տա՞նն ես ճաշելու:
ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, ա՞յդ ինչ հարց է:
ԵՐԱՆՈԻՀԻ. (Խորհրդավոր) Ո՞վ գիտե քո բանը:
ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսնո՛ւմ ես, հենց այդ «ով գիտե»-ի տակ սատանան է նստած: Նախատինք, միշտ
նախատինք: Օձի նման է կծում: Հեռացի՛ր: Առավոտից դեռ շան պես անոթի եմ: Գնա, ճաշ
պատրաստիր: Մի աման էլ Արտաշեսի համար դիր: Ես նրան ճաշի եմ պահելու: Լավ վարվիր նրա
հետ, այդ ինձ հարկավոր է: Եթե Բագրատը տանն է, ուղարկիր այստեղ: (Երանահին գնում է ձախ
դռներով):
ՏԵՍԻԼ 6
ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ
ԱՆԴՐԵԱՍ. (Լռություն): Քույրդ ամեն բան գիտե: Պետք է աշխատել, որ նա գործը չփչացնի:
ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դու նրա հե տ այնպես ես վարվում, որ ինքդ կարող ես փչացնել:
ԱՆԴՐԵԱՍ. Այդ ճշմարիտ է: Ես երբեմն չգիտեմ ինձ զսպել: Բայց ինչ անեմ, այսօր առավոտից դես
գրգռված եմ: Մարդիկ սկսել են խոսել իմ մասին: Աա, ես գիտեմ, որ սև նախանձը նրանց
հանգստություն չի տալիս: Անդրեյ Պետրովիչ Էլիզբարովի աստղը շատերի աչքն է ծակում: Տներս
ու քարվանսարաներս տանջում են մարդկանց: (Լռություն): Ծառայողները գնացի՞ն:
ՍԱՂԱԹԵԼ. (Գրասենյակի դռներից ներս նայելով) Գնացել են:
ԱՆԴՐԵԱՍ. (Խոսում է, կարծես ինքն իր հետ, անցուդարձ անելով) Փա՜հ, Էլիզբարովի տների ու
տափերի կեսն իմն է, ասում է, ոչ ավելի, ոչ պակաս: (Լռություն): Ժամանակ-ժամանակ ինքս էլ
մտածում եմ. կարելի է պարտական եմ: Բայց ինչպե՞ս աչքերս բաց վերցնեմ և ունեցածիս կեսը
տամ նրան: Ի՞նչ կասեն մարդիկ: «Հորս հետ միասին ես առել տափերը»: Այո, ճշմարիտ է, բայց
ե՞րբ:
ՍԱՂԱԹԵԼ. Նոյ Նահապետի ժամանակներում:
ԱՆԴՐԵԱՍ. Ճշմարիտ է, ընկերներ ենք եղել, բայց չէ որ փողն ես եմ աշխատել, ես, Անդրեաս
Էլիզբարովս: Դալլաք Էլիզբարի թոռը իր բոլոր կարողությունը, դիրքը, անունը, պատիվը ձեռք է
բերել իր խելքով ու աշխատանքով: Տասնուհինգ տարի ծառայել եմ Մուսայել աղայի մոտ, տարել
եմ նախատինք, թուքումուր: Շան կյանք եմ քաշել, վերջը սուտ-ղորթով մի քիչ փող եմ ձեռք բերել,
դուրս եկել և այն ժամանակը ընկերացել Առաքել Օթարյանի հետ: http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. Հե՜ե, երազի պես միտս է հին բազարում բախկալի դուքան ունեիք: Կանաչեղեն ու
թթվեղեն էիք ծախում: Զատիկ-ջրօրհնեքին էլ գնում էիք Սալիան, ձկնեղեն բերում ու ծախում:
ԱՆԴՐԵԱՍ. Խոսք չունիմ, Առաքելն էլ աչքաբաց էր: Բայց եթե նրա խելքով վարվեի, այսօր էլ
դուքանչու մեկը կլինեի: Նա հոտառություն չուներ: Ես էի, որ անդադար ասում էի. «Առաքել,
առնենք այդ էժան տափերից, հետո ոսկի են դառնալու»: Սկսեցինք առնել ծովի ափերում հոտած
ճահիճներ, աղբանոցներ, սաժենը հիսուն կոպեկից սկսած: Առաքելը չէր ուզում, առնողը ես էի,
ուրեմն ես եմ աշխատել իմ հարստությունը, իմս է այն, միմիայն իմս: Իսկ այդ լակոտն եկել է ու
ասում է, «Տուր ինձ կեսը»: Փահ, գժվել եմ, որ տամ: Եթե գժվել եմ, ինչո՞ւ չեն ինձ գժատուն տանում
(Գրգռվում է): Համեցեք, այս էլ ձեզ բարեգործություն: Որդեգիր եմ վերցրել հոր հիշատակի համար,
ուսում տվել, մարդ շինել, տարիներով պահել եմ մորն ու քույրերին, ի՞նչ է այսօր վարձս: — Քոռ
ապերախտություն:
ՍԱՂԱԹԵԼ. Լավ, քիչ խառնիր արյունդ: Մի կերպ ռեխը կկապենք, կգնա:
ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, պետք է ռեխը կապել: Ես խոմ չեմ կարող նրա հետ դատարան գնալ: Կգցի ինձ
մի թոկից փախած ադվակատի ձեռք, արի ու ազատվիր...
ՎԱՐԴԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից: Հագած է սև արխալուղ, դեղնագույն պիջակ
արխալուղից կարն, մեջքին արծաթյա գոտի: Խոսում է շատ անփույթ, Շամախու բարբառով) Ան
Արտաշեսը եկալ ա, ուզում ա քեզ տեսնի:
ԱՆԴՐԵԱՍ. Խնդրի՛ր: (Վարդանը հետ է գնում) Սաղաթել, դու անցկաց գրասենյակ, հետո կգաս:
ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է գրասենյակ, դռները ծածկելով):
ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր բազկաթոռի վրա, ուշքը ժողովելով և դեմքին սիրալիր
արտահայտություն տալով):
ՏեՍԻԼ 7.
ԱՆԴՐԵԱՍ, ՕԹԱՐՅԱՆ, հետո ԲԱԳՐԱՏ, ավելի ուշ` ՍԱՂԱԹԵԼ
ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից, հանդարտ և` քաղաքավարի գլուխ է տալիս):
ԱՆԴՐԵԱՍ. (Սիրալիր) Բարով, որդի: Այդ ի՞նչ է, դու մեզ մոռացե՞լ ես:
ՕԹԱՐՅԱՆ. (Սեղմելով Անդրեասի ձեռը) Երեկ ձեր տանն էի:
ԱՆԴՐԵԱՍ. Հաա՞, բաս ինձ չեն ասել: Նստի՛ր, այսօր մեզ մոտ ես ճաշում: Մի քիչ խոսենք, հետո
կանցնենք այն կողմ: Գործ ճարեցի՞ր:
ՕԹԱՐՅԱՆ. (Նստում է Անդրեասի գրասեղանի քով, երեսը դեպի հասարակություն) Այո, մի քանի
մասնավոր դասեր: http://www.hay-em.do.am/
ԲԱԳՐԱՏ. (Գալիս է ձախ դռներից երկայն կոշիկներով և նավթի բծերով ծածկված պիջակով:
Նկատելով Օթարյանին, թեթև ցնցվում է, սառը գլուխ է տալիս, նստում է ձախ գրասեղանի քով և
անմիջապես սկսում է գործով գբաղվել — չափում է կարկինով, գծագրում: Միևնույն ժամանակ
ուշադիր է դեպի խոսակցաթյսւնը):
ԱՆԴՐԵԱՍ. Դասե՜ր: Այնքան ուսում ստանալուց հետո վարժապետությո՞ւն ես անում:
ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ստիպված եմ:
ԱՆԴՐԵԱՍ. Բայց դրանով փոր չի կշտանալ, որդի, արի քեզ համար մի տեղ սարքենք մեր
գործերում: Հը՞մ, ի՞նչ կասես Բագրատ, երևի, քո գործարանում մի պաշտոն կլինի: Իհարկե,
հարմար պաշտոն...
ԲԱԳՐԱՏ. (Կտրուկ) Իմ գործարանը դեռ շուտ պատրաստ չի լինիլ:
ՕԹԱՐՅԱՆ. Շնորհակալ եմ, պարոն Անդրեաս, ես ծառայելու միտք չունիմ:
ԱՆԴՐԵԱՍ. Ամո՞թ ես համարում:
ՕԹԱՐՅԱՆ. Ոչ, կարծում եմ, որ կարիք չեմ ունենալ ծառայելոկ իսկ եթե ունենամ էլ, համենայն
դեպս, ձեր որդուն չեմ ծառայիլ:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ:
ԲԱԳՐԱՏ. (Կծու եղանակով, գործը չընդհատելով) Իդեալիստի ճերմակ փետուրները կարող են
սևանալ բուրժուայի գործերում:
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Միայն այն դեպքում, երբ այդ գործերը մրոտ են:
ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես գրգռված խոսում երկու ընկեր:
ԲԱԳՐԱՏ. (Հեգնորեն) Ընկեր, հը՜, ընկեր: Ոչ հայրիկ, մեր մեջ ընկերական ոչինչ չկա:
ԱՆԴՐԵԱՍ. (Հանդիմանությամբ) Բագրա՜տ:
ԲԱԳՐԱՏ. (Մատիտն ու կարկինը ձգելով սեղանի վրա) Հայրիկ, ես կարծում եմ, որ ժամանակն է
մեր հաշիվներն այդ պարոնի հետ պարզելու: Նա ինչ-որ պահանջներ ունի քեզանից:
ԱՆԴՐԵԱՍ. (Խիստ) Այդ քո գործը չէ: Դու բանիդ կաց:
ԲԱԳՐԱՏ. (Վեր կենալով) Ներիր, հայրիկ, ես չեմ կարող սառը վերաբերվել դեպի մի մարդ, որ
ուզում է մեր անունը խայտառակել: Այն էլ մի այնպիսի մարդ, որ դեռ չի դուրս եկել մեր փողերով
գնված հագստից: http://www.hay-em.do.am/
ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված վեր է կենում, բայց իսկույն ևեթ գսպում է իրան) Պարոն Անդրեաս, զսպեցեք
ձեր որդուն: Ես չեմ կարող նրա հետ վեճի բռնվել այստեղ:
ԲԱԳՐԱՏ. Իսկ ես թույլ եմ տալիս ինձ պահանջել ձեզանից բացատրություն: Հայրիկը կարող է ձեզ
հետ վարվել ինչպես կամենում է, իսկ մեր մեջ պետք է ամեն բան պարզվի հենց այժմ:
ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռված) Ասացի, որ այդ քո գործը չէ, մի խառնվիր:
ԲԱԳՐԱՏ. Բայց, հայրիկ, իմ ինքնասիրությունը վիրավորված է: Ուստի թույլ տուր նրան մի քանի
հարցեր առաջարկել: (Դառնում է Օթարյանին) Ես կկամենայի իմանալ, դուք բավարարվա՞ծ եք
մեզանից, թե՞ ոչ:
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Այո՛:
ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է ձեզ խնամել և բարձր ուսում տվել:
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Ձեր հայրը:
ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է տարիներ շարունակ պահպանել և կերակրել ձեր մորն ու քույրերին:
ՕԹԱՐՅԱՆ. Ձեր հայրը:
ԲԱԳՐԱՏ. Եվ այդ բոլորը խոստովանելուց հետո հանդգնում եք լինել երախտամո՞ռ: Եվ այդ բոլորից
հետո, դու, հայրիկ, պահանջում ես, որ ես սա՞ռը վերաբերվեմ այդ մարդուն:
ԱՆԴՐԵԱՍ. Ես ասում եմ, որ այդ քո գործը չէ: Դու ոչինչ չես հասկանում:
ՕԹԱՐՅԱՆ. (Բագրատին) Լսեցե՛ք, պարոն, ձեզ հետ ես այսօր մտադիր չէի հաշվի նստելու, բայց,
որովհետև ստիպում եք, կխոսեմ: Այո, ես Էլիզբարյանների խնամքով մեծացած մարդ եմ: Դուք ինը
տարի պահել ու պահպանել եք ինձ, մորս ու քույրերիս: Բայց ինչպես — այդ միայն ինձ է հայտնի:
Այն, ինչ որ ես եմ զգացել տարիների ընթացքում, չէի ցանկանալ զգալ ոչ մի ինքնասեր մարդու:
Դուք ձեր ամեն մի կոպեկի մեջ թույն եք սրսկել և այնպես տվել ինձ...
ԱՆԴՐԵԱՍ. Պարտական մնամ, եթե արած լավություններս գոնե մի անգամ էլ երեսովդ տված
լինիմ:
ՕԹԱՐՅԱՆ. Բայց մի՞թե պիտի խոսեիք, որ ես զգայի իմ ողորմելի դրությունը: Այո, իմ
վերաբերմամբ դուք արտաքուստ քաղաքավարի եք եղել: Բայց այն, ինչ որ խոսքերով չեք
արտահայտել, արտահայտել եք ձևերով, աչք¬ունքով, շարժումներով: Դուք ինձ ստորացրել եք իմ
աչքում ամեն անգամ, խայթել եք իմ ինքնասիրությունը լուռ, ինչպես, ներեցեք ասել, մի կարիճ...
ԲԱԳՐԱՏ. (Հեգնորեն) Զարմանալի է, որ տարիներ շարունակ լռել եք և նոր եք միայն ձայն
բարձրացնում: http://www.hay-em.do.am/
ՕԹԱՐՅԱՆ. Ախ, լռել եմ, որովհետև խնայում էի մորս ու քույրերիս: Գիտեի, որ եթե ձայն
բարձրացնեմ, պիտի զրկեք նրանց մի կտոր հացից: Ես մտածում էի այսպես. «Կքաշեմ մի կերպ այս
վիրավորանքը և մի օր, բոլոր պարտքերս վճարելով Էլիզբարյաններին, կթեթևանամ հոգով»:
Մայրս էլ է լռել: Բայց հարցրեք, ի՜նչ լռություն է եղել այդ: (Անդրեսաի կողմ) Ամսական քսանուհինգ
ռուբլի տալով քսանուհինգ անգամ նախատել եք նրան: «Շատ ես ծախսում, ապրիր
ներքնահարկում, կար արա ուրիշների համար, լվացք արա, թող աղջկերքդ աղախին մտնեն...»:
ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Տեր մեղա քեզ աստված:
ՕԹԱՐՅԱՆ. Իսկ մի օր այնքան անգութ եք եղել, որ առաջարկել եք նրան աղքատանոց մտնել: Ձեր
խոսքերն ասեղների պես խոթվել են խեղճ կնոջ սիրտը: Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն
կարողանում հիշել այդ օրը: Եվ ինչո՞ւ, ո՞վ է եղել իմ մայրը: Չէ՞ որ ձեր հավասար ընկերոջ այրին:
Մի կին, որ նույնչափ հարուստ է, որչափ դուք: Երբ նա արտասուքը աչքերին պատմում էր իր կրած
վշտերը, արյունս պաղեց երակներիս մեջ: Ես անզորությունից սկսեցի մազերս փետտել, մատներս
կրծոտել: Ես վրիժառության միջոցներ էի փնտրում, չէի գտնում: Եվ ահա այդ ժամանակ հենց
մայրս ինքը հասավ ինձ օգնության...
ԱՆԴՐԵԱՍ. Եվ ասաց, որ ես կողոպտել եմ քո հորը, հա՛, հա՛, հա՛:
ԲԱԳՐԱՏ. Եվ զրպարտեց իր բարերարին սև ապերախտությամբ:
ՕԹԱՐՅԱՆ. (Ուշք չդարձնելով Բագրատի կողմ) Այո, պարոն: Նա հաղորդեց ինձ իմ հոր վերջին
խոսքերը. «Ես մեռնում եմ աղքատության մեջ, ինձ կողոպտեց ընկերս: Ահա քեզ այս թղթերը,
կհանձնես որդուս, երբ ուսումը կավարտի»:
ԱՆԴՐԵԱՍ. (Ցնցվելով) Թղթե՜ր, ի՞նչ թղթեր:
ՕԹԱՐՅԱՆ. Մի քանի ընկերական պայմանագրեր, որոնք պիտի ապացուցանեն, թե ձեր
հարստության կեսն ինձ է պատկանում: Դուք օգտվելով իմ հոր ծանր և երկարատև
հիվանդությունից, խաբել եք նրան օր-օրի վրա և ձեր անունով վերածել բոլորը, ինչ որ եղել է
ընկերական:
ԱՆԴՐԵԱՍ. (Վրդովվելով) Այդ սուտ է: Ես ինչ որ ունիմ, օրենքով և նոտարական դոկումենտներով
է հաստատված ինձ վրա:
ՕԹԱՐՅԱՆ. Այո, բայց առանց մի կոպեկ վճարելու: Դուք կարողացել եք խաբել նույնիսկ օրենքները:
Ահա հենց այս բանը պիտի ապացուցանեն իմ հոր թղթերը:
ԲԱԳՐԱՏ, (Կատաղի) Դո՛ւրս այստեղից, ստախոս:
ՕԹԱՐՅԱՆ. (Հպարտ և կատաղի) Պարո՛ն, խնայեցեք ձեր հորը...
ԱՆԴՐԵԱՍ. (Ձեռն ուժգին զարկելով սեղանին, ոտքի է կանգնում) Լռի՛ր, ասում եմ, դու ինձ
կատաղեցնում ես: http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. (Ներս է մտնում):
ԲԱԳՐԱՏ. Բայց նա քեզ անպատվեց: Նա քեզ կողոպտիչ անվանեց:
ԱՆԴՐԵԱՍ. (Ասպում է իրան) Թող անվանի, ո՞վ է հավատացողը: Երեխա է, ոչինչ չի հասկանում,
տաքանում է: (Դառնում է Օթարյանին): (Որդի, այդ բոլորը, ինչ որ ասացիր, դատարկ բաներ են: Ես
քեզ ներում եմ հոր պես: Խոսենք չափահասների նման: Գիտեմ, արյունդ եռ է գալիս, ապրել ես
ուզում, բայց չունիս: Էհ, մտածել ես, մտածել ու այդ բանը հնարել...
