HTML դասեր


ՆՅՈՒԹԻ  ԱՂԲՅՈՒՐ     http://blog.xnet.am 



HTML դասեր (մաս 5)

Շատ երկար դադարից հետո սկսում ենք մեր սիրելի դասերը, այս անգամ կսովորենք գրաֆիկա ավելացնել օգտագործելով <IMG> թեգը:
Նկարը ճիշտ սահմանելու համար պետք է նշել նրա ֆորմատը, օրինակ` jpg, gif  և այլն:
Ատրիբուտ alt հնարավորություն է տալիս ստեղծել տեքստ, որը կցուցադրվի անհրաժեշտության դեպքում նկարի փոխարեն: Պետք է նշել նաև գրաֆիկայի տեղը և անունը. օրինակ xnet-ի գլխավոր նկարը օգտագործելու համար սեխմեք մկնիկի աջ կլիկը և  copy URL  ardess կամ копировать URL картинки, այս կերպ մենք իմանում ենք նկարի գտնվելու վայրը: Անցնեք գործի
<img src=”http://www.xnet.am/templates/images/logo.png”  alt =”սա xnet-ի նկար է”>

Շրջանակ պատրաստելու համար օգտագործում ենք border ատրիբուտը <img> թեգի հետ, նշելով նրա չափը:
<img src=”http://www.xnet.am/templates/images/logo.png”  border =”12″ >
Background ատրիբուտի և body թեգի օգնությամբ սահմանում ենք վեբ էջի ֆոնը: Եթե նկարը փոքր է բրաուզերը ավտոմատ կրկնապատկում է այն, որպեսզի վեբ էջը լցվի:
<body background=”http://www.xnet.am/templates/images/logo.png”>



HTML