ՕԹԱՐՅԱՆ. (Վրդովման նշան է անում):
ԱՆԴՐԵԱՍ. Մի՛ տաքանար, որդի, խոսենք հանդարտ: Էհ, ինչ արած, շատ եմ օգնել հորդ
հիշատակի համար, էլի կօգնեմ: Արի ստացիր ինձանից մի քանի հազար ռուբլի, թուղթ տուր, որ
ինձանից պահանջ չունիս և ինձ էլ ու քեզ էլ ազատիր գլխացավից:
ԲԱԳՐԱՏ. (Դրականապես) Երբե՛ք: Ես թույլ չեմ տա մի կոպեկ անգամ տալ նրան:
ԱՆԴՐԵԱՍ. Մեղա քեզ, տեր աստված. վերջապես, ձայնդ կտրելու՞ ես, թե՞ չէ:
ՍԱՂԱԹԵԼ. (Մի կողմից կամացուկ Բագրատին) Թող տա, դու չես հասկանում:
ԲԱԳՐԱՏ. (Չլսելով Սաղաթելին) Այդ անկարելի է: Փող առաջարկել այդ մարդուն, կնշանակե
վախենալ նրանից: Թող դիմի դատարան, ես ինքս քեզ կպաշտպանեմ նրա զրպարտության դեմ,
որովհետև համոզված եմ, որ նա քեզ զրպարտում է:
ՕԹԱՐՅԱՆ. Զգուշացեք, պարոն, այդ խոսքերը կարող են թանկ նստել ձեզ:
ԲԱԳՐԱՏ. Ա՜ա, թողեք այդ ֆրազները: Ես ձեր բարոյական ուժը լավ եմ ճանաչում և զուր չեմ միշտ
ձեզ արհամարհել: Սակայն ինչու ավելորդ խոսքեր շռայլել, ահա կարճ կտրական իմ խոսքը. արեք,
ինչ որ կարող եք, ես ձեր հակառակորդն եմ: (Շտապով իր գրասեղանից վերցնում է մի քանի
թղթեր): Քեռի, ես գնում եմ գործարան: Պատվիրիր Զեյլմանին, որ խողովակները շուտով ուղարկի:
Հայրիկ, ինձ ճաշի չսպասեք: (Արագությամբ հեռանում է նախասենյակի դռներով, ձգելով
Օթարյանի վրա մի արհամարհական հայացք):
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Աֆարիմ տղա, կրակի կտոր է:
ՏԵՍԻԼ 8
ՆՈԻՅՆՔ, առանց ԲԱԳՐԱՏԻ, հետո ՄԱՐԳԱՐԻՏ
ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, որդի, էլի մենք, հին մարդիկս ավելի բարի ենք, քան դուք, նորերդ: Արի,
քարը փեշիցդ թափի, ստացիր երեք հազար ռուբլի, հաշտվենք:
ՕԹԱՐՅԱՆ. Էլ ուրիշ ասելիք չունի՞ք: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. Ուրեմն համաձա՞յն ես (Տալով Սաղաթելին սնդուկի բանալին): Սաղաթել, տուր ինձ
չեկի տետրակը: Իսկ դու նստիր և մի թուղթ գրիր, որ ոչինչ պահանջ չունիս:
ՍԱՂԱԹԵԼ. (Բանալին առնելով, մոտենամ է սնդուկին):
ՕԹԱՐՅԱՆ, Մնաք բարո՜վ:
ՍԱՂԱԹԵԼ, (Կանգ է առնում):
ԱՆԴՐԵԱՍ. Ո՞ւր: Սպասի՛ր: Հաշիվը-հաշիվ, բարեկամությունը-բարեկամություն: Դու մեզ մոտ
պիտի ճաշես:
ՕԹԱՐՅԱՆ, Մնացե՛ք բարով:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից տնային համեստ հագուստով: Օթարյանին)
Մայրիկը ձեզ հրավիրում է ճաշի:
ՕԹԱՐՅԱՆ. (Քայլերն ուղղել է դեպի նախասենյակ, կանգ է առնում):
ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, քեզ ինչպես են սիրում այս տանը: Իսկ դու ուզում ես երես դարձնել
մեզանից:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է Օթարյանին) Երես դարձնել մեզանի՞ց. ինչո՞ւ:
ԱՆԴՐԵԱՍ. Ով գիտե, ինչ որ հակառակ քամի է փչել: Բայց դու նրան խելքի կբերես: Սաղաթել,
մենք գնանք, Մարգարիտը, երևի, նրան կամաչացնի: (Օթարայնին) Դե, որդի, շատ սպասեցնել
չտաս մեզ: (Գնում է Սաղաթելի հետ ձախ դռներով):
ՏԵՍԻԼ 9
ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ. Այդ ի՞նչ է նշանակում: (Բռնում է նրա ձեռը ջերմագին) Ինչո՞ւ այդպես այլայլված ես:
ՕԹԱՐՅԱՆ. Ոչինչ, դատարկ բան է:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ է պատահել, ինչու ճաշի չես մնում: Ի՞նչ են նշանակում հայրիկի խոսքերը. «Դու
ուզում ես մեզանից երես դարձնել»: Ասա՛, ես համբերություն չունիմ:
ՕԹԱՐՅԱՆ. Եթե կարելի է, Մարգարիտ, այսօր ինձանից ոչինչ մի հարցնիլ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտացած, բաց է թողնում նրա ձեռը) Շատ գեղեցիկ, չեմ հարցնիլ: Եթե կամենաս, ես
քեզ չեմ էլ պահիլ, քանի որ քեզ համար ձանձրալի է մնալ:
ՕԹԱՐՅԱՆ. Ախ, Մարգարիտ, թո՛ղ այդ երեխայական ձևերը, դու նման չես ուրիշ կանանց: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց դու ինձ հետ վարվում ես ինչպես մի երեխայի հետ. ո՞ւր են քո խոսքերը, թե
միմյանց սիրող անձանց մեջ չպիտի լինի ոչ մի գաղտնիք: Այդպե՞ս ես կատարում երդումդ:
ՕԹԱՐՅԱՆ. (Շփոթված) Բայց կան գործեր, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս: Քո սիրտը դեռ շատ
մանուկ է: (Նորից բռնում է նրա ձեռը և ջերմ սեղմում):
ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ ես կարծում էի, թե չկա գործ, որ քեզ վերաբերվի և ինձ ոչ: (Ձեռը խլելով) Թո՛ղ
ինձ, դու ինձ վիրավորում ես: (Երեսը դարձնում է) Դա անգթություն է սիրող կնոջ վերաբերմամբ:
ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Վիրավորված ինքնասիրությո՞ւնը: Ո՞ւմ ինքնասիրությունն է վիրավորվել: Քո՞նը: Ո՞վ
է վիրավորել: Հա՞յրս, թե՞ եղբայրս: (Դադար) Բայց դու լռո՞ւմ ես: Դու ինձանից դարձնո՞ւմ ես երեսդ:
Բավական է, մի՛ փորձիր համբերությունս: Ես ատում եմ կեղծիքը, հասկանո՞ւմ ես: Ասա պարզ և
աներկյուղ, ի՞նչ է պատահել: Աա, հասկանում եմ: Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել ես
նրա համաձայնությունը: Մերժել է... Բայց ոչ, ի՛նչ եմ ասում: Հայրիկը սիրալիր էր դեպի քեզ:
Վերջապես, նրա մերժումը չի կարող քեզ վիրավորել, քանի որ ես սիրում եմ քեզ և իմ գլխի տերը
միմիայն ես եմ: (Դադար) Սպասի՛ր, իմ մեջ ծագեց ուրիշ կասկած: Դու նրա հետ խոսել ես իմ... Բայց
ոչ, դու ընդունակ չես այդ տեսակ անվայել սակարկության: Վերջապես. ասելո՞ւ ես, թե ոչ:
ՕԹԱՐՅԱՆ. Դու բռնություն ես գործ դնում իմ կամքի վրա, Մարգարիտ: Կրկնում եմ, կան բաներ,
որոնց հետ դու չպիտի ծանոթանաս:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Եռանդով) Ոչ, ասում եմ: Մազի չափ գաղտնիք չպիտի ունենաս ինձանից: Կամենում
ես, այս պայմանով սիրիր ինձ, ոչ — կարող ես հեռանալ: Ուրիշ տեսակի փոխադարձ սեր ես չեմ
ընդունում:
ՕԹԱՐՅԱՆ. (Մի վճռական շարժում անելով) Ահ, թող լինի, ինչ որ լինելու է: Միևնույնն է,
անհնարին է քեզանից թաքցնել:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Գրեթե շնշասպառ) Հապա՞, հապա:
ՕԹԱՐՅԱՆ. Ասա՛ ինձ, Մարգարիտ, սիրո՞ւմ ես հորդ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ե՞ս, իմ հո՞րը: (Դրական և ջերմագին) Այո՛:
ՕԹԱՐՅԱՆ. Ոչ միայն իբրև զավակ, ոչ միայն արյունակցի սիրով, այլև գիտակցորեն:
ՄԱՐԳԱՐԻՏ. Չեմ հասկանում միտքդ:
ՕԹԱՐՅԱՆ. Ուզում եմ ասել, հարգո՞ւմ ես նրան ինչպես մարդու:
ՄԱՐԳԱՐԻՏ. Անտարակույս: Չէ՞ որ իմ հայրն էլ մի մարդ է:
ՕԹԱՐՅԱՆ. Եվ ազնիվ մարդ, այնպես չէ՞: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. Անկասկած, Իմ հայրն անազնիվ չէ:
ՕԹԱՐՅԱՆ. Համոզմունքո՞վ ես ասում այդ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Խորին համոզմունքով: Գոնե ինձ մինչև օրս հայտնի չէ նրա որևէ անազնիվ արարքը:
Հարգում եմ ինչպես մի աշխատասեր և խելոք մարդու, որ երկար տարիների տառապանքով
ապահովել է իր զավակների դրությունը: Նա ինքը տգետ լինելով, իր զավակների կրթության
համար ոչինչ չի խնայել: (Դադար) Բայց ինչո՞ւ ես կասկածանքով նայում ինձ, միթե չե՞ս հավատում
իմ անկեղծությանը:
ՕԹԱՐՅԱՆ. Եվ ո՞չ մի թերություն չես գտնում հորդ մեջ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ չէ: Նա փողասեր է, իր հաշիվների մեջ խիստ է, մտածում է միմիայն իր
գործերի մասին: Բայց չէ՞ որ նրա շրջանի մարդիկ բոլորն էլ այդպես են: Համարել նրան անազնիվ,
ոչ, անկարելի է:
ՕԹԱՐՅԱՆ. (Դադար) Ի՞նչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ նա անազնիվ է:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դառնագին և գայրացած) Արտաշե՜ս...
ՕԹԱՐՅԱՆ. (Տաքանալով) Այո, այո, անազնիվ է գոնե իր անցյալում:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Արտաշե՛ս, մտածի՛ր, ինչ ես ասում:
ՕԹԱՐՅԱՆ. Ասում եմ այն, ինչ որ գիտեմ: Քո հոր անցյալում կա մի սոսկալի հանցանք:
ՄԱՐԳԱՐԻՏ. Եվ ի՞նչ է այդ հանցանքը:
ՕԹԱՐՅԱՆ. (Ջերմ շեշտով) Մի անողորմ զրկողություն:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ցնցվելով) Ո՞ւմ է զրկել նա:
ՕԹԱՐՅԱՆ. Մի անտեր և անօգնական մնացած ընտանիք: Իր հավատարիմ ընկերոջ որբ
զավակներին:
ՄԱՐԳԱՐԻՏ. Քե՞զ:
ՕԹԱՐՅԱՆ. Ինձ, մորս և քույրերիս...
ՄԱՐԳԱՐԻՏ. Ա՜հ... (Թուլացած ընկնում է աթոռի վրա, ձեռներով երեսը ծածկելով):
Երկարատև լռություն:
ՕԹԱՐՅԱՆ. Դու ինքդ կամեցար իմանալ ճշմարտությանը: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուշքը ժողովելով ոտքի է կանգնում) Ապացուցիր ասածդ: Լսո՞ւմ ես, ապա թե ոչ, դու
չես կարող զրպարտել քո բարերարին: Դու նրան սիրում էիր և հարգում: Անշուշտ այստեղ մի
թյուրիմացություն կա: Դու պետք է բացատրես բոլորը: Միևնույնն է, թող նա լինի իմ պաշտելի
ծնողը, իսկ դու իմ երջանկությունը — երկուսիցդ ավելի ինձ համար թանկ է ճշմարտությունը:
ԶԱՐՈԻՀԻ. (Երևում է ձախ դռների մեջ) Զեզ ճաշի են սպասում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկույն:
ԶԱՐՈԻՀԻ. (Գնում է հետ):
ՕԹԱՐՅԱՆ. Համաձայնվիր, որ այլևս իրավունք չունիմ այս տունն այցելելու:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, ընդհակառակը, պետք է այցելես: Դու իմ սերը թունավորեցիր, դու էլ պարտավոր
ես բժշկել այն: Այժմ կարող ես հեռանալ, բայց վաղը դու կտաս ինձ բացատրություն:
ՕԹԱՐՅԱՆ. (Գլուխ է տալիս և արագ քայլերով գնում է նախասենյակ):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Թույլ քայլերով գնում է դեպի ձախ և, կանգ առնելով, հենվում է դռներին):
Վարագույրն իջնում է հանդարտ:
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Էլիզբարյանների մեծ հյուրասենյակը, կահավորված շատ հարուստ, բայց առանց որոշ ճաշակի: Աջ
պատի մեջ երկու դռներ, որոնցից խորքինը տանում է դեպի նախասենյակ, ավանսցենայի կողմինը`
դեպի Անդրեասի սենյակը: Երկու դռների միջև գահավորակ, շուրջը բազկաթոռներ, առջևը կլոր
սեղան մետաքսյա սփռոցով ծածկված: Վրան ճյուղավոր էլեկտրական լամպար:
Խորքում ևս երկու դռներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատուն, ձախ կողմինը —
օրիորդների սենյակները: Ցախ պատի մեջ միայն մի դուե, որ տանում է Բագրատի և Սուրենի
սենյակները: Այս պատի առջև, դեպի բեմի խորքը գահավորակ, առջևը նույնպես կլոր սեղան,
շուրջը կիսաբազկաթոռներ: Սեղանի վրա ալբոմ և գեղեցիկ իրեր: Գահավորակի հետևում, պատի
վրա հայելի ապակյա շրջանակով: Նույն պատի առջև դեպի ավանսցենա-դաշնամուր: Ոսկեզօծ
աթոռներ, թանկագին թավշյա նստարաններ, բազմոցներ, վազաներ, կիսարձաններ, տրոպիկական
բույսեր և այլն:
Հատակը ծայրեիծայր ծածկված է գորգերով: Դռները վարագուրված են ուրախ գույնի
վարագույրներով: Առաստաղից քաշ է արած մի մեծ էլեկտրական ջահ շատ ճյուղերով:
Կեսօր է: Սեղանատան դռները բաց են: Այնտեղ երևում է Զարուհին, որ սփռոց է գցում հաշի
սեղանի վրա և ապա սկսում է նախաճաշ պատրաստել:
Վարագույրը բարձրանալուց մի քանի վայրկյան անցած սեղանատնից լսվում է պատի ժամացույցի
տասներկու զարկը: Նախասենյակի դռներից մտնում է վարդանը կարմիր չերքեզիով, գլխին մեծhttp://www.hay-em.do.am/
սպիտակ մորթե գդակ: Նա բեռնավորված է զանազան թղթե կապոցներով և ձեռքին զգուշությամբ
բռնած մի ահագին թղթարկղ, մեջը կանացի գլխարկ:
ՏԵՍԻԼ 1
ՎԱՐԴԱՆ ե ԶԱՐՈՒՀԻ
ՎԱՐԴԱՆ. Ո՜ւֆ աստված վկա, հոգիս բողազս եկավ: Իլիգս կոտրվեց: (Սկսում է մեկ-մեկ
կապոցները ձգել հատակի վրա: Թղթարկղը ձեռքից բաց չի թողնում: Երեսի քրտինքը սրբում է
չերքեզկու փեշով և այդ միջոցին գդակը գցում է հատակի վրա):
ԶԱՐՈԻՀԻ. (Ներս է մտնում սեղանատնից, սուրճի գավաթն անձեռոցիկով սրբելով) Հը՜մ, եկար: Բա-
բա-բա, այդ ի՞նչ շատ բաներ ես բերել:
ՎԱՐԴԱՆ. Աշի, աս անտեր չեարքչազին ուսերիս ա քաշիլ տվալ, աս լյազգիի փափաղն ալ գլխիս
տիրալ, նստացուրալ ա կոզլի վերա ղազախի պես, քշի հա քշի: Ալ մաղազին չը մնաց չըմտանք, ալ
պեան չմնաց — չառնի: Իստեղ միտիկ արա ա, կասես քի յարմուկա յանք սարքիլու:
ԶԱՐՈԻՀԻ. (Հետաքրքրված` գավաթն ու անձեռոցիկը դրել է ոսկեզօծ աթոռներից մեկի վրա և
կապոցները տնտղում է) Դերիացու, էլի դերիացու, կռուժովներ, էլի կռուժովներ, զոնթիկ, վեյեր,
շալ, պերչաթկաներ, մի դյուժին: Հապա տեսնեմ ինչպիսի գլխարկ է:
ՎԱՐԴԱՆ. (Թղթարկղը հեռու պահելով) Հե, հե, հեռի կաննիր, ասալ ա իսկի մարդի ցույց չտաս:
Բերանիդ չուրը քի քինյա: Հեարյաս ինքն ա՛լ կյամ ա:
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ և ՌՈԶԱԼԻԱ
ՌՈԶԱԼԻԱ. (Ներս է մտնում նախասենյակից գլխարկով և վերարկուով) Օ, mon Dieu, հոգնեցի: Ման
եկա, ման եկա, հազիվ կարողացա իմ ճաշակով մի քանի բաներ գտնել: Այն օրից, որ Պարիզը տեսել
եմ, էլ այստեղ ոչ մի բան չեմ հավանում: (Վարդանին) Հիմա՛ր, ինչո՞ւ ես հատակի վրա գցել:
(Զարուհան) Վերցրու, տար իմ սենյակը: Գլխարկը թող այստեղ: (Առնում է Վարդանից թղթարկղը և
դնում սեղանի վրա):
ԶԱՐՈԻՀԻ. (Վարդանի օգնությամբ կապոցները տանում է խորքի ձախ դռներով և իսկույն
վերադառնամ են):
ՌՈԶԱԼԻԱ. (Մոտենում է հայելուն և հրճվանքով նայում իրան: Հետո վերցնում է իր գլխարկը և
գնում սեղանի վրա):
ԶԱՐՈԻՀԻ.
Սպասում են հրամանի: http://www.hay-em.do.am/
ՎԱՐԴԱՆ.
ՌՈԶԱԼԻԱ. (Բաց է անում թղթարկղը, դուրս է բերում ահագին կարմիր փետուրով մի սպիտակ
գլխարկ և հիացած նայում): Հապա մեկ էլ տեսնեմ լավ է սազում: (Դնում է գլխին և նայում
հայելուն): Հըմ, օրիորդ Իլդարյանն ուզում էր ինձ հավատացնել, որ մոդելը միայն իր համար է
բերված: Կարծեմ, վատ չէ, աա՞, Զարուհի:
ԶԱՐՈԻՀԻ. Ույ, օրի որդ, ինչպե՜ս է սազում, ինչպե՜ս:
ՎԱՐԴԱՆ. Կասես, նուռնի ծաղիկ իլի, յա լալազար:
ԶԱՐՈԻՀԻ. Ով գիտե, քսան մանեթ եք տվել...
ՌՈԶԱԼԻԱ. (Արհամարհանքով) Ֆիդո՜ն, հիմա ամեն մի մակլերի աղջիկ էլ քսան մանեթանոց
գլխարկ է հագնում: Պարիզից է բերել տված, արժե իննսուն ռուբլի:
ՎԱՐԴԱՆ. Իննսուն մանեթ... Վայ սատանա փռնողանց Վարդան, իննսուն մանեթով Շամախիում
մի տուն կարելի ա շինել... Հալա կտուրն ալ ղռած...
ՌՈԶԱԼԻԱ. (Առանց նրան նայելու) Դու դեռ այստե՞ղ ես:
ՎԱՐԴԱՆ. Հրամանիդ ամ սպասըմ: Ա՛լ պյան չե՞ս ասիլու:
ՌՈԶԱԼԻԱ. (Երեսը դարձնելով նրա կողմը) «Չես» ասիլու «Չե՞ս»-ը որն է, ես քո՞ւյրդ եմ, թե ընկերդ:
ՎԱՐԴԱՆ. Ա բալամ, դե մենք չոբան մարդ անք, հինչ իմանանք:
ՌՈԶԱԼԻԱ՛ Հիմա էլ «մենք»: Այդ ինչ տեսակի մարդիկ են, արքայական եղանակով են խոսում.
ուրիշներին «դու», իսկ իրենց մասին — «մենք»: Գնա՛: Իվանին ասա, որ կառքն ինձ հարկավոր չէ:
(Վարդանը շփոթված հեռանում է նախասենյակ, գդակը մոռանալով հատակի վրա: Զարուհուն)
Ո՞վ կա տանը: (Նոր գլխարկը դնում է թղթարկղի մեջ):
ԶԱՐՈԻՀԻ. Տիրուհին և օրիորդը:
ՌՈԶԱԼԻԱ. Կանչիր այստեղ Րիտային: Տար այս գլխարկը սենյակս:
ԶԱՐՈԻՀԻ. (Վերցնում է թղթարկղը և գնում օրիորդների սենյակները):
ՌՈԶԱԼԻԱ. (Հանում է վերարկուն, ձգում բազկաթոռներից մեկի վրա, նորից մոտենում է հայելուն և
մազերն ուղղում) :
ՎԱՐԴԱՆ. (Հետ է գալիս նախասենյակից և հատակի վրա որոնում է գդակը): Աշի, հինչ տեղ կորավ
անտերը՞:
ՌՈԶԱԼԻԱ. Այդ ի՞նչ ես փնտրում: http://www.hay-em.do.am/
ԶԱՐՈԻՀԻ. (Վերադառնամ է, վերցնում է Ռոզալիայի հին գլխարկն ու վերարկուն և տանում
նախասենյակ):
ՎԱՐԴԱՆ. Շուլլահիս: Չամ իմանըմ հինչ տեղ թողի: (Գտնում է): Հա, հեարեաս: (Վերցնում է): Այ, քո
տիրոջ վիզը կոտրվի հաա: (Ձեռքով զարկում է գդակին):
ՌՈԶԱԼԻԱ (Կատաղած): Ի՞նչ ես անում, վայրենի: Դո՛ւրս եկ, անկիրթ հայ:
ՎԱՐԴԱՆ. (Մեկուսի) Աշի՛, դրանց ղուլլաղ անիլը թամամ խաթաբալա յա քի... (Գնում է
նախասենյակ):
ԶԱՐՈԻՀԻ. (վերադառնում է նախասենյակից):
ՌՈԶԱԼԻԱ. Արի ու այդ տեսակ արջերից մարդ պատրաստիր: Իսկ ես դեռ ուզում եմ կաբրիոլետիս
համար նրան ցիլինդր ու ֆրակ հագցնել: Լավ գռում կլինի, ինչ ասել կուզի: Չէ, պետք է այլազգի
վարձել:
ԶԱՐՈԻՀԻ. (Վերցնում է սրճի գավաթն ու անձեռոցիկը և անցնում է սեղանատուն):
ՏեՍԻԼ 3
ՌՈԶԱԼԻԱ և ՄԱՐԳԱՐԻՏ
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ներս է մտնում հագնված համեստ, բայց ավելի լավ, քան առաջին արարվածում:
Ձեռքին պահած է մի անկազմ գիրք: Չի կարդում):
ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրելով) Իսկ և իսկ Մարգարիտտա-Ֆաուստ օպերայից. գրքույկը ձեռքումդ,
համեստ, ամոթխած, պակասում է ճախարակը: Երանի գիտենայի, ինչ ես գտնում ընթերցանության
մեջ: (Ձգվում է գահավորակի վրա):
ՄԱՐԳԱՐԻՏ. Որտե՞ղ էիր: (Գիրքը դնում է ձախ կողմի սեղանի վրա և նստում):
ՌՈԶԱԼԻԱ. Օհ, էլ մի հարցնի, հոգնեցի: Գլխարկս, վերջապես, ստացա: Հետո կտեսնես, ինչ
հիանալի բան է: Այսօր ծախսեցի մոտ 300 ռուբլի: Հայրիկը բարկանալու է, բայց ինչ արած, բոլորը
հարկավոր բաներ են:
ՄԱՐԳԱՐԻՏ, Ռոզալիա, մինչև ե՞րբ պիտի այդպես անհաշիվ շռայլես:
ՌՈԶԱԼԻԱ. Օհո, դու ինձ հանդիմանո՞ւմ ես:
ՄԱՐԳԱՐԻՏ. Եթե կամենաս — այո, քո շռայլությունն արժանի է հանդիմանության:
ՌՈԶԱԼԻԱ. (Հեգնաբար) Մի՜թե, այ այ այ: Եթե նախանձում ես ինձ, ինքդ էլ կարող ես շռայլել: Ի՞նչն
է քեզ խանգարում: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. Երևի, կա մի բան, որ խանգարում է:
ՌՈԶԱԼԻԱ. Օհո, այսօր դու բավական հետաքրքրական ես: Ապա, բարեհաճիր ասել, տեսնենք, էլի
ի՞նչ է պատահել: Դեմքդ շատ խորհրդավոր է:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ռոզալիա, հասկացիր, վերջապես, ինչ է կատարվում այս տանը: Չի կարելի հանգիստ
հոգով շռայլել այն փողերը, որոնց վրա ծանրանում է մի մեծ մեղադրանք: (Վեր է կենում):
ՌՈԶԱԼԻԱ. (Վեր է կենում արագությամբ) Բայց ո՞վ է այդ մեղադրանք դնողը: Ո՞վ: Քո Արտաշես
Օթարյա՞նը: Մի կեղտոտ և անամոթ զրպարտի՞չ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Մեղմ հանդիմանությամբ, բայց վրդովված) Ռոզալիա...
ՌՈԶԱԼԻԱ. Բավական է, մի համարձակվիր պաշտպանել նրան իմ մոտ: Քեզանից առաջ ես եմ
ճանաչել նրան: Ես ատում եմ այդ մարդուն: Ատում եմ հոգուս բոլոր ուժով: Նա ապերախտ է,
ինչպես օձ, որին մեր հայրը տաքացրել է իր ծոցում: Եվ ես զարմանում եմ, որ հայրիկը մինչև օրս
նրան ցույց չի տվել մեր տան դռները:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Հառաչելով) Ով գիտե, գուցե այդ այնքան էլ հեշտ չէ:
ՌՈԶԱԼԻԱ. (Կանգ առնելով և խիստ) Րիտա, դու չափից անցնում ես: Դու պետք է շատ անպիտան
աղջիկ լինիս, որ հավատաս հարազատ ծնողիդ զրպարտողին:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Ախ, գուցե, շատ եմ փափագում չհավատալ, բայց...
ՌՈԶԱԼԻԱ. (Ընդհատելով) Բայց վախենում ես զրկվել նրա բարեհաճ ուշադրությունից, այնպես չէ՞:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ ես ուզում ասել: Որ սիրո՞ւմ եմ Օթարյանին: Այո, սիրում եմ և շատ եմ սիրում,
թող այս հայտնի լինի քեզ և ամենքին: (Անցուդարձ է անում):
ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով) Ինչ քա՜ջն ես, իսկ և իսկ հերոսուհի: Ասենք,
ես վաղուց գիտեի այդ: Բայց չէի երևակայում, թե սերդ այնքան թունդ է, որ պատրաստ ես հորդ
պատիվն անգամ զոհել նրան:
ՄԱՐԳԱՐԻՏ. Միայն այն դեպքում, եթե այդ պատիվը մաքուր չէ:
ՌՈԶԱԼԻԱ. Ի՞նչ ես ուզում ասել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Այն, որ ես մի րոպե անգամ չէի տատանվի երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի,
որ նրա դատն արդար չէ: Այն, որ ես կսկսեի աստծու պես պաշտպանել հայրիկին, եթե համոզվեի,
որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի առաջ: (Ընկճվելով, դառն ու մռայլ ձայնով): Հայրիկը
մինչև օրս դեռ չի կարողացել հերքել Արտաշեսի պահանջը փաստերով: Մեր գերդաստանի գլխին
կանգնած է մի սոսկալի հանցանք: Նա ճնշում է իմ հոգին արճիճի պես: Ես չգիտեմ գլուխս ամոթից
ուր թաքցնեմ: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա և գլուխը դնում սեղանի վրա): http://www.hay-em.do.am/
ՌՈԶԱԼԻԱ. (Տակավին ծաղրաբար) Իհարկե, բացի քեզանից ո՞վ ունի պատվի մասին
հասկացողություն կամ գերդաստանական հպարտություն: Մենք ամենքս թեթևամիտներ ենք:
(Լուրջ): Երկուսից մեկը, կամ դու խելագարվել ես, կամ այդ մարդը մի հասարակ ինտրիգան չէ, այլ
խարդախ դև: Ուրիշ կերպ չեմ կարող բացատրել քո այժմյան տրամադրությունը: (Թեթև
լռությունից հետո, մոտենում է) Լսի՛ր Րիտա, ես իմ հոր հարազատ զավակն եմ, պարտավոր եմ
սիրել ու պաշտպանել նրան, թեկուզ նա վերջին տեսակի ավազակ լինի: Եվ ահա իմ ասելիքը. —
թող քո Օթարյանը ինչ ուզում է հնարի իմ հոր մասին, իսկ ես կաշխատեմ խայտառակությամբ
դուրս վռնդել նրան մեր տնից: Հասկացա՞ր: Դու կարող ես կատաղել իմ դեմ, թշնամանալ ինձ, բայց
այդ ոչինչ նշանակություն չի ունենա ինձ համար: (Հեռանում է):
ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, թող ով ինչ ուզում է անի, ինձ համար միևնույնն է: Ես կլսեմ միայն իմ խղճի
ձայնին: Ես կարծում եմ, որ չի կարող լինել ոչ որդիական և ոչ մի ուրիշ սեր` ստի և խաբեբայության
մեջ:
ԶԱՐՈԻՀԻ. (Սեղանատան դռներից) Նախաճաշը պատրաստ է:
ՌՈԶԱԼԻԱ. Գնանք: Հայրիկն իսկույն կգա: Դու պարտավոր ես քո հիմարությունները թաքցնել
նրանից:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ախորժակ չունեմ:
ՌՈԶԱԼԻԱ. (Ատելությամբ լի մի հայացք ձգելով Մարգարիտի վրա, անցնում է սեղանատուն):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Մնում է բեմի ձախ կողմում մտածմունքների մեջ):
ՏեՍԻԼ 4
ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹեԼ
Վերջին երեքը ներս են մտնում նախասենյակից:
ԱՆԴՐԵԱՍ. Մի հակառակիր ինձ: Ինչպես ասում եմ, այնպես էլ պետք է լինի: Կրակը յուղով չեն
հանգցնիլ:
ԲԱԳՐԱՏ, Եթե միայն կրակ է: Դատը մենք կտանենք, քանի որ նա փաստեր չունի: Թող պահանջի
օրենքով: Երբ քաղաքացիական դատը կվերջացնենք, մեր կողմից կսկսենք նրա դեմ քրեական
դատ: Այս անհրաժեշտ է քո, իմ և մեր ամբողջ գերդաստանի պատվի համար:
ԱՆԴՐԵԱՍ. Որ վզովս թոկ գցես, նրա հետ դատի չեմ դուրս գալ:
ԲԱԳՐԱՏ. Հայր, մանուկ հասակիցս քեզանից անդադար լսել եմ, որ քո հարստությունը վաստակել
ես արդար քրտինքով:
ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Ասել եմ, ասել եմ, էլի եմ ասում, բայց դու քիչ կրկնիր: Այդ տղան ինձ
զրպարտում է, բայց ես էլի ուզում եմ նրա հետ հաշտվել: http://www.hay-em.do.am/
ԲԱԳՐԱՏ. Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում:
ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնա, գրասենյակից մի մարդ ուղարկիր, որ շուտով նրան կանչեն այստեղ:
ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է նախասենյակի դռներով):
ԱՆԴՐԵԱՍ. (Նոր միայն նկատում է Մարգարտին, որ ամբողջ ժամանակ, կանգնած ձախ պատի
տակ, ուշադիր դիտում է հորը): Աա, դու ակա՞նջ էիր դնում: Տեր աստված, տեր աստված, մի րոպե
հանգստություն չունիմ: Կարծես, ամենքն երդվել են ինձ խելքից հանել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ներիր, հայրիկ, ես հեռանում եմ:
ԱՆԴՐԵԱՍ. Լավ, դու էլ մի նեղանար: Ես մեղավոր չեմ. եղբայրդ է ինձ կատաղեցնում: Բայց ոչ, դու
էլ պակաս չես, դու էլ մորդ պես ինձ չես սիրում, դու ատում ես ինձ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Անչափ վշտացած) Հայրի՜կ...
ԵՐԱՆՈԻՀԻ, ՌՈԶԱԼԻԱ. Երևում են սեղանատան դռների մեջ:
ՏԵՍԻԼ 5
ՆՈԻՅՆՔ, առանց ՍԱՂԱԹԵԼԻ, ԵՐԱՆՈՒՀԻ և ՌՈԶԱԼԻԱ
ԱՆԴՐԵԱՍ. Կորի՛ր, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար: Ես այս տանն օտար եմ, օտար, իմ
մասին մտածող չկա: Ես ձեր աչքում մի համբալ եմ, ուրիշ ոչինչ...
ՌՈԶԱԼԻԱ. Գոնե իմ մասին, հայրիկ, իրավունք չունիս այդ ասելու: (Առաջ է գալիս):
ԱՆԴՐԵԱՍ. Աա, եկան, հավաքվեցին: Գնա՛, քեզ էլ եմ ճանաչում: Դու այն ժամանակ ես մտածում
իմ մասին, երբ հարկավոր է պարտքերդ վճարել մագազիններին: Դուք ինձ կերաք, քանդեցիք:
(Հետզհետե ավելի ու ավելի գրգռվելով): Ես ոչ ոքի համար մարդ չեմ, ոչ ուրիշների, ոչ իմ
տնեցիների: Ամենքն ինձ համարում են ոսկու տոպրակ, ուրիշ ոչինչ: Հարգում են երեսանց, իսկ
հետևիցս չարախոսում են: Երբ կարիք ունին, վազում են գլխիս, երբ չունին — ես չկամ նրանց
համար:
ԲԱԳՐԱՏ. Պետք է խոստովանել, որ այդ մասամբ ճիշտ է:
ԱՆԴՐԵԱՍ. ճիշտ է, բաս չէ: Հե, ես հիմար չեմ, ճանաչում եմ մարդկանց հոգին: Ամենքն իրանց գլխի
մասին են մտածում: Հենց մեկը դու ինքդ: Սուտ է, դու էլ ինձ չես սիրում, դու էլ ինձ փողի համար ես
պատվում: Այո, այո, ես մարդ չեմ քեզ համար, այլ վաղի սնդուկ: Բայց երկար խաբել չես կարող: էլ
ոչ մի կոպեկ չեմ տալու:
ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, հանգստացի՛ր: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. Այո, չեմ տալու, թող գործարանդ կիսատ մնա: Ի՞նձ ինչ: Ես իմ հորից փող ստացե՞լ եմ,
որ դու ինձ պլոկում ես, աա՞: Թուք ու մուրով, զրկանքներով, քաղցած փորով եմ ես մարդ դարձել:
Գնա ինքդ էլ արյուն քրտինք թափիր. այն ժամանակ կասեմ խելոք ես: Ամենքդ գնացեք, ձեր
աշխատանքով ապրեցեք: Այստեղ մտիկ արեք. տեսեք ինչ տուն ու տեղ են սարքել: Ինչի՛՞ս է
հարկավոր այս ոսկեզօծ կահկարասին: Ո՞վ եմ ես, ո՞ր խանի կամ իշխանի տղան: Հե՛, մի նախկին
գյադա, պանիր ու հացով ապրած լակոտ: Ինչո՞ւ եք ինձ քանդում: Դուք եք մեղավոր, որ Օթարյանը
կպել է յախիցս: Այո, այո, դո՛ւք: Նա տեսնում է, որ դուք տակնուվրա եք անում իմ հարրստությունը,
ուզում է ինքն էլ ձեզ պես շռայլել: Դուք ինձ համար թշնամիներ եք ստեղծում...
ՄԱՐԳԱՐԻՏ. (Հանդարտ լալիս է):
ԱՆԴՐԵԱՍ. Լա՛ց, էլի արտասուք: Հոգիս բերանս բերիք, խեղդեցիք, սպանեցիք: Հերի՛ք է, հեռացիր.
ես ատելով ատում եմ արտասուքը: Անդրեաս էլիզբարովի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղեցեք:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Բարձր ձայնով հեկեկալով, անցնում է իր սենյակը):
ԵՐԱՆՈԻՀԻ. Ինչպես սիրտ արիր նրան վիրավորելու: Նա աստծու գառն է:
ԱՆԴՐԵԱՍ. Աստծու գա՛ռը, հորդ պես: Ես ատելով ատում եմ աստծու գառներին: Տվեք ինձ
սադայելին. ես նրա հետ ավելի հեշտությամբ կհաշտվեմ, քան աստծու գառների հետ: Գնացե՛ք,
ի՞նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ խոմ չեք թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել,
տկլորել, փողոցները ձգել: Գոնե դուք խնայեցեք ինձ: Դեհ, կորեք, հա՛յդա: (Նստում է աջ կողմի
բազկաթոռներից մեկի վրա):
ԵՐԱՆՈԻՀԻ, ԲԱԳՐԱՏ. Անցնում են սեղանատուն:
ՌՈԶԱԼԻԱ. (Մնում է բեմի վրա):
ՏԵՍԻԼ 6
ԱՆԴՐԵԱՍ և ՌՈԶԱԼԻԱ
ԱՆԴՐԵԱՍ. (Նստած է խորին մտածողության մեջ ջ տանջվում է):
ՌՈԶԱԼԻԱ. (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):
ԱՆԴՐԵԱՍ. (Հառաչում է, ձեռը զարնելով սեղանի): Ա՜հ...
ՌՈԶԱԼԻԱ. Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում:
ԱՆԴՐԵԱՍ. (Գլուխը բարձրացնելով, անտարբեր) Քո բանը չէ:
ՌՈԶԱԼԻԱ. Ներիր, հայրիկ, քո հոգսերը վերաբերում են և՛ քո զավակներին: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. (Դարձյալ անտարբեր): Ես հոգս չունիմ: (Ներվային արագությամբ ոտքի կանգնելով):
Բան ունի՞ս ասելու:
ՌՈԶԱԼԻԱ. Այո՛, հայրիկ, ունիմ, բայց չեմ համարձակվում:
ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, կարճ կապիր, ես գնում եմ:
ՌՈԶԱԼԻԱ. Գիտես ինչ, հայրիկ, այն մարդը, որ մոռացել է քո բարերարությունը և ուզում է քեզ
կողոպտել, այստեղ մեր տանը զինակից ունի:
ԱՆԴՐԵԱՍ. (Հետաքրքրված) Աա՞, ի՞նչ, պարզ ասա:
ՌՈԶԱԼԻԱ. Մարգարիտը սիրահարված է Օթարյանի վրա:
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ, սիրահարվա՞ծ: Ո՞վ ասաց քեզ:
ՌՈԶԱԼԻԱ. Հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ:
ԱՆԴՐԵԱՍ. Հետո՞: Նա էլ սիրո՞ւմ է Մարգարիտին:
ՌՈԶԱԼԻԱ. Պետք է կարծել, թեև այն տեսակ մարդու հավատալ չի կարելի:
ԱՆԴՐԵԱՍ. (Մի քանի վայրկյան մտածում է, հանկարծ դեմքը պայծառանում է ուրախությունից):
Ասում ես, ինքը, Մարգարի՞տը խոստովանեց:
ՌՈԶԱԼԻԱ. Այո, հայրիկ: Ես գիտեմ, որ նրանք ամեն օր տեսակցություն ունին դրսերում: Հայրիկ,
ես պարտք համարեցի քեզ զգուշացնել այս մասին: Կարծում եմ, մեր գերդաստանի պատիվը
պահանջում է այդ սերը խափանել հենց այժմյանից: Ճշմարիտ է, Մարգարիտը մի առանձին
արժանավորություն չունի, բայց ինչ էլ լինի, քո աղջիկն է: Օթարյանը արժանի չէ քո փեսան
դառնալու:
ԱՆԴՐԵԱՍ. (Շարունակ մտածելով) Իհարկե, իհարկե: Շնորհակալ եմ, որ ինձ զգուշացրիր: Գնա,
իսկույն Մարգարիտին կանչիր այստեղ:
ՌՈԶԱԼԻԱ. Բայց, հայրիկ, շատ էլ չբարկանաս նրա վրա: Հիմար է, չի հասկանում:
ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Գնա՛, նրան կանչիր այստեղ:
ՌՈԶԱԼԻԱ. (Մեկուսի) Տեսնենք, ինչպես պիտի պաշտպանես սիրեկանիդ: (Գնում է խորքի ձախ
դռներով):
ՏԵՍԻԼ 7
ԱՆԴՐԵԱՍ և ՄԱՐԳԱՐԻՏhttp://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. Մինչև Մարգարիտի գալը, մտազբաղ անցուդարձ է անում, զանազան շարժումներով
իր միտքն արտահայտելով:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս խորքի դռներից հանդարտ քայլերով):
ՌՈԶԱԼԻԱ. (Դուրս է գալիս անմիջապես քրոջ հետևից, քանի մի վայրկյան կանգ է առնում, նայում
է և անցնում սեղանատան, դռները ծածկելով):
ԱՆԴՐԵԱՍ. Առաջ եկ, լալկան աղջիկ: Հայրը որդու վրա չի՞ կարող բարկանալ, ինչ է: Հե՞. բաս ի՞նչ
կանեիք դուք, երես առածներ, եթե մեր ծնողների պես ծնողներ ունենայիք: Հայրս վզակոթիս որ
տալիս էր — աչքերիցս պեծեր էին թռչում: Դե լավ, բա՛ց արա աչքունքդ, ծնողի դեմ ոխ չեն պահիլ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ես քո դեմ ոխ չունիմ:
ԱՆԴՐԵԱՍ. Այ, օրհնյալ լինես, աղջիկս: Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս, դեհ, արի հաշտվենք:
(Մոտենում է և ճակատը համբուրում): Բայց ես էլի քեզ վրա բարկացաց եմ: Գիտես ինչ, աղջիկս,
դու հորդ հետ անկեղծ չես:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է հորը): Անկե՜ղծ...
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես զարմանում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայր, առաջին անգամն եմ ես քեզանից այդպիսի բան լսում: Դու երբեք ինձ արժանի
չես համարել այդ տեսակ խոսակցության:
ԱՆԴՐԵԱՍ. Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից: Դու, երևի, մտածում ես, էհ, իմ
հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ սիրտս բաց անեմ նրա առաջ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ: Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ
հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ
լսելու: Բայց դու... դու միշտ սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ:
ԱՆԴՐԵԱՍ. (Ուրախ ձևանալով): Այո՞: Ապրես զավակս: Դե, որ այդպես է, ասա ինձ, ինչո՞ւ այս
քանի օրերս տխուր ես:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Շփոթվելով) Չգիտեմ... ես... տխուր չեմ:
ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսա՞ր: Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեզծեցիր: Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես
պատասխանեմ: Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ
մարդ չէ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրի՜կ...http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող: Ես մարդու մի շարժումից կարող եմ
իմանալ, թե նա ինչ է մտածում իմ մասին: Հապա, պատմիր, տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո
սիրած երիտասարդը...
ՄԱՐԳԱՐԻՏ. (Բոլորովին շփոթվում է ու կարմրում):
ԱՆԴՐԵԱՍ. Լա՛վ, մի ամաչիր: Բոլորը հայտնի է ինձ: Մի՛ վախենար, չեմ բարկանում: Ես
Արտաշեսին վատ տղա չեմ համարում: Եթե վատ համարեի, վաղուց նրա ոտքը կտրած կլինեի իմ
տնից: Միայն աղջիկս, նա դեռ երեխա է, չի հասկանում իր արածը: Նա իմ բարերարությունները
մոռանում է: Էհ, տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա, կտեսնի, որ սխալված է:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախանալով և, միևնույն ժամանակ, դեռ կասկածելով): Այո՞, սխալվա՞ծ է քո
մասին:
ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի և ոչ ներկայի
ազնվության մասին: Բայց նա ինձ համոզում է, որ...
ԱՆԴՐԵԱՍ. Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞: Բայց ինչո՞վ է համոզում, խոսքերո՞վ, թե
փաստերով:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ոչ քեզանից կարող եմ փաստ պահանջել, ոչ նրանից:
ԱՆԴՐԵԱՍ. Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հաա՞: (Կեղծ վշտանալով)
Ամո՜թ քեզ, Մարգարիտ, ամոթ: Դու ինձ ապտակ ես տալիս...
ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտահար և ամոթահար) Հա՜յր...
ԱՆԴՐԵԱՍ. (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թո՛ղ ինձ, ես ի՜նչ հայր եմ, երբ հարազատ
աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող, ավազակ: Թո՛ղ ինձ, գնա՛ նրա
հետևից: Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ եմ: Ոչինչ, ցեխի կտոր:
ՄԱՐԳԱՐԻՏ. Դու ունիս իրավունք ինձ նախատելու, հայր, ես շտապել եմ եզրակացություն անելու:
Ների՛ր ինձ, աղաչում եմ:
ԱՆԴՐԵԱՍ. Ներումն խնդրելուց ի՞նչ օգուտ, դու պետք է աշխատես մեղքդ քավել, սխալդ ուղղել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրո՛ւ, ես կքավեմ իմ մեղքերը:
ԱՆԴՐԵԱՍ. Այ ինչպես: Լսի՛ր: Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ գրավոր ապացույցներ իմ
դեմ: Դու... (Նայելով շուրջը): Բայց այստեղ անհարմար է ասել: Կարծեմ գալիս են: Գնանք իմ
սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ հարկավոր է: Գնանք: (Գնում են աջ կողմի առաջին
դռներով): http://www.hay-em.do.am/
ՏԵՍԻԼ 8
ՍՈՒՐԵՆ և ՍԱՂԱԹԵԼ
ՍՈՒՐԵՆ. Այո, քեռի, երևակայել չես կարող, թե ինչքան ծիծաղելի էր: Աբուլովտ, քաղաքի առաջին
քեֆ անողն և ամենից շատ ծախսողը, հանկարծ մնում է թատրոնի դռների մոտ քիթը քաշ: Իսկ քո
քրոջ որդին բռնում է գեղեցկուհի Առլովայի թևից և կառք նստեցնում:
ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — այդ ի՞նչ պարծենալու բան է:
ՍՈՒՐԵՆ. (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է, բոլորը նայում են
նախանձով: Աբուլովի աչքերից կրակ է թափվում: Կրակոտ Ալի-Բաբան կառքը թռցնում է, մեզ
կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել: Ծառաները ձեռքի ոտքի են ընկել: Սեղանը
պատրաստ է: Հյուրերը սպասում են...
ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — ի՞նչ հյուրեր:
ՍՈՒՐԵՆ. Ինձ նման դարդիմաններ: Մեզ ծափահարում են: Կառքից ծառաները բերում են
թատրոնում ստացված փունջերը — կեսն իմ նվիրածն է: Առլովան հիացած է նվերներից: Երբեք
այդպիսի բենեֆիս չի ունեցել: Հետս ի՜նչ քեֆ, ի՜նչ քեֆ: Շամպանիան ջրի պես է հոսում: Խմում են
Առլովայի կենացը, հետո իմը: Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ: Կծում եմ Առլովայի
ոտը: Նա, ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև: Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս,
լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը: Ոգևորոլթյունն անասելի է: Առլովան
սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գե — ղարվեստի: Ահ,
շարմանտ մերվեյլ... Կին չէ, այլ դիցուհի... (Ձեռը զարկելով Սաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա
սիրտն իմն է ամբողջովին: (Զեռը զարկելով Սաղաթելի փորին): Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա,
առաքինի Բաղդասար...
ՍԱՂԱԹԵԼ. Գնա բանիդ է: Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը:
ՍՈՒՐԵՆ. Համեմատաբար, ոչինչ, դատարկ բան — վեց հարյուր ռուբլի:
ՍԱՂԱԹԵԼ. (Զարմացումից հետ թռխելով) Փա՜հ, քո տունը չքանդվի, օղո՜ւլ...
ՍՈՒՐԵՆ. Կծեց, հա՞ա :
ՍԱՂԱԹԵԼ. Վեց հարյուր մանե՜թ, մի գիշերո՜ւմ: Դե լավ, ամոթ չլինի հարցնելը — ե՞րբ ես
վեքսելներս այնա անելու:
ՍՈՒՐԵՆ. Երբ որ պայմանավորված ժամանակը կգա, այնա կանեմ:
ՍԱՂԱԹԵԼ. Ես պետք է սպասեմ քո հոր մահվա՞ն:
ՍՈՒՐԵՆ. Այո, ի՞նչ արած: http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. Բայց նա ինձանից առողջ է, կարող է ինձ նման տասին թաղել:
ՍՈՒՐԵՆ. Ես ինչ անեմ, դու ինքդ ես ինձ սովորեցրել: Տալիս ես 300, ստանում ես 2 հազարի վեքսել,
որ հորս մահից հետո վճարեմ, (Լռության): Ախ, քեռի, գլուխս սկսեց ցավել: Տրամադրությունս
փչացավ: Ամեն անգամ այդ տեսակ մեծ քեֆից հետո կյանքն ինձ թվում է հիմար, ձանձրալի բան:
(Նկատելով Երանուհուն, Ռոզալիային և Բագրատին) Ահա գալիս է ընտանեկան իդիլիան:
ՏեՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ և ԲԱԳՐԱՏ
Դարս են գալիս սեղանատնից:
ԵՐԱՆՈԻՀԻ. Սաղաթել, Զարուհուն հրամայիր, որ քեզ նախաճաշ տա:
ՍԱՂԱԹԵԼ. (Անմիջապես անցնում է սեղանատան):
ԵՐԱՆՈԻՀԻ. (Սուրենին): Իսկ քեզ ասելն ավելորդ է. դու, երևի, կուշտ ես:
ՍՈՒՐԵՆ. Մախոխ լիներ, ուրախությամբ մի աման կուտեի:
ԵՐԱՆՈԻՀԻ. Որտե՞ղ էիր ամբողջ գիշեր:
ՍՈՒՐԵՆ. Աստղագիտությամբ էի զբաղված, մամա: Այժմ աստղերն երկնքից իջել են օպերետային
թատրոն:
ԲԱԳՐԱՏ. Ամաչելո՞ւ ես մի օր, թե՞ չէ: Ի՞նչ իրավունքով ես Դիլբարյաններից ստացել բնակարանի
վարձը և ծախսել:
ՍՈՒՐԵՆ. Հարգելի ինժեներ-տեխնոլոգ, կարծեմ, ես նույնպես իմ հոր հարազատ որդին եմ, ինչպես
դու:
ԲԱԳՐԱՏ. Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը:
ՍՈՒՐԵՆ. Դեռ հարց է. ե՞ս, թե՞ դու, պարոն Գեշեֆտմախեր: Ես կեղտը փչացն ում եմ, իսկ դու
պաշտում ես: էհ, բերանս բաց մի անեք, թե չէ — լեզուս չար է:
ՌՈԶԱԼԻԱ. Գիտեմ, ինչ է քո չար լեզուն: Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց աղվեսի պոչ:
ՍՈՒՐԵՆ. Իսկ այսօր կանվանեմ մարքիզուհի Դալլաքյան. ի՞նչ էիր այսօր ուռել ու փքվել
կարեթում: Ուղղակի ծիծաղելի էր: Այն կարտոֆիլի տոպրակ Վարդանին էլ կարմիր չերքեզի է
հագցրել ու առաջքը նստացրել: Հերիք չէ, որ անունդ Գյուլում է, փոխել ես Ռոզալիայի, հիմա էլ
իշխանուհու շիկ ես բանեցնում: Հե՜ե, դալլաք Էլիզբարի թոռն: Թողեք, աստված սիրեք, ամենքդ ինձ
համար ծիծաղելի եք, բացի խղճալի մայրիկից: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. Դուրս է գալիս հոր սենյակից:
ՍՈՒՐԵՆ. Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող է ինձ նախատել, ահա սա է: (Ցույց է տալիս
Մարգարիտին):
ՏԵՍԻԼՔ 10
ՆՈՒՅՆՔ և ՄԱՐԳԱՐԻՏ
ՌՈԶԱԼԻԱ. Ինչ ասել կուզի, երևելի ռեկոմենդասիոն է:
ՍՈՒՐԵՆ. (Կծու) Համենայն դեպս, արժե Օթարյանի համակրանքից զրկվելուն:
ՌՈԶԱԼԻԱ. Մայրիկ, զսպի՛ր նրան: Նա ինձ վիրավորում է: (Սուրենին): Սուտ է, նա ինքն է զրկվել
իմ համակրանքից:
ՍՈԻՐԵն. Այո, այն օրից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին: Իսկ առա՞ջ, երբ ուսանող է՞ր:
Քիչ էր մնում նրա անունով մոմ վառեիր: Այս այնքան ճիշտ է, որքան այն, որ այս րոպեիս իմ
գրպաններում մեծ օդափոխություն կա: (Դադար) Որտե՞ղ է Հայրիկը:
ԲԱԳՐԱՏ. Քո բանը չէ:
ՍՈԻՐԵն. Հե, թաքցրեք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ. գայլը թակարդ է ընկել, իր թաթերն է
կրծոտում:
ԲԱԳՐԱՏ. Կարծեմ, դու սկսում ես չափից անցնել:
ՌՈԶԱԼԻԱ. Նա հարբած է, չարժե հետը խոսել:
ԵՐԱՆՈՒՀԻ. Գժվել է:
ՍՈԻՐԵն. էհ՞, ի՞նչ եք ամեն կողմից ապշած մտիկ անում: Ամբողջ քաղաքն է խոսում: Պետք է
բամբասանքներին վերջ տալ: Երկուսից մեկ — կամ Օթարյանը ճշմարիտն է ասում, կամ
զրպարտում է: Եթե զրպարտում է, պետք է պատժել: (Բագրատին) Աա՞, վախենո՞ւմ ես, դողո՞ւմ ես,
դատարանո՞վ ես սպառնում:
ԲԱԳՐԱՏ. (վիրավորված և վրդովված) Վախկոտը նա է, որ մի կնոջ պատճառով ապտակ է
ստանում և կուլ տալիս:
ՍՈՒՐԵՆ. Ձայնդ կտրիր, շուն: (Հարձակվում է վրեն):
ԵՐԱՆՈԻՀԻ. (Ընկնում է որդիների մեջ): Աման, տեր աստված:
ՄԱՐԳԱՐԻՏ. Աստված իմ, և սա ընտանիք է...http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է իր սենյակի դռների մեջ` առանց պիջակի, ժիլետով): Այդ ի՞նչ աղմուկ է:
(Նկատելով Սուրենին): Աա, այդ դո՞ւ ես, անառակ զավակ: Ես քեզ կխեղդեմ շան պես:
(Հարձակվում է վրեն):
ՍԱՂԱԹԵԼ. (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած):
Հանգստացի՛ր, Անդրեաս... (Բռնում է նրա թևից, հետ է քաշում):
ԱՆԴՐԵԱՍ. Կորիր... ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս...
ՄԱՐԳԱՐԻՏ. (Բռնելով Սուրենի թևից) Ամոթ է, խելքի եկ: (Տանում է նրան ձախ կողմի դռներով և
իսկույն մենակ վերադառնում):
ԱՆԴՐԵԱՍ. Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին: (Թույլ է տալիս, որ
Սաղաթելն իրան տանի իր սենյակը): Անիծվիք դուք...
ՌՈԶԱԼԻԱ. (Մարգարիտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ամաչիր ասածիցդ, Ռոզալիա:
ԵՐԱՆՈԻՀԻ, Հիմա էլ դուք: Այս ի՞նչ տուն է, տեր աստված:
ՌՈԶԱԼԻԱ. Սպասիր, մի օր ես քեզ հետ հաշվի կնստեմ: (Ուզում է գնալ իր սենյակը, բայց
Օթարյանին տեսնելով, կանգ է առնում):
ՏԵՍԻԼ 11
ԵՐԱՆՈԻՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ և ՌՈԶԱԼԻԱ
ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակի դռներից ուրախ դեմքով): Բարով ձեզ, մայրիկ: (Ձեռը
համբարում է) Օրիորդ Ռոզալիա, բարով: (Ուգում է ձեռք տալ):
ՌՈԶԱԼԻԱ. (Արհամարհանքով, բայց վրդովված): Մենք ծանոթ չենք, պարոն:
ՕԹԱՐՅԱՆ. (Ցնցվելով) Օրիորդ, այդ ի՞նչ է նշանակում:
ՌՈԶԱԼԻԱ. (Կծու ծիծաղով): Սիրահարներ: (Անցնում է իր սենյակը):
ՏԵՍԻԼ 12
ՆՈԻՅՆՔ, առանց ՌՈԶԱԼԻԱՅԻ
ՕԹԱՐՅԱՆ, (Ապշած նայելով Ռոզալիայի հետևից, մոտենում է և մեքենաբար սեղմում
Մարգարիտի ձեռը): Չեմ իմանում ինչո՞վ եմ ես արժանացել նրա ատելությանը: http://www.hay-em.do.am/
ԵՐԱՆՈԻՀԻ. (Որ նստել է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա): Ոչինչ, որդի, մի՛ նեղանար:
Այստեղ մի փոքրիկ ընտանեկան խռովություն պատահեց: Ռոզալիան վշտացած է:
ՕԹԱՐՅԱՆ. Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ ներումն խնդրել:
ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, ուշադրություն մի՛ դարձրու, երեխա է, չի հասկանում: Նստի՛ր, ինչպե՞ս է մայրդ:
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ:
ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես: Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր
մարդ դարձել: Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ է բացվել: Այդ ինձ շատ է ցավեցնում,
որդի, շա՜տ...
ՕԹԱՐՅԱՆ. Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակսիլ: Դուք բարձր
եք բոլոր վեճերից:
ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, օրհնյալ լինես: Իմ ցանկությունն էլ այն է, որ բարեկամ մարդիկ հաշտ ապրեն,
փողի համար չմոռանան աստծուն:
ԶԱՐՈԻՀԻ. (Գալիս է օրիորդների սենյակից` սեղանատուն անցնելու): Տիրուհի, օրիորդը ձեզ
խնդրում է: (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով վերադառնում է օրիորդների սենյակը`
ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ):
ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց: (Շտապով դնում է օրիորդների սենյակը):
ՏԵՍԻԼ 13
ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ
ՕԹԱՐՅԱՆ. (Անհամբեր մոտենալով Մարգարտին) Ի՛՞նչ է պատահել այստեղ,
ասա:
ՄԱՐԳԱՐԻՏ. Սովորական խռովություն: Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և Բագրատի հետ ու
միմյանց վիրավորեցին:
ՕԹԱՐՅԱՆ. Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ քույրդ ինձ անպատվեց:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել: Ես համոզված եմ, որ հետո ինքը
կզղջա: (Զարուհուն, որ այդ միջոցին, օրիորդների սենյակից դուրս գալով, դրաֆինն ու բաժակը
ձեռքին անցնում է սեղանատուն): Ինչպե՞ս է:
ԶԱՐՈԻՀԻ. Ոչինչ, մի քիչ լաց եղավ, հանդարտվեց (Գնում է սեղանատուն):
ՄԱՐԳԱՐԻՏ. Թողնենք այդ: Ավելի կարևոր գործ կա: Հայրս ուղարկել է քեզ կանչելո՞ւ: http://www.hay-em.do.am/
ՕԹԱՐՅԱՆ. Այո: Ո՞ւր է նա:
ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակումն է. հանգստանում է: Նստի՛ր: Եթե կամենաս, իսկապես ինձ ես
հարկավոր: Նստի՛ր: (Նստում է աջ կողմի բաղկաթոոի վրա): Դու ինձ երկու կրակի մեջ ես գցել: Ես
հավատում եմ քեզ, բայց ուզում եմ հորս էլ հավատալ: Դուրս բեր ինձ այս անտանելի դրությունից:
Երկուսից մեկը — կամ դու մոլորված ես, կամ հայրս իսկապես մի հանցավոր է:
ՕԹԱՐՅԱՆ. Լսի՛ր, Մարգարիտ: Ես քանիցս քեզ ասել եմ, որ այդ դատն ինձ համար բարոյական մեծ
նշանակություն ունի: Հավատա, փողն արժեք չունի իմ աչքում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, մի՞թե ես քեզ նոր եմ ճանաչում: Բայց, հասկացի՛ր, քո և իմ հոր փոխադարձ
թշնամությունը կարող է ինձ կործանել, ահա ինչիցն եմ վախենում:
ՕԹԱՐՅԱՆ. Սիրելի, անգին Մարգարիտ, մի՛ պղտորիր հոգիդ մռայլ մտքերով: Ես գիտեմ, որ դու
պաշտում ես հորդ, բայց ես այնքան նրա դեմ չեմ զինված, որքան եղբորդ դեմ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Բագրատը բարեսիրտ չէ, ես գիտեմ այդ:
ՕԹԱՐՅԱՆ. նա ինձ արհամարհել է ընկերական շրջաններում: Նա ինձ ստորացրել է տեղի և
անտեղի: Նա ինձ քանի-քանի անգամ անվանել է ձրիակեր: Ես ուզում եմ աղատվել մուրացկանի
վիրավորական գրությունից: Ուզում եմ արժանանալ քո սիրո՛ւն: Մի՞թե չես հասկանում իմ
պահանջի իսկական նպատակը,
ՄԱՐԳԱՐԻՏ. Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում: Բայց ե՞ս ինչ անեմ, ես: Դու գիտես, որ ես
քեզ սիրում եմ անսահման, բայց չէ՞ որ սիրում եմ և հորս: Այսօր նա ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ
ամոթից պատրաստ էի գետինը մտնել: Ջեմ կարծում, որ նա այդ խոսքերն ասեր, եթե իսկապես
իրան մեղավոր զգար: Նա փաստեր է պահանջում և կամենում է, որ ես ստուգեմ այդ փաստերը:
ՕԹԱՐՅԱՆ. Եվ դու ուզում ես ստուգե՞լ: Հասկանում եմ: Քո մեջ կռվում են երկու հավասար
զգացումներ — հավատը դեպի հայրդ և հավատը դեպի ինձ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա հենց այդ է ճիշտը, ի՜նչ լավ զգացել ես իմ դրությունը:
ՕԹԱՐՅԱՆ. Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այդ երկդիմի դրությունից:
ՄԱՐԳԱՐԻՏ. Այո, այո, դուրս բեր:
ՕԹԱՐՅԱՆ. Կներկայացնեմ քեզ իմ բոլոր ապացույցները:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես հենց այդ մասին էի ուզում քեզ խնդրել:
ՕԹԱՐՅԱՆ. Թող այդպես լինի: Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր չի կարող լինել:
Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ
հրաժարվել իմ ժառանգությունից: Ես կարող էի դատարանի դիմել, բայց այդ չեմ անում միայն քո
պատճառով: Ուրեմն դու եղիր մեր դատավորը: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ, Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ: Եվ հավատա, որ ես կլինեմ արդար դատավոր:
ՕԹԱՐՅԱՆ. (Թեթև ցնցումով): Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ...
ՕԹԱՐՅԱՆ. Մարգարիտ, տո՛ւր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի քեզ համար — չես
ընկճվիլ նրա դառնությունից:
ՄԱՐԳԱՐԻՏ. Մի՛ առաջարկիր ինձ ոչ մի պայման: Դու ինքդ ես ինձ սովորեցրել ճշմարտությունը
ամեն բանից գերադասել: Բե՛ր այդ թղթերը, ես ուզում եմ վերջին կասկածը հեռացնել իմ սրտից: Եվ
չեմ թաքցնում, որ ում կողմ ևս լինի արդարությունը — ինձ է կործանելու, որովհետև անդունդը ուր
որ բացվի — իմ և հորս մեջ, թե՛ իմ և քո մեջ — ես եմ գլորվելու այնտեղ: Բե՛ր այդ թղթերը. ես
պահանջում եմ սիրող կնոջ իրավունքով:
ՕԹԱՐՅԱՆ. (Մինչ Մարգարիտն արտասանում է իր խոսքերը, Օթարյանը տանջվում է և կռվում իր
հետ: Երբ Մարգարիտը վերջացնում է, լռություն): Շատ լավ, ես կբերեմ: (Վեր է կենում):
ՄԱՐԳԱՐԻՏ. Հենց այսօր:
ՕԹԱՐՅԱՆ. Մի քանի րոպեից հետո ես այստեղ կլինեմ: (Գնում է նախասենյակի դռներով):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուղեկցում է նրան մինչև դռները, ապա գալիս է բեմի կենտրոնը):
ՏԵՍԻԼ 14
ՄԱՐԳԱՐԻՏ և ՍՈՒՐԵՆ
ՍՈՒՐԵՆ. (Ներս է մտնում ձախ դռներից): Չկարողացա քնել: Հանգիստ չեմ: Մարդու հոգեկան
տրամադրությունը զարմանալի կապ ունի գրպանի դրության հետ: Երբ այս անիծվածը դատարկ է,
ինչ ուզում եք արեք` քնել չեմ կարողանում: Այո, սիրելի, Մարգարիտ, այս մի նոր հոգեբանական
գյուտ է: Հետևաբար, չե՞ս կարող, արդյոք, ինձ հաշտեցնել նրա բթամիտ Մորփեոսի հետ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես փող չունիմ:
ՍՈՒՐԵՆ. Դու կարծեմ, հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես վաղուց եմ դադարել հայրիկից փող վերցնել:
ՍՈՒՐԵՆ. Ահա թե ինչ: Ատո՞ւմ ես փողը, փիլիսոփա ես:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչի՛ս է հարկավոր փողը, երբ տանն ամեն բան պատրաստ կա:
ՍՈՒՐԵՆ. Այդ էլ ճիշտ է: Բայց ինձ հարկավոր է, ախ, շատ հարկավոր: Առանց փողի ես համարյա
առանց ոտների եմ: Ես էլ եմ ատում փողը և միշտ աշխատում եմ նրանից բաժանվել: Երբ գրպանսhttp://www.hay-em.do.am/
մի քանի գրոշներ են մտնում, մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ: էհ, ես էլ շտապում եմ
նրանց բաց թողնել: Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է: Ախ, Մարգարիտ, կյանքը շատ
տխմար բան է: (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր: Ես ուղղակի ձանձրացել եմ կյանքից:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան հասակում:
ՍՈՒՐԵՆ. Քի՞չ է: Մեր ժամանակում մարդիկ շատ են տեսնում. շատ են զգում և շուտ ձանձրանում:
Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ: (Հանում է գրպանից ռևոլվերը): Այ,
տե՛ս, մի հարված, և Ռուբիկոնն անցա:
ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ, հիմարություններ մի արա, կարող է տրաքվել:
ՍՈՒՐԵՆ. Ոչ, այս հեշտ տրաքողներից չէ: (Ցույց է տալիս): Այ, այսպես է տրաքում, պետք է այս հետ
քաշել, մատով սեղմել, և պատրաստ է:
ՄԱՐԳԱՐԻՏ. Տո՛ւր ինձ: Մի՛ պահիր մոտդ, վտանգավոր է:
ՍՈՒՐԵՆ. Ես հենց ինքս ուզում էի դեն գցել: (Տալիս է) Վերցրու, հրաժարիմք ի սատանայե:
(Լռություն): Ուրեմն չունի՞ս:
ՄԱՐԳԱՐԻՏ. Չունիմ: (Ռևոլվերը նայում է քիչ և դնում սեղանի վրա):
ՍՈՒՐԵՆ. (Լռություն) Եվ ոչ գոնե հիսուն ռուբլի՞:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլխով բացասական նշան է անում):
ՍՈՒՐԵՆ. Ցավալի է, շատ ցավալի: Կնշանակի` այսօր Առլովային չպիտի տեսնեմ: Այդ անկարելի է,
ամոթ է, կասի` հայի տղան ծախսից փախավ և էլի կմոտենա Աբուլովին: (Նստում է ձախ կողմի
բազկաթոռներից մեկի վրա, մտածում: Լռություն, հանկարծ ձեռը զարկում է ճակատին): Է՜վրիկա,
Էդիսոն եմ, Էդիսոն: Ո՞րտեղ է Ռոզալիան:
ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակում:
ՍՈՒՐԵՆ. Նա փող կունենա (Դիմում է դեպի խորքի ձախ դռները) :
ՄԱՐԳԱՐԻՏ. Այդքան վիրավորելուց հետո ուզում ես դիմել նրա՞ն:
ՍՈՒՐԵՆ. (Կանգ է առնում): Աա, այդ դատարկ բան է: Նա գիտե որ իմ սիրտը բարի է, լեզուս է
միայն չար: Կհաշտվենք, դժվար չէ: Մի քիչ կշոյեմ, կգովեմ գեղեցկությունը իսկույն կկակղի:
Мрачна душа моя.
рвется она вдаль...
(Երգելով անցնում է օրիորդների սենյակը)
ՏԵՍԻԼ 15http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ, հետո ԱՆԴՐԵԱՍ
ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից, այս անգամ վերարկուով) Ահա, սիրելիս, բոլորը:
(Տալիս է մի ծրար): Այստեղ է իմ պատիվը, ինքնասիրությունը և ամբողջ կարողությունը:
ՄԱՐԳԱՐԻՏ. Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ընծայում ինձ:
ՕԹԱՐՅԱՆ. Այդ տեսակ հավատը քո գործնական եղբայրն անշուշտ կհամարի հիմարություն:
Սակայն այդ ինձ համար նշանակություն չունի: Ես սիրում եմ քեզ, ուրեմն և պետք է հավատամ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Որքա՜ն բարի ես դու և վեհանձն, Արտաշես:
ՕԹԱՐՅԱՆ. Միայն քո սիրո համար: (Համբուրում է):
ՄԱՐԳԱՐԻՏ. Վաղը կամ մյուս օրը դու բոլորը հետ կստանաս, թող իմ խոսքը քեզ համար
գրավական լինի:
ՕԹԱՐՅԱՆ. Բավական է այդքանը: Ցտեսություն:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ցտեսություն: (Ուղեկցում է նրան մինչև նախասենյակի դռները):
ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է իր սենյակի դռների մեջ):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Վերադառնում է բեմի կենտրոնը և ուզում է գնալ իր սենյակը):
ԱՆԴՐԵԱՍ. (Իբր թե Օթարյանին չի նկատել) Այն ո՞վ էր:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա հայրիկ, ամեն ինչ այստեղ է: Այժմ ես կիմանամ ով է ձեզնից արդարը և
մեղավորը:
ԱՆԴՐԵԱՍ. Ապրի՛ս զավակս: Քննիր և տես: (Համբուրում է ճակատը):
(Գնում են յուրաքանչյուրը իր սենյակը):
Վարագույր
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Նույն տեսարանը: Երեկո է: Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է կիսախավար: Բոլոր
դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը բաց է: Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով
անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-որ
թախծալի եղանակ: Նրա ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ:
Միառժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա: Հեռու լսվում է զանգակի հնչյան:
Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է օրիորդների սենյակները: http://www.hay-em.do.am/
ՏԵՍԻԼ 1
ՄԱՐԳԱՐԻՏ և ԲԱԳՐԱՏ
ԲԱԳՐԱՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին տեխնոլոգիական ճեմարանի
նշան, փողկապը կապելով): Միշտ միևնույն տխուր եղանակը օրվա միևնույն միջոցին:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրամադրությունն ունին: Երեկոներն ես
տխրում եմ ու հուզվում և միշտ այս եղանակը հիշում:
ԲԱԳՐԱՏ. Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես իդեալական սիրահար: Բայց ինձ
ներիր, ես ատում եմ խավարը, (Շուռ է տալիս սեղանատան դռների մոտ էլեկտրական թելի
կոճակը):
Առաստաղից քաշ արած ջահը տարածում է պայծառ լույս:
ՄԱՐԳԱՐԻՏ. Բավական է: (Դադարում է նվագել և դաշնամուրի կափարիչը ցած գցում: Նկատում է
Բագրատի պատրաստությանը): Այդ ո՞ւր ես պատրաստվում:
ԲԱԳՐԱՏ. (Կանգնելով հայելա առջև, որ փողկապն ուղղի): Տեխնոլոգների երեկույթ: Գնա,
հագնվիր, քեզ էլ տանեմ: Ռոզալիան պատրաստվում է: Դու այնտեղ կտեսնես տեղական
ինտելիգենցիայի ընտիր մասը:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՛՞ւ ընտիր:
ԲԱԳՐԱՏ. Երեկույթում միայն ինժեներներն են լինելու: Դու այնտեղ չես տեսնիլ ոչ պորտֆելի և ոչ
ռուբլու հերոսներին, այսինքն` ոչ իրավաբաններին և ոչ բժիշկներին:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչպես երևում է, շատ մեծ կարծիք ունիս քո մասնագիտության մասին:
ԲԱԳՐԱՏ. Եռանդի, խելքի և ժամանակիս իսկական ներկայացուցիչներն ինժեներներն են: Կգա՞ս,
թե չէ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես տրամադրություն չունիմ երեկույթ գնալու:
ԲԱԳՐԱՏ. Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը — տրամադրություն: Մարդուս իրանիցն է կախված
այսպես կամ այնպես տրամադրել իրան: Ահ, այս անիծվածը չի կապվում:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Մոտենամ է, օգնում փողկապը կապելա) Քեզ համար հեշտ է այդ ասել: Դու
հաշտվում ես կյանքի բոլոր հանգամանքների հետ:
ԲԱԳՐԱՏ. Եթե, իհարկե, հանգամանքներն արժանի չեն դիմադրության: Հակառակ դեպքում գիտեմ
առողջ դատողությամբ կռվել նրանց դեմ: (Մարգարիտն ուղղել է Բագրատի փողկապը):
Շնորհակալ եմ: (Նայելով եղունգներին): Գիտես, սիրելիս, մեր ժամանակի միակ գերիշխանըhttp://www.hay-em.do.am/
բանականությունն է: Այս տեսակետից ես չեմ կարող արդարացնել վերջին ժամանակվա քո
տխրությունը, որ արդեն սկսել է բողոքի ձև ստանալ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Կկամենայի ես էլ ուրախ լինել քրոջս պես, թռչկոտել, ինչպես անհոգ թռչուն:
Կկամենայի ոչնչի մասին չմտածել, բացի իմ անձնական զվարճություններից: Բայց, ի՜նչ արած, չեմ
կարող: (Հառաչելով, արմունկները հենում է դաշնամուրին):
ԲԱԳՐԱՏ. (Հեգնաբար): Սիրահարվա՜ծ ես, տանջվում ես մի անզուգական երիտասարդի, մի
աննման իդեալիստի համար: (Լուրջ): Բավակա՜ն է, Մարգարիտ: Ես չունիմ իրավունք քեզ
հանդիմանելու, բայց այլևս լռել չեմ կարող: Բավակա՜ն է: Թող երեխայությունդ: Դու չափահաս
օրիորդ ես, պետք է հասկանաս, որ չունիս իրավունք սիրելու քո հարազատ ծնողի զրպարտչին:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլուխը բարձրացնելով) Իսկ եթե նա զրպարտիչ չէ, այն ժամանա՞կ:
ԲԱԳՐԱՏ. Դու համոզվա՞ծ ես:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դրականապես և եռանդով) Ավելի քան համոզված եմ:
ԲԱԳՐԱՏ. Քույր, ինձ թվում է, որ քո ուղեղը սկսում է խանգարվել: Տխմար սիրո զգացումը
հարբեցրել է քեզ: Եթե այդպես շարունակես, ես քեզ էլ կատեմ, ինչպես ատում եմ նրան:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինձ համար այսուհետև միևնույնն է: Ես ունիմ իմ ձեռքում փաստեր, որոնք քարերին
անգամ կարող են համոզել, թե մեր հայրը կողոպտել է մի որբ ընտանիք, և կողոպտել է ամենայն
անգթությամբ:
ԲԱԳՐԱՏ. Շփոթված և միևնույն ժամանակ վրդովված: Մարգարի՜տ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկի ցանկությամբ ես Օթարյանից պահանջեցի նրա դոկումենտները: Նա տվեց,
Բագրատ, բոլորը, ինչ որ ասում է նա, զուտ ճշմարտություն է: Ահ, այս միտքը կարող է ինձ խելքից
հանել: (Ընկճված անցուդարձ է անում: Լռություն):
ԲԱԳՐԱՏ. (Շփոթված, չգիտե ինչ անե): Դու ինձ բոլորովին շփոթեցրիր: Որտե՞ղ են այժմ այդ
գրավոր ապացույցները:
ՄԱՐԳԱՐԻՏ. Այնտեղ, իմ սենյակ ում, գրասեղանիս մեջ:
ԲԱԳՐԱՏ. Խոսե՞լ ես հայրիկի հետ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Այո:
ԲԱԳՐԱՏ. Ի՞նչ է ասում նա այդ փաստաթղթերի դեմ:
ՄԱՐԳԱՐԻՏ, Ի՜նչ կարող է ասել մի հանցավոր, որին ներկայացնում են իր հանցանքի լուսանկարը:
Նա շփոթվեց, կարմրեց, կապվեց, բայց հերքել, իհարկե, չկարողացավ: Գնա պարահանդես,
առավոտը, եթե կամենաս, կարող ես բոլորը կարդալ: http://www.hay-em.do.am/
ԲԱԳՐԱՏ. Աա, ի՜նչ պարահանդես: Ես ամեն ինչ մոռացա: Ուրեմն ճի՞շտ է, որ մեզ սպառնում է
սնանկություն:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, քեզ սնանկությունն է անհանգստացնում, իսկ ինձ տանջում է անպատվությունը:
Այժմ ամեն ինչ կախված է Օթարյանի կամքից:
ԲԱԳՐԱՏ. Նա կկամենա թե՛ անպատվել և թե՛ սնանկացնել մեզ: Նա սոսկալի ոխ ունի իմ դեմ: Ցույց
տուր ինձ: Ես ուզում եմ իմ աչքով տեսնել այդ թղթերը և անձամբ հավաստիանալ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Խորհրդավոր և եոանդով): Բայց զգո՜ւյշ, նրանց ապահովությունը պատվովս եմ
երաշխավորել:
ԲԱԳՐԱՏ. (Վիրավորված): Ես ավազակ չեմ, Մարգարիտ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Գնանք: Տես և համոզվիր, թե ումի փողերով ես ուզում մեծ-մեծ ձեռնարկությունները
սկսել:
Գնում են խորքի ձախ դռներով, այն է` օրիորդների սենյակները:
ՏԵՍԻԼ 2
ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹեԼ
Գալիս են նախասենյակից
ԱՆԴՐԵԱՍ. Նա աղջիկ չէ ինձ համար, դատավոր է: Ամբողջ գիշեր աչքերս չեմ փակել, ամբողջ օրը
տանջվել եմ: Ես կարծում էի, որ այդ թղթերը կորած են: էհ, ասում էի, կնիկ է, խելքը բան չի կտրիլ:
Քի՞չ է պատահել, որ կանայք իրանց մարդուց մնացած հարկավոր թղթերն այրել են: Բայց այդ մեկը
հիմարներից չի եղել. պահել է, որ այսօր որդին գլխիս փորձանք բերի: Նա չի խնդրում, Սաղաթել,
այլ, հոգեհանի պես պահանջում է, որ վիզս ծռեմ այդ լակոտի առջև, մեղա գամ և տամ նրան
կարողությանս կեսը:
ՍԱՂԱԹԵԼ. Դու ինքդ աչքովդ տեսա՞ր այդ թղթերը:
ԱՆԴՐԵԱՍ. Տեսա, բաս չէ՞: Նա ցույց տվեց մոր մոտ: Կանգնեց հեռվում, մեկ-մեկ կարդաց, հիշեցրեց
բոլորը և հետո իսկույն փակեց իր գրասեղանի մեջ:
ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե, մայրն էլ պակասը լրացրեց, պատմելով աղջկան իր գիտեցածը:
ԱՆԴՐԵԱՍ. Օ՜օ, քույրդ աստծու պատիժն է իմ գլխին: Ինձ պաշտպանելու տեղ, ավելի
խայտառակեց աղջկա մոտ: Ես կատաղեցի, հարձակվեցի վրեն, որ տեղնուտեղը խեղդեմ նրան:
Բարեբախտաբար, Մարգարիտը ժամանակին մեջ ընկավ, չթողեց: Նա փաթաթվեց մոր վզին: Պետք
է տեսնեիր, ինչպես էր լաց լինում: Դիակիս վրա էլ նա այնքան արտասուք չի թափիլ: Եվ հետո, երբ
ուշքի եկավ, ի՜նչ խոսքեր, տե՜ր աստված, ի՜նչ լեզու: Հայրիկ, ասում է, մոլորվել կարելի է, բայց
պետք է զղջալ, չզղջալն ավելի մեծ անազնվություն է: Ումի՞ց է սովորել այդ բաները: http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. Ումի՞ց: Իհարկե, հենց այդ լակոտից: Դեռ աստված գիտե էլի ինչեր սովորեցրած կլինի:
ԱՆԴՐԵԱՍ. Փորձեցի ինձ արդարացնել: Ասացի, ընկերս մեռնելիս տափերը գին չունեին, եկամուտ
չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին: Ասացի, հետո են թանկացել, իհարկե, իմ բախտից,
որովհետև եթե մեռելը բախտ ունենար — չէր մեռնիլ: Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ
մոռացել: Ես օգնել եմ, հիմա էլ ուզում եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու: Ոչ, ասում է, դու
պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով: Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տար:
Կարծում է այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող: Բայց փողը դեռ մի
կողմ: Իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ: (Անցուդարձ է անում):
ՍԱՂԱԹԵԼ. Ինչ պիտի մտածեն: Կասեն, որ Էլիզբարովը գող էր և այժմ, դատաստանից
վախենալով, գողացածը հետ է տալիս: Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ:
Աչքերդ թքով կհանեն: Իսկ ե՞ս... ես քեզ կհամարեմ հիմարի մեկը...
ԱՆԴՐԵԱՍ. Մնում էր մի բան, այն էլ վարձեցի: Ասացի, աղջի, սիրում ես այդ երիտասարդին, նա էլ
քեզ է սիրում: Էլ դրանից չավ բան: Ես ձեզ պսակեմ: Լավ օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ: Տո՛ւր
ինձ թղթերը:
ՍԱՂԱԹԵԼ. Հըը՞, դրա՞ն ինչ ասաց:
ԱՆԴՐԵԱՍ. Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ պատվի օժիտ: Քանի որ
դու ընկերոջդ գերեզմանի առջև մեղավոր ես, ես չեմ կարող նրա որդու հետ բախտավորվել: Նա
ամեն րոպե իրավունք կունենա երեսիս ասելու. «Հայրդ կողոպտել է հորս»: Այդ նախատինքն ես
տանել չեմ կարող իմ ամուսնուց:
ՍԱՂԱԹԵԼ. Լեզվին նայիր, լեզվին: Փիլիսոփայի պես է խոսում:
ԱՆԴՐԵԱՍ. Ա՜խ, Մարգարիտն իր պապի ժառանգն է, քո հոր կտորը: Երեկ, երբ նա խոսում էր, ինձ
թվում էր, որ նրա հետևում, պատի տակ, կանգնած է տեր-Սիմոնը` Ավետարանի խոսքերը
բերանում:
ՍԱՂԱԹԵԼ. Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն քարոզել, իսկ
մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է: Ինչո՞ւ չեն հասկանում այդ կանայք:
ԱՆԴՐԵԱՍ. Հիմա ճանապարհ ցույց տուր ինձ, Սաղաթել: Ի՞նչ անեմ, ինշպե՞ս ազատվեմ այդ
լակոտից:
ՍԱՂԱԹԵԼ. Ինչ պիտի անես: Ինքդ վաղուց ես գտել ճանապարհը: Արա այն, ինչ որ վճռել ես
անելու:
ԱՆԴՐԵԱՍ. Այո, պետք է անպատճառ անել, ուրիշ ելք չկա: Ես հենց դրա համար աշխատեցի, որ
այդ թղթերը Մարգարիտի ձեռքն անցնին:
ՍԱՂԱԹԵԼ. Բայց պետք է անել շուտով, հենց այս գիշեր, վաղն ուշ կլինի: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. Սո՛ւս, ոտների ձայն եմ լսում: Գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կմտածենք
ինչպես գլուխ բերենք այդ բանը: (Գնում են աջ կողմի աոաջին դոներով):
ՏԵՍԻԼ 3
ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ և ՈՈԶԱԼԻԱ
Դուրս են գալիս միաժամանակ օրիորդների սենյակից:
ԲԱԳՐԱՏ. (Հուզվում է): Բոլոր կասկածներս փարատվեցին, վտանգն անխուսափելի է:
ՌՌԶԱԼԻԱ. (Հագնվել է պարահանդեսի համար: Ձեռնոցներն է հագնում): Ես էլ ասում եմ քույրս
երեկ ինչ թղթեր էր քրքրում և ինձ տեսնելիս թաքցնում: Ինչ ասել կուզիս երևելի սիրահարական
նամակներ են — պայմանագրեր, առևտրական թղթեր, ֆի՜: (Մոտենամ է հայելուն և դիտում իրան):
ԲԱԳՐԱՏ. (Մտազբաղ, ձեռները մեջքին դրած, անցել է բեմի աջ կողմը): Ասա՛, ինձ, Մարգարիտ,
կարո՞ղ ես այդ թղթերը մի քանի օր պահել մոտդ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ:
ԲԱԳՐԱՏ. Ինչո՞ւ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես խոսք եմ տվել վաղը վերադարձնել նրան:
ԲԱԳՐԱՏ. Ես կարծում եմ, նախքան վերադարձնելը, հարկավոր է մի լավ մտածել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ ես ուզում ինձանից, պարզ ասա:
ԲԱԳՐԱՏ. (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք վերադարձնել մեր
հակառակորդին:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ. ուրեմն, դու պահանջում ես, որ ես...
ԲԱԳՐԱՏ. (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ... Ամաչիր կրծքիգ նշանից, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ. (Գրգռվելով) Էհ, թո՛ղ այդ դատարկ ֆրազները, ի սեր աստծու: Ես գիտեմ, որ այդ
պարոնը քո գլուխը մտցրել է մի քանի վայրիվերո մտքեր: Բայց մենք ասպետների դարում չենք
ապրում:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դառն հեգնությամբ) Կարծես, մեծ ասպետություն է տարրական ազնվություն,
հասարակ մարդկային խիղճ ունենալը: http://www.hay-em.do.am/
ԲԱԳՐԱՏ. Խղճի և ազնվության մասին ամեն մարդ իր գաղափարն ունի: էականն այն է, որ եթե այդ
թղթերն անցնեն Օթարյանի ձեռքը, ես կզրկվեմ, իմ գործարանից: Իսկ այդ կնշանակե` ծովը նետել
իմ բոլոր ծրագրերը: Դու շատ լավ գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ուժին,
ազդեցությանը և բախտավորությանը: Ես ուզում եմ լինել հզոր ֆինանսական սյուն, մեկն այն
հսկաներից, որոնց ձեռքումն է մեր ժամանակի ամենամեծ ուժը — կապիտալը;
ՌՈԶԱԼԻԱ. Մի մարդ, որ կարող է հազարավոր անգործների համար աշխատանքի դուռը բաց անել
և խեղճ ընտանիքներ կերակրել: Ես քեզ հասկանում եմ, Բագրատ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Եվ այդ բոլորը ուրիշի փողերո՞վ:
ԲԱԳՐԱՏ. Զավակները պատասխանատու չեն իրենց հայրերի փոխարեն: Մեր ծնողների անցյալը
մեզ համար մեռած պատմություն է:
ՄԱՐԳԱՐԻՏ. Որը սակայն այսօր հարություն է առել և արատավորում է մեր ամբողջ գերդաստանը:
ԲԱԳՐԱՏ. Պետք է, ուրեմն, խեղդել այն և նորից հանձնել գերեզմանին:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Խորին դառնությամբ) Բագրատ:
ԲԱԳՐԱՏ. Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ: Վերջապես, հենց
նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում: Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին
ձևով, նորերը զրկում են նոր ձևով: Մարգարիտ, ներկա դեպքում պետք է լինել ավելի խելացի, քան
զգայուն:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Խորին սրտմտությամբ) Այսինքն` ավելի շահամոլ, քան ազնի՞վ: Թույլ տալ ծնողին
կողոպտել մի որբ ընտանիք և փողոցնե՞րը գցել: Մասնակից լինել նրա ծանր հանցանքի՞ն,
շարունակել նրա սկսա՞ծը: Եվ ինչո՞ւ: Որպեսզի ապրենք այս փառահեղ պալատո՞ւմ, ոսկեզօծ կահ-
կարասու մե՞ջ, զուգվինք — զարդարվինք, բալեր ու պարահանդեսնե՞ր այցելենք: Ո՛չ, ոչ, ես չեմ
կարող և չեմ ուզում անել այդ: (Անցնում է դեպի ձախ):
ՌՈԶԱԼԻԱ. (Ատելությամբ և գրգռված): Տա-տա, տա-տա, ի՛նչ քաջն ես եղել: Ես չգիտեի, դու
կատարյալ հերոսուհի ես:
ԲԱԳՐԱՏ. (Զգալով, որ շատ հափշտակվեց): Մարգարիտ, ես հարգում եմ քո գաղափարները, բայց
մի հափշտակվիր: Մտածի՛ր, ինչ մթնոլորտումն ենք ապրում: Մեր հասարակության մեջ քո արածը
ոչ ոքին չի հիացնիլ, ընդհակառակը, շատերը քեզ կհամարեն հիմար:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես հասարակության համար չեմ անում, այլ իմ խղճի համար:
ՌՈԶԱԼԻԱ. (Կատաղի): Զզվում եմ այդ տեսակ ֆրազյորներից (Բագրատին): Զուր ես աշխատում
նրան բան հասկացնել: Նրա վրա միայն ուժը կարող է ազդել: Խլի՛ր նրա ձեռքից այդ թղթերը,
պրծավ գնաց:
ԵՐԱՆՈԻՀԻ. (Երևում է սեղանատան դռների մեջ): http://www.hay-em.do.am/
ԲԱԳՐԱՏ. (Նույն մեղմ տոնով): Գոնե վաղը մի՛ հանձնիր: Սպասիր մի քանի օր, միասին
կխորհրդակցենք: Դու խելոք ես, չես կամենալ մեզ մեր թշնամու ձեռքը գցել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա մեր մայրը, թողեք, տեսնենք, նա ինչ է ասում:
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈՒՀԻ, հետո ԶԱՐՈՒՀԻ
ԵՐԱՆՈՒՀԻ. (Առաջ է գալիս, ձեռքերը ծոցը դրած, տխուր): Այսքան տարի այդ մարդու արարքները
թաքցրի երեխաներիցս, աստծուն է հայտնի ինչ տանջանքներով: Գիշեր-ցերեկ մտածել եմ այդ
բանի մասին: Ժամանակ-ժամանակ բերան եմ բաց արել խոսելու, խոսքս կտրել է գոռոցով: Լռել եմ
ու կրակս ներսումս պահել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Լսո՞ւմ եք:
ԲԱԳՐԱՏ. Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ:
ԵՐԱՆՈԻՀԻ. (Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես: Հայրդ իր հոգին ծախել է սադայելին: Երեկ
գիշեր երազումս տեսա հանգուցյալին: Կանգնած էր մեր դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած,
դեղնած, մաշված: Նա ասում էր. «Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին
ենք աշխատել այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից»:
Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ է ինձ լսել: Բագրատ, Բագրատ, ինը տարի է այդ մարդը
գերեզմանից անիծում է մեզ:
ԲԱԳՐԱՏ. (Գրգռված): Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է ծանրանում:
ԵՐԱՆՈՒՀԻ. Ախ մի՛ խոսիր եղբորս պես, մեղք է: Մենք ամենքս պարտական ենք ահեղ
դատաստանի առաջ: Ես էլ եմ պատասխանատու, որ չեմ կարողացել հորդ հեռացնել չար
ճանապարհից: Ես դողում եմ սարսափից:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել): Ոչինչ, մայրիկ: Հանգստացի՛ր: Հայրիկը
բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի:
ԵՐԱՆՈԻՀԻ. (Ձեռքով հուսահատական շարժումն է անում): է՜էհ, որ մեկը...
ԶԱՐՈՒՀԻ. (Ներս է մտնում սեղանատնից): Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում են:
ԲԱԳՐԱՏ. Ա՛հ, այդ երեկույթն էր: Ես մոռացա, որ կարգադրիչ եմ:
ՌՈԶԱԼԻԱ. Դե, գնանք, շատ ուշացանք:
ԲԱԳՐԱՏ. (Մոտենում է Մարգարտին): Հույս ունեմ, որ մինչև առավոտ միտքդ կփոխես: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. (Չափազանց ազդվել է մոր խոսքերից, զգացված փաթաթվում է նրա պարանոցին):
Մայրի՜կ, ինչ լավ սիրտ ունես:
ԵՐԱՆՈՒՀԻ. (Շոյելով նրա գյախո): Արի, աղջիկս, դու ես իմ միակ մխիթարությունը: Դրանք ուրիշ
հոգի ունեն, օտար են ինձ համար (Համբուրում է):
ԲԱԳՐԱՏ. Ատելով ատում եմ այդ տեսակ սենտիմենտալ տեսարանները: (Դուրս է գալիս
նախասենյակի դռներով):
ՌՈԶԱԼԻԱ. Պսիխոպատկա (Հետևում է եդբորը):
ԶԱՐՈՒՀԻ. (Ռոզալիային ուղեկցում է նախասենյակ):
ՏԵՍԻԼ 5
ՄԱՐԳԱՐԻՏ, ԵՐԱՆՈՒՀԻ և ՍՈՒՐԵՆ
ՍՈՒՐԵՆ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից): Գնա՞ց, վերջապես, եռանդուն կոմերսանտը,
ճարպիկ սպեկուլյանտը, աստառը շուռ տված ամերիկացին: Կեցցե՛ս, Մարգարիտ: Ես այնտեղից
բոլորը լսում էի: Մամա, այս անգամ անառակ որդիդ քեզ հետ համաձաjն է: Տուր ձեռդ համբուրեմ:
Այսօր ես տեսնվեցի Օթարյանի հետ: (Մարգարիտին); Թույլ կտա՞ս խոսել մայրիկի ներկայությամբ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես մայրիկից գաղտնիք չունեմ:
ՍՈԻՐԵն. Պետք է խոստովանած, որ ջենտլմեն տղա է: Ես լավ չէի ճանաչում նրան: Այսօր շատ
հավանեցի: Նա ասում է. «Ես աղքատ եմ, աղքատ էլ կմնամ, միայն թե Մարգարիտը չդադարի ինձ
սիրել»: Լսո՞ւմ ես. պետք է մեծ սիրտ ունենալ, որպեսզի սիրո համար հրաժարվել ահագին
ժառանգությունից: (Զարուհուն, որ վերադարձել է սենյակից և ականջ է դնում): Կորի՛ր, ի՞նչ ես
ականջ դնում:
ԶԱՐՈՒՀԻ. (Գնում է սեղանատուն):
ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ դո՞ւ ինչ ասացիր նրան:
ՍՈՒՐԵՆ. Ե՞ս: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող էր ասել ինձ նման մի գիժ: Ես նրան ասացի.
«Արտաշես, իմ քույրը հպարտ աղջիկ է: Նա քեզանից զոհաբերություն չի ընդունիլ: Դու
վեհանձնությամբ նրանից գերազանցել չես կարող»:
ՄԱՐԳԱՐԻՏ. Շնորհակալ եմ:
ՍՈԻՐԵՆ. Սրանով էլ վերջացավ մեր բանակցությունը: Այժմ լսեցեք իմ կարծիքը, ախար, черт его
дери, ես էլ ընտանիքի անդամ եմ: Եթե ապացուցված է, որ մեր հայրը զրկել է Օթարյանին, ամենքս
պարտավոր ենք պահանջել, որ նա զրկվածներին բավարարություն տա:
ՄԱՐԳԱՐԻՏ. Մայրիկ, լսո՞ւմ ես ինչ է ասում: http://www.hay-em.do.am/
ՍՈԻՐԵն. Էհ, ի՜նչ ես մայրիկին խոսեցնում իմ մասին: Նա ինձ վրա խաչ է դրել: Ես շառլատան եմ.
փչացած: Բայց թող հայտնի լինի ձեզ, որ շուտով կհրաժարվեմ իմ բաժին ժառանգությունից, քան
կհամաձայնվեմ, որ մարդիկ երեսիս ասեն. «Դու կողոպտչի որդի ես»: Այս մեկն արդեն վճռվաձ է և
ստորագրված: (Սիգար է վառում):
ԵՐԱՆՈՒՀԻ. Խելքս քեզանից բան չի կտրում: Համ այդ ես ասում, համ էլ ինքդ կողոպտում ես հորդ:
ՍՈՒՐԵՆ. Աա՜, դու մուրհակների մասի՞ն ես ակնարկում: Մամա, աստված վկա, ես չեմ հնարել այդ
բանը, այլ քեռիս, քո պատվարժան եղբայրը: Նա, օօ՜, նա Շեյլոկի խնամին է: Նա ինձ պարտք է
տալիս միայն այն պայմանով, որ մեկին հինգ-տասը ստանա հորս մահից հետո: Բայց
ագահությանը երբեմն մարդուն հիմարացնում է: Այժմ իմ պատվարժան քեռին վախենում է, որ
հայրիկից շուտ կճանապարհվի ի վերին Երուսաղեմ: Մամա, մի նեղանար, եղբայրդ մարդ չէ, այլ
գայլի ախորժակից և աղվեսի խորամանկաթյունից կազմած վինեգրետ: Իսկ ես թեև անառակ եմ,
բայց ջենտլմեն եմ: Երևի Բագրատն ինձ վախկոտ անվանեց: Իբր թե ապտակ եմ կուլ տվել: Ուզո՞ւմ
ես իմանալ, ինչո՞ւ եմ կուլ տվել:
ԵՐԱՆՈԻՀԻ. Ես չեմ ուզում լսել այդ բաները, չեմ ուզում:
ՍՈՒՐԵՆ. Ոչ, այս մեկը լսի՛ր: Ես ապտակը ստացել եմ մի շատ պատվարժան կնոջ պատճառով:
Եթե կուլ չտայի պիտի կռվեի, եթե կռվեի, այդ կինը պիտի խայտառակվեր: Լսիր, ինչպես
պատահեց:
ԵՐԱՆՈՒՀԻ. (Ականջները փակելով): Չեմ ուզում լսել, չեմ ուզում:
ՍՈՒՐԵՆ. Դե լավ, թող մնա: Լսեցի՞ր: Մարգարիտ, հայրիկը պարտավոր է իր անունն ազատել
խայտառակությունից: (Ժամացույցին նայելով): Օ՜, տասևկեսն է, ես շոգիացա...
ԵՐԱՆՈԻՀԻ. Էլի ո՞ւր ես գնում կեսգիշերին, անառակ...
ՍՈՒՐԵՆ. Աստղերն ուսումնասիրելու: Առլովան ինձ սպասում է: Արևիդե՜րչի: (Գնում է
նախասենյակի դռներով, երգելով):
ՄԱՐԳԱՐԻՏ. Տեսա՞ր, մայրիկ, շառլատան որդիդ ավելի ազնիվ է դատում, քան խելոքը:
ԶԱՐՈՒՀԻ. (Սեղանատան դռներից): Խոհարարը հարցնում է, ընթրելո՞ւ եք:
ԵՐԱՆՈՒՀԻ. Ես չեմ ուզում: Ահ, էլի գլխացավս բռնում է:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես էլ չեմ ընթրելու: (Զարուհին գնում է): Մայրիկ, գնա, պառկիր, քո ներվերը
բոլորովին քայքայվել են: Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել, գլուխս պտտում է անքնությունից:
(Համբուրվում է մոր նետ և անցնում իր սենյակս):
ԵՐԱՆՈՒՀԻ. (Նայելով նրա ետևից թախծալի): Երանի դու ինձանից բախտավոր լինես: Ա՜հ...
(Անցնում է սեղանատուն): http://www.hay-em.do.am/
ՏԵՍԻԼ 6
ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ
Դուրս են գալիս աջ կողմի առաջին դռներից, երբ Երանուհին արդեն բոլորովին հեռացել է:
ԱՆԴՐԵԱՍ. Փառք աստծու, վերջապես ցրվեցին: Այո՛, գիշերն ավելի լավ է, քան ցերեկը:
Մթությունը մեղքի ընկերն է:
ՍԱՂԱԹԵԼ. (Տերողորմյայի տատիկները մեկ-մեկ գցելով): Խեր, շառ աստված: Խեր, շառ, աստված:
Խեր, շառ, աստված: Խե՛ր: Ինչքան գցում եմ, խեր է գալիս:
ԱՆԴՐԵԱՍ. Բայց սիրտս ասում է, որ լավ բան չենք մտածել անելու:
ՍԱՂԱԹԵԼ. Ավելի վատ կլինի եթե չանես: Բացատրել ես, խնդրել ես, աղաչել ես, չի եղել, ճարդ ինչ:
Խոմ չես կարող պատիվդ թողնել թշնամուդ ձեռքում:
ԱՆԴՐԵԱՍ. Զանգակ տուր, տեսնենք ինչ են անում:
ՍԱՂԱԹԵԼ. Ջայն-ձուն չի լսվում: (Մատը սեղմում է էլեկտրական զանգակի կոհակին` որ գտնվում
է աջ պատի առաջին դռների մոտ: Բեմի հետևից լսվում է զանգակի թույլ հնչյունը):
ԱՆԴՐԵԱՍ. Քեզ համար ինչ, դու քո բանը դրստեցիր: Լավ կուրտաժ է իմ մեղքն ինձ ծախելու
համար — հինգ հարյուր սաժեն տափ:
ՍԱՂԱԹԵԼ. Ես քեզ խնդրեցի՞, աղաչեցի՞, որ ինձ այս գործին խառնես:
ԱՆԴՐԵԱՍ. Դե լա՛վ: (Զարուհուն, որ ներս է մտել սեղանատնից) Ո՞վ կա սեղանատանը:
ԶԱՐՈԻՀԻ. Ոչ ոք:
ԱՆԴՐԵԱՍ. (Կեղծ բաղկանալով): Բաս ինչո՞ւ ես ճրագները վառել: (Զարուհին ուզում է գնալ);
Խանումդ ի՞նչ է անում:
ԶԱՐՈՒՀԻ. Հենց հիմա պառկեց: Էլի գլխացավը բռնել է:
ԱՆԴՐԵԱՍ. Պրծանք, այդ էր պակաս: Կանչի՛ր այստեղ Մարգարիտին:
ԶԱՐՈԻՀԻ. Նա քնած է:
ԱՆԴՐԵԱՍ. Քնա՞ծ: Այդպես շո՞ւտ: Լա՛վ գնա՛: Մենք կլուբ ենք գնում; ասա խանումիդ: Դու էլ
կարող ես հանգստանալ: Ես ինքս դռները կփակեմ: Հարկավոր չես: Հանգցրո՛ւ սեղանատան
ճրագները, դուք տնտեսություն ասած բանը չգիտեք: Կարծես ես փող եմ կտրում կամ մարդ
կողոպտում, որ ամեն ինչ շռայլում եք: Գնա՛: http://www.hay-em.do.am/
ԶԱՐՈՒՀԻ. Գնում է սեղանատուն: Փոքր անցած, այստեղ տիրում է մթություն:
ՍԱՂԱԹԵԼ. Մեկը հիվանդ է, մյուսը քնած, աստված ինքն է օգնում քեզ:
ԱՆԴՐԵԱՍ. Ահ մի՛ հիշիր այս րոպեին աստծու անունը: Նա ավելի կբարկանա մեզ վրա: Բ Հըմ, լավ
էր, չէ՞, որ ասացի, թե կլուբ ենք գնում: Տես, ով կա նախասենյակում: (Սաղաթելը նայում է դեպի
նախասենյակ): Դռները կողպիր. (Հուշիկ քայլերով մոտենում է Մարգարտի սենյակի դռներին և
ականջ դնում: Նայում է իր գրպանի ժամացույցին և վերադառնում բեմի կենտրոնը):
ՍԱՂԱԹԵԼ. (Նախասենյակը նայելուց հետո դռները ծածկել է) Այնտեղ ոչ ոք չկա: Ավելի հարմար
ժամանակ չէիր կարող ընտրել: (Տերողորմյան դնում է գրպանը): Ինչի՞ մասին ես մտածում:
ԱՆԴՐԵԱՍ. Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի մեջ էլ մի ահ է գցում:
Ծածկի՛ր սեղանատան դռները: (Սաղաթելր ծածկում է): Կարծես, այնտեղից աչքեր են նայում մեզ:
Մոտս կաց: (Նստում է բաղկաթոռներից մեկի վրա):
ՍԱՂԱԹԵԼ. (Գալով բեմի առաջ) է՛հ, շատ բաներ ես արել, արա այդ մեկն էլ:
ԱՆԴՐԵԱՍ. (Կիսաձայն) Արե՛լ: Ես մենակ չեմ արել, դու էլ միշտ հետս ես եղել: Է՜հ, էլի հորդ
կերպարանքն եկավ, կանգնեց աչքիս առաջ: Նա ասում էր. «Չարը չարության ճանապարհում
կկորչի»:
ՍԱՂԱԹԵԼ. Էհ, դու էլ ժամանակ գտար հորս հիշելու:
ԱՆԴՐԵԱՍ. Հիսունվեց տարեկան մարդ եմ, Սաղաթել, գլխովս հազար ու մի փորձանք է անցել:
Երդում եմ կոտրել, միամիտներ եմ խաբել, խեղճեր եմ գռփվել ու կողոպտել, երեք անգամ
կաշառքով ազատվել եմ դատաստանից, բայց երբեք այս դրության մեջ չեմ եղել: Ինչի՞ցն է այս,
Սաղաթել: Այ, տե՛ս, սառը քրտինքը պատեց մարմինս:
ՍԱՂԱԹԵԼ. Վաղն այս ժամանակ կհաշվես ու կտեսնես, որ մոտ յոթ հարյուր հազար ռուբլու
կալվածք է մնացել ձեռքումդ:
ԱՆԴՐԵԱՍ. Ագահություն, աչքածակություն, ուրիշ ոչինչ:
ՍԱՂԱԹԵԼ. Էհե՛, դու սկսում ես դատողություններ անել: Շտապիր, գիշերն անցնում է:
ԱՆԴՐԵԱՍ. Չկարծես, թե միայն փողի համար եմ անում Սաղաթել: Ոչ, այլ այդ լակոտին խրատելու
համար: (Վեր է կենում):
ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե: Այստեղ պատվի խնդիր կա, փողն ինչ...
ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Գոռոզ, ամբարտավա՜ն: Ուզում է ինձ խեղդել, ինձ, որ կարող
եմ հարյուրին խեղդել այս ճանկերովս: Աա, եթե ձեռքս ընկնեին այդ թղթերը, ցույց կտամ քեզ, թե ով
եմ ես... Սուս, այդ ի՞նչ ձայն է: http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. Ես ոչինչ չեմ լսում:
ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, Անդրեաս, մի թուլանար, ամոթ է: Այս մեկն էլ: Ինչ որ լինելու է այն պիտի լինի:
(Զգույշ քայլերով անցնում է, Մարգարտի սենյակը):
ՍԱՂԱԹԵԼ. Գայլը մտավ գառների փարախը — կասեր հայրս:
(Մոտենում է սեղանատան դռներին և լույսը հանգցնում: Բեմում տիրում է խավար): Այսպես լավ է,
ինձ չեն տեսնիլ: (Լռություն: Սեղանատնից լսվում է ժամացույցի տասնումեկ զարկը): Հիմա ես էլ եմ
վախենում:
Երկարատև լռություն:
ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է դռների մեջ. չափազանց այլայլված է, դողում է, բայց ուրախ է: Ձեռում ամուր
բռնած է թղթերի մի ծրար: Լռության: Հետո շշնջյունով) Սադաթել:
ՍԱՂԱԹԵԼ. Այստեղ եմ: (Սենյակը նորից լուսավորում է):
ԱՆԴՐԵԱՍ. (Առաջ է գալիս): Ահա նրա հոգին: Ահա ինձ քնից ու հանգստությունից զրկողը:
Հարստությունս, անունս, պատիվս, յոթ հարյուր հազարի փրկությունը:
ՍԱՂԱԹԵԼ. Դե, գնանք, հեռանանք այստեղից:
ԱՆԴՐԵԱՍ. Թող դեռ տեսնեմ, նրանք են թե չէ: (Ծրարը զննում է): Իսկ և իսկ: Ինչպես լավ
հաջողվեց: Նա քնած էր երեխայի պես, գիրքը կրծքի վրա բռնած: Բանալիները բարձի տակ էին:
Վերցրի ու... ձայն չե՞ս լսում. (Ծրարը շտապով դնում է գրպանը):
ՍԱՂԱԹԵԼ. (Անհանգիստ) Լսում եմ: Հեռանանք:
Փողոցից լսվում է ոստիկանական շվոցի ձայն:
ԱՆԴՐԵԱՍ. Աա՜, ոստիկանները գող են բռնում: Երևի, խեղճերից մեկը քաղցածությունից
ստիպված, գողացել է մի փալասի կտոր: Սուս հեռանանք:
ՍԱՂԱԹԵԼ. (Մոտենում է աջ կողմի առաջին դռներին, մի վայրկյան կանգ է առնում և
անհետանում):
ԱՆԴՐԵԱՍ. Հետևում է նրան:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս գիշերային սպիտակ հագուստով, նայում է աջ ու ձախ այլայլված,
նկատում է հորը, որ այդ պահին արդեն դռների մոտ է: Ուժգին ցնցվում է ու ճչում թույլ): Հայրի՜կ:
(Մի քանի քայլ առաջ է վազում և բարձր ճշում) Հայրի՜կ:
ԱՆԴՐԵԱՍ. Դռների միջից սարսափահար հետ է նայում և անհետանում: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. Հեկեկալով ընկնում է հատակի վրա:
Վարագույրն իջնում է հանդարտ:
ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
Առաջին արարվածի բեմը: Վաղ երեկո է: Գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագներ:
Գրասենյակի դռները բաց են: Այնտեղ ոչ ոք չկա:
Վարագույրը բարձրանալիս` ձախ կողմի գրասեղանի քով նստած է Բագրատը և դիտում է իր
գործարանի հաշիվները: Սեղանի մոտ կանգնած է Կարինյանը և բացատրություններ է տալիս:
Դեպի աջ, Անդրեասի գրասեղանի քով, նստած է Սաղաթելը, ոտը ոտի վրա դրած և հանդարտ
տերողորմյա է գցում:
ՏԵՍԻԼ 1
ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ
ԲԱԳՐԱՏ. Խողովակների համար պարտ եմ մոտ ութ հազար ռուբլի. մեքենաների համար վճարված
է քսան և յոթ հազար երկու հարյուր: Ընդհանուր գումարն է ծախսերի` երեք հարյուր տասներկու
հազար... (Մեկուսի) Եվ այս բոլորը կարող է ձեռքիցս դուրս գալ. Ա՜հ: (Վեր է կենում) Թաքցրո՛ւ այս
հաշիվը առայժմ հայրիկից: Հին վաճառականները սարսափում են համարձակ
ձեռնարկություններից: Նրանց համար այսօրվա կոպեկը վաղվա ռուբլուց թանկ է:
ՍԱՂԱԹԵԼ. Ինձ համար էլ այդպես է. քիչ լինի, նաղդ լինի:
(Տերողորմյան տրորում է ձեռքերի մեջ և հոտ քաշում):
ԲԱԳՐԱՏ. Խանութպանի սկզբունք: (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք գնալ:
ԿԱՐԻՆՅԱՆ. (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ հիշեցնել...
ԲԱԳՐԱՏ. Զեռ ռոճիկի մասի՞ն: Գիտեմ: Լավ, լավ կմտածեմ:
ԿԱՐԻՆՅԱՆ. Վեց ամիս է միևնույնն եք ասում: Հարյուր ռուբլի ամսականը իմ տաժանակիր
աշխատանքի համար շատ չնչին վարձ է:
ԲԱԳՐԱՏ. Բավական մեծ վարձ է, եթե համեմատենք ձեր չնչին կրթության հետ: Մեր ժամանակում
գնահատվում է միայն տաղանդը և գիտությունը:
ԿԱՐԻՆՅԱՆ. Իսկ երկար տարիների բարեխիղճ և ազնիվ ծառայությունը ոչի՞նչ:
ԲԱԳՐԱՏ. Լավ, հեռացե՛ք: Ես չեմ սիրում, երբ մարդիկ աշխատում են ինձ բան սովորեցնել:
Ցտեսությո՜ւն: http://www.hay-em.do.am/
ԿԱՐԻՆՅԱՆ. (Գնում է գրասենյակ դժկամակ դեմքով: Մի փոքր անցած այնտեղ տիրում է
մթության):
ՏԵՍԻԼ 2
ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹԵԼ
ԲԱԳՐԱՏ. (Անհամբեր) Քեռի, այժմ ասա տեսնեմ, ի՞նչ նորություն կա:
ՍԱՂԱԹԵԼ. Գոհություն աստծու, ամեն բան կարգին է: (Հանդարտ ոտքի է կանգնում, ուղղելով
արխալուղի փեշերը):
ԲԱԳՐԱՏ. Օթարյանն եկե՞լ է այստեղ:
ՍԱՂԱՑԵԼ. (Ուսերը վեր քաշելով): Ես ինչ գիտեմ, խոմ պահապան չեմ: (Սկսում է ծանր քայլերով
անցուդարձ անել):
ԲԱԳՐԱՏ. Անհրաժեշտ է իմանալ, տեսնվե՞լ է նա Մարգարտի հետ:
ՍԱՂԱԹԵԼ. Կարող է տեսնված լինել, կարող է չլինել, աստծու բանն է:
ԲԱԳՐԱՏ. Ես չեմ կարողանում ամբողջ օրը Մարգարտին հանդիպել: Չգիտեմ ինչու, նա փակվել է
իր սենյակում և՛ ոչ ոքի չի ընդունում:
ՍԱՂԱԹԵԼ: Աստծու բանն է:
ԲԱԳՐԱՏ. Առհասարակ այսօր մեր տանը տարօրինակ տրամադրություն է տիրում: Նկատեցի՞ր
հայրիկը որքան փոխված էր ճաշի ժամանակ: Ես երբեք նրան այդպես անկապ խոսելիս չեմ տեսել:
Նա սովորականից ավելի էր գինի խմում: Այդ արթուն մարդը, կարծես ուզում էր դիտմամբ հարբել:
ԱԱՂԱԹԵԼ. Աստծու բանն է:
ԲԱԳՐԱՏ. Քե՞զ ինչ է պատահել, չեմ հասկանում: Այսօր շատ շուտ-շուտ ես հիշում աստծու անունը:
ՍԱՂԱԹԵԼ. Ես աստծուն միշտ հիշում եմ: Դու էիր, որ ուզում էիր ինձ շեղել նրա ճանապարհից քո
ուսումնական բացատրություններով:
ԲԱԳՐԱՏ. (Կանգ է առնում և նայում նրան խորը, խորը) Դու ինձ հանդիմանո՞ւմ ես: Այդ վատ չէ,
վատ չէ: Ես ինքս պատրաստվել էի քեզ մի թեթև նախատինք տալու:
ՍԱՂԱԹԵԼ. Նախատինք տալո՞ւ: Ի՞նձ: Ինչո՞ւ համար, ի՞նչ եմ արել:
ԲԱԳՐԱՏ. (Մոտենալով, ձեռր դնում է նրա ուսի վրա և կես բարեկամաբար, կես լուրջ) Արի,
պատվելի քեռի, խոստովանիր, որ դու շատ կցանկանայիր համոզվել, որ (Ձեռքը դեպի երկինք
բարձրացնելով) այնտեղ ոչինչ չկա: http://www.hay-em.do.am/
ՍԱՂԱԹԵԼ. Յանի, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր:
ԲԱԳՐԱՏ. Ուզում եմ ասել, պատվելի քեռի, որ քեզ նման մարդկանց համար շատ ձեռնատու է ոչ
այնտեղ (Ձեռը բարձրացնում է դեպի երկինք) երկյուղ ունենալ և ոչ այստեղ. (Ձեռը խփում է
Սաղաթելի սրտին):
ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դո՞ւ ինչ ես, դո՞ւ: Դո՞ւ ումից և ինչից ես վախենում, անհավատ:
ԲԱԳՐԱՏ. Ե՞ս: Ահա (Ձեռը զարկում է իր ճակատին) թե ինչիցն եմ վախենում: Իմ միակ աստվածը
բանականությունն է: Հիմա, քեռի, դառնանք գործնականին: Ասա, տեսնեմ, քսանուհինգ տարվա
ընթացքում որքա՞ն ես գողացել Էլիզբարյաններից:
ՍԱՂԱԹԵԼ (Ցնցվում է և վիրավորված ձևանամ) Ի՞նչ, գողացե՞լ: Հարբա՞ծ ես, ի՞նչ է:
ԲԱԳՐԱՏ. (Սառն լրջությամբ) Ես երբեք չեմ հարբում: Լսիր, քեռի, հորս հարստահարել ես, ներել է,
այդ իր հաշիվն է, իսկ ես... ես խոնարհաբար խնդրում եմ, իմ գործերում ձեռներդ մի փոքր մաքուր
պահես:
ՍԱՂԱԹԵԼ. Տեր աստված, տեր աստված, այս տղան գժվել է:
ԲԱԳՐԱՏ,.Մի քիչ առաջ, երբ քննում էի գործարանիս հաշիվները, նկատեցի, որ քո ձեռքով գնված
նյութերը մեկով մեկ ավելի թանկ են նստել: Ծախքերի համար արդարացուցիչ փաստեր չես
ներկայացրել: Ինչ որ էլ ներկայացրել ես, կեղծ է: Մի խոսքով, բավական վերադիր ես արել: Ես
գիտեմ, որ քո արածը սովորական բան է գործակատարների համար, բայց իմ վերաբերմամբ զգույշ
կաց:
ՍԱՂԱԹԵԼ. (Վրդովված` զանազան խոշոր շարժումներ է անում, կարծես պատերին բողոքելով)
Այստեղ մտիկ արեք, սրան, սրա՜ն, չի ամաչում, իր հարազատ քեռուն գող է անվանում: Եվ երկինքը
չի որոտում, պատերը ձայն չեն հանում: Վա՜յ մեզ, վա՜յ մեր օրին:
ԲԱԳՐԱՏ. Էէ, թող այդ բոշայական ձևերը: Նրանք ինձ խաբել չեն կարող: Ես քեզ կրկին անգամ
խնդրում եմ, ձեռներդ մաքուր պահիր: Ես արթուն մարդ եմ և վրիժառու, մորս եղբորն անգամ չեմ
խնայիր:
ՍԱՂԱԹԵԼ. Անամոթ, չի էլ կարմրում ասածներից:
ՏԵՍԻԼ 3
ՆՈԻՅՆՔ և ԱՆԴՐԵԱՍ
ԱՆԴՐԵԱՍ. (Գալիս է ձախի դռներից: Ներքուստ անհանգիստ է, բայց աշխատում է անդորր
ձևանալ) Հիմա ի՞նչ անենք, Սաղաթել: Կարծես վատ չի լինի գնալ կլուբ և մի պույլկա պրեֆերանս
խաղալ: Վաղուց է չեմ եղել այնտեղ: Հը՜մ, ի՞նչ կասես, պարոն ինժեներ: http://www.hay-em.do.am/
ԲԱԳՐԱՏ. Շատ ուրախ եմ, որ ուզում ես հասարակության մեջ երևալ: Կլուբ չգնալդ չար լեզուներին
հազար ու մի բամբասանքի նյութ է տալիս: Բայց ես զարմանում եմ, որ այդպես հանգիստ ես:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ չպիտի հանգիստ լինիմ: Փառք աստծո, խոմ տունս կրակ չի ընկել կամ
վեքսիլներս պրոտեստ չեն անում: (Անհանգիստ նայում է դեպի այն դռները, ուսկից դուրս է եկել):
ԲԱԳՐԱՏ. Երեկ դու այդպես չէիր խոսում:
ԱՆԴՐԵԱՍ. Երեկը երեկ էր, այսօրը — այսօր: Սաղաթել, այդ տերողորմյան տուր ինձ: (Սաղաթելը
տալիս է) Էհ, փառք քեզ աստված, մեծ է քո ողորմությունը: (Նստում է իր գրասեղանի մոտ):
ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, ուրեմն, դու այլևս չե՞ս վախենում Օթարյանից.
ԱՆԴՐԵԱՍ. (Ծիծաղում է նյարդային, արվեստական ծիծաղով) Հի՛, հի՛, հի՛, լսեցի՞ր Սաղաթել:
Ասում է Օթարյանից չե՞ս վախենում: (Որդուն) Ո՞վ է Օթարյանը: Ե՞րբ եմ ես նրանից վախեցել կամ
ումի՞ց եմ վախեցել: Անդրեաս Էլիզբարովը վախեցող պտուղներից չէ: (Դարձյալ նայելով ձախի
դռների կողմը) Սաղաթել, տես ով կա այն սենյակում: (Բագրատին) Հիմար բաներ ես խոսում:
ՍԱՂԱԹԵԼ. (Նայել է ձախ դռներով դեպի ներս) Այստեղ ոչ ոք չկա:
ԱՆԴՐԵԱՍ. Աչքիս մեկը երևաց սպիտակ հագուստով, երկայն մազերով: Ծածկիր այն դռները:
Օթարյան — չէ, շուն, կատու, մուկ, խլեզ:
ԲԱԳՐԱՏ. (Ուշադիր դիտել է հորը) Զարմանում եմ: Երեկ դու համարյա սարսափում էիր Օթարյան
անունից, այսօր ծաղրում ես նրան: Իսկ ես, ընդհակառակը, երեկ նրան արհամարհում էի, այսօր
չեմ կարող:
ԱՆԴՐԵԱՍ. Այդ քո գործն է: Ինչ ուզում ես, արա: Դեհ, Սաղաթել, գնո՞ւմ ենք կլուբ, թե չէ:
ՍԱՂԱԹԵԼ. (Համաձայնության նշան է անում):
ԲԱԳՐԱՏ. Երեկ երեկոյան ես Մարգարիտի մոտ տեսա և կարդացի այն թղթերը, որոնց գոյությունը
քեզ հայտնի է:
Եթե Մարգարիտն այդ թղթերը վերադարձրել է Օթարյանին, չգիտեմ ինչպես կարելի է հանգիստ
լինել.
ԱՆԴՐԵԱՍ. Դու կարող ես այդ մասին չմտածել: Գործարանդ կիսատ չի մնալ:
ԲԱԳՐԱՏ. (Ուրախացած): Ինչպե՞ս, հայրիկ, բացատրի՛ր, չէ՞ որ գործը որքան քեզ, նույնքան էլ ինձ է
վերաբերում:
ԱՆԴՐԵԱՍ. (Վրդովված) Դադարելո՞ւ ես, թե՞ չէ: Գլուխս տրաքացրիր: Ես այսօր տրամադրություն
չունիմ այդ մասին խոսելու: http://www.hay-em.do.am/
ԲԱԳՐԱՏ. (Տարակուսանքով նայում է նախ նրան, ապա Սա-ղաթելին) Ոչինչ չեմ հասկանում: Պետք
է անպատճառ տեսնվել Մարգարիտի հետ: Ես կգնամ և ուժով էլ լինի` կմտնեմ նրա սենյակը:
Այստեղ մի բան կա, որ ինձանից թաքցնում եք (Գնում է ձախ դռներով):
ՏԵՍԻԼ 4
ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ
ԱՆԴՐԵԱՍ. Ա՜հ: (Նյարդային թափով տերողորմյան ձգում է սեղանի վրա և վեր է կենում) Քիչ էր
մնում բերանիցս խոսք թռցնեի: Չի լինում, ինչքան աշխատում եմ հանգիստ ձևանալ, չեմ
կարողանում:
ՍԱՂԱԹԵԼ. Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը: Դժվարն այսօր է, էգուց,
հետո կմոռանաս, կգնա:
ԱՆԴՐԵԱՍ. Այդ աղջկա կերպարանքը կեսգիշերին, սարսափած դեմքը, ձայնը... Ես մինչև
գերեզման չեմ մոռանալ:
ՍԱՂԱԹԵԼ. Երեխա ես, ուրիշ ոչինչ: Դու այն ասա — ուրիշները չիմանան, թե չէ` Մարգարիտն
ի՜նչ: Նա աղջիկդ է, կների քեզ:
ԱՆԴՐԵԱՍ. (Անցուդարձ անելով) Մի՛ ասա, չես իմանում ինչ եմ զգում: (Ցնցվելով) Տես, ով կա
գրասենյակում, ձայն լսեցի:
ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է) Ոչ ոք չկա: (Դռները ծածկում է, հետո տերողորմյան վերցնում):
ԱՆԴՐԵԱՍ. Ամեն կողմից ձայն եմ լսում, ամեն տեղ մարդիկ եմ տեսնում: Ի՞նչ կմտածի հիմա իր
հոր մասին: Նա երևի, ամոթից տանջվում է: «Հայրիկ», որ գոռոց սարսափից ոտներս թուլացան, քիչ
էր մնում դռների մոտ ընկնեի: Սաղաթել ինձ թվում է, որ նա իմ հոգեհան հրեշտակն է, հետևում է
ինձ շուքի պես և վերջը պիտի բռնի օձիքս և ասի. «Հաշիվ տուր, ես քո դատավորն եմ»: Ի՞Բնչ պիտի
ասեմ: Սաղաթել, ես ու դու շատ բաներ ենք արել, բայց այս մեկը չենք մարսիլ, կմնա մեր
կոկորդում, կտեսնես...
ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե, եթե քեզ այդպես կպահես, ինքդ քեզ փորձանքի մեջ կգցես: Պետք է սառը
լինել, այնումն էլ չգցել: Մտածիր, թե ինչ ահագին հարստություն ես ազատել, այն ժամանակ
արածդ քեզ ոչինչ կերևա: (Լռություն) Հա՛, քանի միտդ է խոստումդ կատարիր: Մի փոքրիկ թուղթ
տուր, որ հինգ հարյուր սաժեն հող քաղաքի այս ինչ տեղում բաշխում ես ինձ:
ԱՆԴՐԵԱՍ. Անաստվա ծ, դու հենց քո մասին ես մտածում: Ագա՜հ:
ՍԱՂԱԹԵԼ. (Հեգնաբար) Ագա՜հ, քսանից մեկն է ինձ տալիս, էլի ես եմ ագահը:
ԱՆԴՐԵԱՍ. Լավ, հետո կտամ:
ՍԱՂԱԹԵԼ: Ոչ, ոչ, հիմա, հետո կուրանաս: Ես քեզ ճանաչում եմ: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. (Կատաղելով) Հետո, ասում եմ:
ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նրան սուր և խորհրդավոր հայացքով) Դո՛ւ գի՛տես:
ԱՆԴՐԵԱՍ. (Հասկանում է նրա միտքը) Աա՜, սադայել, դու հորդ գերեզմանն էլ տակնուվրա կանես
մի ոսկու համար: (Մոտենալով գրասեղանին): Տուր ինձ մի կտոր թուղթ:
ՍԱՂԱԹԵԼ. Ես արդեն ինքս գրել պատրաստել եմ, մնում է, ստորագրես: (Հանում է իր գրպանից մի
գրած թուղթ և տալիս է նրան):
ԱՆԴՐԵԱՍ. (Թուղթը կարդալով) Սատանա, նոտարիուսի պես է գրել: Հինգ հարյուր սաժեն:
Քաղաքի կենտրոնում ամենալավ տափերիցս մեկը: Շատ է, այսքանը չեմ կարող տալ:
ՍԱՂԱՑԵԼ. (Սառն) Խոստացել ես:
ԱՆԴՐԵԱՍ. Շատ է ասում եմ: Կեսը նվիրելու եմ քաղաքային ուսումնարանի համար: Վաղուց են
խնդրում ինձ այդ մասին:
ՍԱՂԱԹԵԼ. Լավ բարեգործություն է, ուրիշի հաշվով: Ստորագրի՛ր:
ԱՆԴՐԵԱՍ. Շատ է, ասում եմ:
ՍԱՂԱԹԵԼ. (Սառնությամբ ձեռը մեկնելով, որ թուղթը վերցնի) Դո՛ւ գիտես: Ես կարծում էի, որ
ազնիվ վաճառականն իր խոսքի տերը պիտի լինի:
ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Աա, գազա՜ն: (Ստորագրում է):
ՍԱՂԱԹԵԼ. (Թուղթը վերցնում է, կանխապես ստորադրությունը ցամաքիչով չորացնելով, և ծոցը
դնում) Շնորհակալ եմ: Այժմ կարող ես ինձ վրա հույս դնել: Դե լավ, քիչ մտածիր: Մեղքն այն
ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը: Իսկապես, ի՞նչ ես արել: Մի քաղցած գայլի
ատամները հանել ես — պրծավ գնաց: Թող այժմ գոռա, ինչքան ուզում է, թե Էլիզբարովը նրա հորը
կողոպտել է: Փաստեր կպահանջենք:
ԱՆԴՐԵԱՍ. (Ականջ է դրել ուշադիր այնպիսի դեմքով, որից երևում է, թե շատ ցանկանում է
համոզվել) Այո՛, փաստեր կպահանջենք: Թող այժմ գնա դատարան: Այժմ ես եմ նրա դատավորը:
«Պարոն, կասեմ նրան, դատավորների առաջ, հաստատիր, բե՜ր ապացույցներ և ժառանգությունդ
ստացիր»: Նա ապացույցներ չունի, հա՛, հա՛, հա՛, չունի, կորել են, անհետացել: Եվ ես կթքեմ նրա
երեսին, վրեժս կառնեմ: Օ՜օօ, Սաղաթել, ես շատ եմ տանջվել: (Բաց է անում բանալիով
գրասեղանի արկղը) Ահա, այստեղ է նրա լեզուն, գոռոզությունը, նրա հոգին: (Հանում է ծրարը և
նայամ) Երեկ ես էի նրա ձեռքում, այսօր նա է իմ ճանկերում:
ՍԱՂԱԹԵԼ. Այրիր, կորչեն, ինչո՞ւ ես պահում: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. Օ՜օ, այնպիսի մի խարույկ սարքեմ, որ քեֆդ գա: Բայց դեռ թող մնա այստեղ, թող
տեսնեմ, կշտանամ: (Թղթերը հետ է դնում) Մտե՛ք այստեղ: Անդրեաս Էլիզբարովի ձեռքից Գաբրիել
հրեշտակապետն էլ չի կարող ձեզ ազատել: Էհ, այժմ ումից եմ վախենում: Իմ աղջկանից:
ՍԱՂԱԹԵԼ. Նա երբեք քեզ չի մատնիլ:
ԱՆԴՐԵԱՍ. (Ցնցվելով, բանալին շտապով գրպանն է դնում) Ա՜հ, ոտքի ձայն լսեցի: Տես ո՞վ է գալիս:
Պետք է սառնարյուն լինել...
ՍԱՂԱԹԵԼ. (Մոտեցել է նախասենյակի դռներին, բաց է արել ու նայել) Նա է: (Դեպի նախասենյակ)
Համեցե՛ք... (Հետ է քաշվում, գլուխ տալով Օթարյանին):
ՏԵՍԻԼ 5
ՆՈԻՅՆՔ և ՕԹԱՐՅԱՆ
ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում անհանգիստ դեմքով, ղյուխ է տալիս Դնդրեասին, անուշադիր
թողնելով Սաղաթելին: Վերարկուով է): Ներեցեք, որ ձեզ անհանգստացնում եմ: Ասացեք, ի սեր
աստծու, ի՞նչ է պատահել ձեր տանը: Ինձ ասացին, որ մայրիկն ու օրիորդ Մարգարիտը
հանկարծակի հիվանդ են:
ԱՆԴՐԵԱՍ. Շնորհակալ ենք, պարոն, որ այդպես մտածում ես մեր մասին: Բայց մեր տանը հիվանդ
չկա: Ուրի՞շ:
ՕԹԱՐՅԱՆ. Պարոս Անդրեաս, ես գիտեմ, որ ամեն բան արդեն հայտնի է ձեզ: Չեմ թաքցնիլ, ինձ
համար Մարգարտի առողջությունը թանկ է: Ահա երրորդ անգամն է այսօր գալիս եմ, ինձ չեն
ընդունում ասելով, թե հիվանդ է: Այդ ինձ վախեցնում է: Անկարելի է, որ Մարգարիտը թեթև
տկարության պատճառով ինձ չընդունի: Անշուշտ նա շատ ծանր հիվանդ է:
ԱՆԴՐԵԱՍ. (Հեգնաբար) Սաղաթել, լսո՞ւմ ես: Մարդը տանջվում է: Հանգիստ կաց, պարոն, իմ
աղջիկը հիվանդ չէ, միայն երևի չի ուզում քեզ ընդունել: Սաղաթել, կարծեմ, ժամանակ է կլուբ
գնալու:
ԱԱՂԱԹԵԼ. Իհարկե: (Նշան է անում Անդրեասին, որ իրան սառն պահի):
ԱՆԴՐԵԱՍ. Էէ՜, մնաս բարով, պարոն սիրահար: Մեզ ներիր, գործ ունենք: Եթե ուզում ես, կարող
ես նստել, հանգստանալ: Բագրատը տանն է, կարելի է նա քեզ ընդունի: (Անցնում է բեմի խորքը
դուրս գնալու համար):
ՕԹԱՐՅԱՆ. (Զարմացած, մի քանի վայրկյան լուռ դիտել է նրան) Զարմանալի է, բոլորովին
անհասկանալի...
ԱՆԴՐԵԱՍ. (Սառը նայելով իր ժամացույցին) Ի՞նչն է զարմանալի, պարոն փիլիսոփա: http://www.hay-em.do.am/
ՕԹԱՐՅԱՆ. Ձեր խոսակցության եղանակը, ձեր դեմքի հեգնական արտահայտությունը, ձեր
սառնությունը:
ԱՆԴՐԵԱՍ. (Տաքանալով) Բաս ինչպես կհրամայես խոսեմ, աղաս, հըը՞: Ուզում ես, որ վիզս ծռեմ,
վախենամ, աղաչեմ, պաղատեմ: (Լուրջ և խիստ) Հերիք է: Դու չհասկացար պատիվդ: Ես
խոնարհվեցի քրիստոնեաբար, դու գլխիս նստեցիր: Համբերությունն էլ չափ ունի: Այժմ կարող ես
գնալ, ուր ուզում ես. իմ տան դռները քեզ համար փակ են:
ՍԱՂԱԹԵԼ. (Առանձին Անդրեասին) Մի տաքանար, լավ չէ:
ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված և ապշած մի քանի վայրկյան լուռ նայում է) Ահա թե ինչ: Ուրեմն,
կաշկանդված լեզվի կապերը քանդվե լ են: Ուրեմն երեկվա օրն այստեղ մոռացվե՞լ է: Այսօր իմ
առջև փակում եք այն դռները, որոնց երեկ բաց էիք անում կրունկների վրա: Ասացեք, պարոն
Անդրեաս, դուք ինձ ուզում եք վիրավորել իսկապես, թե՞ կատակ եք անում:
ԱՆԴՐԵԱՍ. Ես գյադա-գյուդաների հետ կատակ չեմ անում:
ՍԱՂԱԹԵԼ. Անդրե աս, Անդրեա՜ս...
ԱՆԴՐԵԱՍ. (Վրդովված) Թո՛ղ ինձ, բավական է ինչքան երես տվեցի լակոտի մեկին:
ՕԹԱՐՅԱՆ. (Կատաղի) Պարո՜ն...
ԱՆԴՐԵԱՍ, Գոռա՛ որքան ուզում ես: Ձայնդ յոթերորդ երկինք կբարձրանա, բայց աստծուն չի
հասնիլ: Շարունակիր էլի, ինչո՞ւ ես լռել: «Դուք ինձ օգնելով, ինձ վիրավորել եք: Ես ինքնասեր
մարդ եմ, տանջվել եմ: Դուք իմ փողերով եք ինձ որդեգրել: Ձեր հարստության կեսն իմն է: Տվեք»:
Անպատկառ: Ահա վեց ամիս է ես զրկվել եմ իմ հանգստությունից, քնից, ախորժակից: Քո
տարածած սուտ լուրերը տանջում էին ինձ գիշեր-ցերեկ: Քո պատճառով մարդիկ սկսել էին
համարել գող և քիչ էր մնում երեսիս թքեին: Քառասուն տարվա մեջ աշխատած անունս ու
պատիվս ոտնատակ էին լինում: Այժմ... այժմ բավական է: Դու սպառնում ես ինձ դատի կանչել:
Համեցե՛ք, ճանապարհը բաց է, կարող ես գնալ: Իսկ իմ տան դռները փակ են քո առջև և հավիտյան
չեն բացվիլ:
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Այս մարդն ինքն իր գործը փչացնելու է:
ՕԹԱՐՅԱՆ. (Լսել է մերթ գարմացմամբ, մերթ վրդովվելով, մերթ իրան (զսպելով) Եվ այդ
համարձակ լեզվով խոսողը Անդրեաս Էլիզբարյա՞նն է: Նա, որ աշխատում էր ինձ մի քանի հազար
ռուբլով կաշառել, որպեսզի ես հրաժարվի՞մ իմ արդար պահանջից: Դուք ինձ մինչև անգամ
ծաղրո՞ւմ եք: Դուք ինձ վռնդում եք ձեր տնից, ինչպես մի փողոցային սրիկայի՞: Ինչո՞ւ: Որովհետև
ես մինչև այսօր խնայել եմ ձեզ` հանուն ձեր աղջկա սիրուն: Ասացե՛ք, այդ ինչ
կերպարանափոխություն է: Ո՞վ կամ ի՞նչը ձեզ ազատեց երեկվա ողորմելի դրությունից: Ո՞վ
ներշնչեց ձեզ այդքան քաջություն:
ԱՆԴՐԵԱՍ. Ես քո սպառնալիքներից մազի չափ չեմ վախեցել: http://www.hay-em.do.am/
ՕԹԱՐՅԱՆ. Սուտ եք ասում, պարոն: Դուք ինքներդ այս րոպեիս խոստովանեցիք, որ ես ձեզ զրկել
եմ քնից ու հանգստությունից: Կնշանակե, դուք համոզված էիք, որ ձեր հանգստությունն ինձանից է
կախված: Ագում էիք, որ բավական է ես ցանկանում, և դուք կսողաք իմ ոտների տակ:
ԱՆԴՐԵԱՍ. Լի՜րբ... (Հարձակվում է վրեն):
ՍԱՂԱԹԵԼ. (Մեջ ընկնելով) Անդրեա՜ս, Անդրեա՜ս. (Լռություն):
ՕԹԱՐՅԱՆ. (Բռունցքները սեղմելով, ուզեցել է հարձակվել, բայց զսպել է իրեն) Ոչ, ոչ չպիտի
խելագարվել: Պետք է իմանալ ինչ է անցել այստեղ: Ես ոչինչ չեմ կարող ասել: Հարկավոր է
տեսնվել Մարգարտի հետ: Նա ինձ կասի ճշմարտությունը: Երկուսից մեկը — կամ ես խաբված եմ
այդ աղջկանից, կամ այս մարդը մի զարհուրելի չարագործ է: Մարգարիտը կբացատրի գաղտնիքը:
Նա պարտավոր է բացատրել: Ես նրան Հավատացել եմ ինչպես երկնային դատավորի: Ես
կտեսնվեմ նրա հետ թեկուզ մահվան անկողնում լինի: (Քայլերն ուղղում է ղեպի նախասենյակ):
ԱՆԴՐԵԱՍ. (Սաղաթելին) Հրամայի՛ր ծառաներին, որ ներս չթողնեն նրան:
ՕԹԱՐՅԱՆ. (Կանգ առնելով) Ջգուշացե՛ք, պարոն, ապա թե ոչ ձեզ հետ կկորչի և ձեր աղջիկը:
(Շտապ անցնում է նախասենյակ):
ԱՆԴՐԵԱՍ. (Բարձր ձայնով) Վարդա՜ն, դո՛ւրս արեք նրան, դուրս: (Դիմում է նախասենյակի,
կողմը):
ՍԱՂԱԹԵԼ. (Բռնում է նրա թևից) Համբերիր, մարդ աստծու, համբերիր: Լավ մտածիր, ինչ ես
անում:
ԱՆԴՐԵԱՍ. (Մի կերպ ուշքի գալով) Ճշմարիտ ես ասում, ես չպիտի տաքանայի: Տե՛ս, որտեղ գնաց:
ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նախասենյակի դռներով) Դռները բաց արին: Բագրատը խնդրում է նրան
ներս մտնել:
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ պիտի անենք, եթե Մարգարիտը հայտնի նրան :
ՍԱՂԱԹԵԼ. Վկան ես չե՞մ, մարդ աստծու, ոչ տեսել եմ, ոչ լսել:
ՏԵՍԻԼ 6
ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ և ՍԱՂԱԹեԼ
Հետո առանց Սաղաթելի
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախից և կանգ է առնում դռների առջև: Գունատ է, դեմքի վրա երևում
են անքնության և հոգեկան տանջանքների հետքեր):
ԱՆԴՐԵԱՍ. (Տեսնելով նրան, ուժգին ցնցվում է, բայց և արագությամբ իշխում է իրան): http://www.hay-em.do.am/
Մի քանի վայրկյան պատկերավոր լռություն:
ԱՆԴՐԵԱՍ. (Կանգնած է բեմի մեջտեղում):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Կանգնած է ձախ դռների մոտ և չի նայում հորը):
ՍԱՂԱԹԵԼ. (Անցել է բեմի աջ կողմը և տերողորմյան ձեռին նայում է առաստաղին):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուզում է խոսել, բայց նեղված է Սաղաթելի ներկայությունից) Քեռի, մայրիկը կարծեմ
ուզում էր քեզ տեսնել:
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Ցանում է ինձ: (Հանդարտ քայլերով անցնում է աջից դեպի ձախ ե դուրս է
գալիս ձախ դռներով: Ճանապարհին հատակի վրա տեսնելով ինչ-որ թուղթ, վերցնում է և դնում
Բագրատի սեղանի վրա):
ՄԱՐԳԱԻՏ. (Սաղաթելին ճանապարհ դնելով, դռները հետևից ծածկում է): ԱՆԴՐԵԱՍ. Լսեցի
հիվանդ ես, ինչո՞ւ ես վեր կացել:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Այնքան կլանված է իր մտքերով, որ գրեթե չի լսում) Հայրիկ, նա եկավ ինձ տեսնելու,
չկարողացա նրան ընդունել: Երրորդ անգամն է գալիս այսօր, ես փախչում եմ նրանից: Հայրիկ,
տո՛ւր ինձ միջոց նրան պարզերես հանդիպելու:
ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դողդոջուն ձայնով, բայց հաստատ) Ազնվություն:
ԱՆԴՐԵԱՍ. Ես այն եմ, ինչ որ կամ, ոչ ավելի, ոչ պակաս: Դու չես կարող ինձ խրատել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Մի՛ տանջիր ինձ, հայրիկ, ես չեմ կարող դիմանալ քո անպատվությանը:
ԱՆԴՐԵԱՍ. Եթե անպատիվ բան էր, ինչո՞ւ ինձ ստիպեցիր անել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ուզում էի անունդ խայտառակությունից ազատել:
ԱՆԴՐԵԱՍ. (Դառն հեգնական ծիծաղով) Ազատե՞լ: Ոչ, ընդհակառակը, դու ուզում էիր ինձ զոհել
քո... սիրականին:
(Վերջին բառը արտասանում է վիրավորական շեշտով):
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ մի՛ ասա այդ բանը, մի՛ ասա:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչպես չասեմ: Նրան ճանաչելու օրից հարազատ ծնողիդ մոռացել ես: Նրա մի
համբյուրը քեզ համար ավելի թանկ է, քան իմ պատիվը: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. Երդվում եմ մեր գերդաստանի անունով, որ սխալվում ես: Չեմ թաքցնում, ես սիրում
եմ Օթարյանին: Բայց քո պատիվն ավելի եմ սիրել, որովհետև իմ ծնողի ազնվությունն ավելի
բարձր է ինձ համար, քան իմ երջանկությունը:
ԱՆԴՐԵԱՍ. Սո՛ւս, անամոթ, մի՛ համարձակվիր մոտս խոսել քո սիրո մասին: Ես շատ լավ գիտեմ,
որ դու ուզում էիր ինձանից խլել հարստությունս, տալ այդ գյադային, որ հետո միասին ավելի
փառավոր ապրեիք: Քո օժիտը քեզ քիչ էր թվում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Կարող եմ երդվել, հայրի՜կ, որ ինքդ էլ չես հավատում քո ասածին: Դու շատ լավ
գիտես, որ ես երբեք քո հարստության վրա աչք չեմ ունեցել:
ԱՆԴՐԵԱՍ. (Ծաղրով) Իհարկե, դու այս աշխարհից չես, քեզ մայր չի ծնել: Բավական է, դու սիրտ
չունես, դու ատում ես ինձ, դու իմ թշնամին ես:
ՄԱՐԳԱՐԻՏ. Շատ լավ, թող այդպես լինի: Բայց մի օր կհամոզվես, որ ոչ ոք քեզ չի սիրել այնչափ,
որչափ ես:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես եկել գլխիս, ասա կարճ, կտրական:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հե՛տ տուր ինձ այդ թղթերը, հե՛տ տուր:
ԱՆԴՐԵԱՍ. (Կծու ծիծաղ) Հա՛ հա՛ հա՛, հե՛տ տուր: Անդրեաս Էլիզբարով, լսո՞ւմ ես, տուր սուրդ
թշնամու ձեռը, վիզդ ծռիր, որ նա կտրե: Չէ որդի, փառք աստծու, դեռ չեմ գժվել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՛ ծաղրիր իմ տանջանքը. ես չեմ կարող դիմանալ:
ԱՆԴՐԵԱՍ. (Եղանակը փոխելով) Ի՞նչ թղթեր ես ուզում, աա՞, ի՞նչ թղթեր: Ես ոչ մի թուղթ չեմ
տեսել, չեմ ունեցել և չունեմ, գնա՛ բանիդ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Զեռները ջարդելով) Աստված իմ...
ԱՆԴՐԵԱՍ. Այո, դու երազ ես տեսել, ուրիշ ոչինչ...
ՄԱՐԳԱՐԻՏ. Կյանքս կտայի, եթե երազ լիներ: Երբ լսեցի բանալիների ձայնը, արթնացա և
լուսամուտի թույլ լույսով տեսա քո ահեղ կերպարանքը, չհավատացի աչքերիս: Մի քանի րոպե,
սարսափից քարացած, դիտում էի արարքդ: Ախ, այն ի՛նչ վայրկյան էր, երբ դու հեռացար վախկոտ
քայլերով, և ես հետևեցի քեզ: Այնտեղ, դահլիճում, քո սարսափած դեմքի վրա կարդացի իմ
դատավճիռը: Դա ինձ համար կայծակի հարված էր: (Երեսը դարձնելով, աշխատում է արտասուքը
զսպել):
ԱՆԴՐԵԱՍ. Երազ չէ, բաս ինչ է: Երեկ ամբողջ գիշերը ես տանը չեմ եղել: Քեռիդ վկա է...
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, եթե ինձ չես խնայում, խնայիր քեզ: Սիրտս վկայում է, որ այդ թղթերը պետք է
քո գլխին մի փորձանք բերեն: http://www.hay-em.do.am/
ԱՆԴՐԵԱՍ. Դե, հերիք է, համբերությունս մի կտրիր, ես սկսում եմ կատաղել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Աա՜, այլևս քո սպառնալիքներից չեմ վախենում: Իմ ամենամեծ պատիժը երեկվա քո
արածն էր:
ԱՆԴՐԵԱՍ. (Կատաղած) Դե դո՛ւրս, դո՛ւրս, անպատկառ: Դու կարող ես ինձ որդեսպան դարձնել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՞թե չես մտածում, որ ես կարող եմ քո գողությունը պատմել բոլորին,
առանց քեզ խնայելու:
ԱՆԴՐԵԱՍ. Մինչև բեր անդ բաց անելը, ես այդ հանդուգն լեզուդ տակահան կանեմ և կշպրտեմ
շներին: Դե՛հ, կորի՛ր, քանի որ սատանան ինձ չի հաղթել:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Հուսահատ) Աստված իմ, ի՞նչ անեմ: Նա սիրտ չունի: Հայրիկ, սիրելի թանկագին
ծնող, տո՛ւր ինձ այդ թղթերը: Այսօր ես պարտավոր եմ նրանց վերադարձնել իրենց տիրոջը: Ես
ազնիվ խոսք եմ տվել: Նա այնտեղ, հյուրասենյակում սպասում է: Ես փախա նրանից, ինչպես գող:
Տո՛ւր, եթե մազի չափ հարգում ես քո աղջկա պատիվը:
ԱՆԴՐԵԱՍ. Անե՜ծք քեզ, չար սադայել: Ասում եմ քեզ, որ իմ մոտ ոչինչ չկա:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, դու ինձ լավ չես ճանաչել: Ես քիչ եմ խոսել, բայց շատ եմ մտածել և զգացել:
Ես պատրաստ եմ կյանքս զոհել պատվիդ համար, բայց պատիվս արատավորել հարստությանդ
համար — չեմ կարող, անզոր եմ: Դու պետք է ազատես ինձ խայտառակությունից: Այդ քո պարտքն
է, որովհետև դու հայր ես: Տո՛ւր ինձ իմ պատիվը, ես առանց պատվի մի ժամ անգամ ապրել չեմ
կարող:
ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Հեռացի՛ ր, աղջի, արյունս գլխովս է տալիս:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, չեմ հեռանալ, մինչև որ չստանամ այդ թղթերը: Զրկիր ինձ մի կտոր հացից,
վռնդիր փողոց: Ես պատրաստ եմ քո վերջին գործակատարի աղախինը դառնալ, պատրաստ եմ
դռնե դուռն ընկնել, ողորմություն մուրալ, բայց գող հռչակվել, ոչ, այդ չեմ կարող: Նա ազնիվ է, նա
ինձ էլ ազնիվ է համարում: Նա իմ մասին շատ մեծ գաղափար ունի: Եվ հանկարծ գող նրա աչքո՜ւմ:
Ոչ, ոչ, հայրիկ, դու բարի ես, խելոք ես, դու այդ թույլ չես տա: Տե՛ս, հայրիկ, ես չոքում եմ քո առջև:
(Չոքում է) Խղճա ինձ, խնայի՛ր ինձ: Քեզանից է կախված իմ կյանքը: Լա՛վ լսիր, կյանքս եմ ասում:
Մի արա, հայրիկ, այդ բանը, մի՛ արա, գողությունը սոսկալի հանցանք է:
ԱՆԴՐԵԱՍ. (Կռվել է ինքն իր հետ) Վեր կաց, ամոթ է, ներս կմտնեն, կտեսնեն:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, ոչ, ես վեր կկենամ միայն պատիվս հետ ստացած: Տեսնո՞ւմ ես, խիղճդ արդեն
տանջում է քեզ: Մի՛ դարձնիր երեսդ, երդվում եմ, երբեք քեզ չեմ դատապարտիլ, երբե՛ք, ոչ մի
խոսքով, ոչ մի ակնարկով: Կպապանձվեմ և կհարգեմ քեզ առաջվա պես: Ես գիտեմ, որ դու
մոլորվել ես և այժմ զղջում ես: Հայրիկ, տուր ինձ այդ թղթերը:
ԱՆԴՐԵԱՍ. (Վճռական շարժում է անում և վեր կենում) Հոգիս բերանս բերեցիր: (Մոտենում է
գրասեղանին, արագ բաց անում արկղը և ծրարը նանում): http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախացած ոտքի կանգնելով) Ահ. ես գիտեի, որ դու բարի ես, որ քո չարությունը
կեղծ է: Շնորհակալ եմ, հայրիկ, դրանով դու ազատում ես ոչ միայն պատիվս, այլև կյանքս...
ԱՆԴՐԵԱՍ. Հը՛մ, ձե՛ռք վերցրու: Ես մի հարվածով վերջ կտամ ամեն բանի: Ի՜նչ արած, դու համառ
ես: (Թղթերը պատռում և ձգում է վառարան) Ահա նրանց տեղը:
ՄԱՐԳԱՐԻՏ. Քարսի՜րտ, այդ ի՜նչ ես անում: (Ճչալով հարձակվում է, որ խանգարի):
ԱՆԴՐԵԱՍ. (Չի թողնում նրան վառարանին մոտենալ) Կա՛ց, եթե ոչ քեզ էլ կգցեմ այնտեղ: Ահ,
վերջապես, ազատվում եմ ձեզանից: Վառվեցեք, մոխիր դարձեք, դուք շատ եք այրել իմ սիրտը:
Կռիվ երկուսի մեջ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ: Դու ինձ ես այրում, ինձ: Բա՛ց թող, բա՛ց թող: (Ուզում է կծոտել
հոր ձեռները) Ա՜հ, ես թուլանում եմ, ուժ չունիմ: Լսիր, ես կգոռամ, կկանչեմ բոլորին այստեղ, որ
տեսնեն քո ավազակությունը: Թող: (Ազատվելով հոր ձեռքից, մոտենում է վառարանին): Ահ, այլևս
ուշ է: Այրվեցին, կորավ ամեն ինչ: (Բարձրաձայն) Այստե՛ղ եկեք, Ռոզալիա, Բագրատ, ամենքդ
եկեք, տեսեք ինչ է կատարվում այստեղ: Հայրն այրեց իր աղջկա պատիվը: Ա՜հ, կորավ ամեն ինչ:
(Թուլացած ընկնում է աթոռի վրա: Լռություն) Բայց թող այդպես լինի: (Քայլերն ուղղում է դեպի
ձախ դռները: Հանդիպում է Օթարյանին, որ գալիս է նույն դռներից, ցնցվում է և անշարժ մնում):
ԲԱԳՐԱՏ. (Ներս է մտնում նույն դռներից, Օթարյանից քիչ հետո):
ՏԵՍԻԼ 7
ՆՈԻՅՆՔ, ՕԹԱՐՅԱՆ և ԲԱԳՐԱՏ
ԱՆԴՐԵԱՍ. (Զեռները մեջքին դրած, կանգնած է դեպի ձախ):
ՕԹԱՐՅԱՆ. Վերջապես, տեսա քեզ: Դա. հիվանդ չես և փախչում ես ինձանից: Լսիր, հայրդ ինձ
անպատիվ արավ և դուրս վռնդեց իր տնից: Ես համարվում եմ ստոր մարդ, որ ուզեցել եմ
խաբեբայությամբ կորզել նրա հարստությունը: Ցույց տուր նրան իմ թղթերը: Ցույց տուր իսկույն, ես
այսպես եմ կամենում: Ես ստորացած եմ, անպատված: Ցույց տուր այդ ապացույցները:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Լուռ, գունատ, դողդոջուն և անշարժ կանգնած է պատի տակ):
ՕԹԱՐՅԱՆ. Ահա և եղբայրդ: Այժմ նա ուրիշ լեզվով է խոսում: Այստեղ մարդկանց դերերը փոխվել
են: Երեկ հայրդ էր ուզում ինձ կաշառել, այսօր — եղբայրդ: Գոնե բացատրիր, ինչ է պատահել:
(Լռության) Աա՜, դու լռո՞ւմ ես, ձայն չե՜ս հանում, կանգնած ես դատապարտյալի պե՞ս: Երդվում եմ
հորս հարստահարված գերեզմանով, կամ դուք եք խելագարվել, կամ ես: (Մարգարտին) Ասա՛, այդ
ի՞նչ դավադրություն է: Չէ որ ես քեզ ընտրեցի դատավոր: Ո՞ւր են իմ ապացույցները: Բե՛ր այստեղ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Երկար տատանվելով) Չգիտեմ:
ՕԹԱՐՅԱՆ. Դեհ, լսո՞ւմ ես, Մարգարիտ, գնա, բեր այն թղթերը: http://www.hay-em.do.am/
ՄԱՐԳԱՐԻՏ. (Մեռելային սառնությամբ) Ես այրեցի այն թղթերը: Ահա այնտեղ: (Ցույց է տալիս
վառարանը, երկարատև տանջանքով լի մի հայացք է ձգում հոր վրա և թույլ քայլերով (հեռանամ է
ձախ դռներով):
ՕԹԱՐՅԱՆ.
ԲԱԳՐԱՏ.
ԲԱԳՐԱՏ. (Նայում է, փակում է վառարանի դռներն և ուրախություն արտահայտում):
ՏԵՍԻԼ 8
ՆՈԻՅՆՔ առանց ՄԱՐԳԱՐԻՏԻ, հոտո ՍԱՂԱԹԵԼ և ՍՈՒՐԵՆ
Պատկերավոր տեսարան
ՕԹԱՐՅԱՆ. (Ապշած նայում է մերթ մեկին, մերթ մյուսին) Այրե՞լ է: Ուրեմն, այդ մի որոգա՞յթ էր ինձ
համար: Մարգարիտը դաշնակից մի ավազակի: Ոչ, այդ անկարելի բան է: Կասկածել նրա
ազնվության մասին, կնշանակե հայհոյել սրբությունը: Նա սուտ ասաց: Նա իրան զրպարտեց:
Այստեղ մեղավորն ուրիշ է: (Անդրեասին) Արդարացրեք ձեր աղջկան, ապա թե ոչ` ես նրան
կվիրավորեմ:
ՍԱՂԱԹԵԼ. (Ներս է մտնում ձախ դռներից):
ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնանք կլուբ: (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ): Բեմի հետևից լսվում
է ատրճանակի խուլ պայթյուն:
ԲՈԼՈՐԸ. (Ցնցվում են):
ՍԱՂԱԹԵԼ. Այդ ի՞նչ էր: (Վազում է հետ ձախ դռներով):
ԲԱԳՐԱՏ. (Հետևում է Սադաթելին):
ԱՆԴՐԵԱՍ.
ՕԹԱՐՅԱՆ.
ՍՈՒՐԵՆ. (Ներս է վազում ձախ դռներից գունաթափված: Տատանվում է: Լռություն) Մարգարիտն
իրեն սպանեց:
ԱՆԴՐԵԱՍ. (Մռնչում է, ձեռը զարկելով գլխին) Ա՜հ, որդեսպա՜ն:
ՕԹԱՐՅԱՆ. Աա, այդ դո՞ւ ես այրել: Գազա՞ն: (Ուզում է հարձակվել Անդրեասի վրա): http://www.hay-em.do.am/
ՍՈՒՐԵՆ. (Մեջ է ընկնում) Կաց, նա արդեն պատժված է: (Նայում է հորը կատաղությամբ ե
զզվանքով):
ՕԹԱՐՅԱՆ. Մարգարի՜տ, Մարգարիտ: (Հեկեկալով վազում է դեպի ձախ և անզորացած հենվում
դռներին):
Վարագույրն իջնում է հանդարտ:

Комментариев нет:

Отправить комментарий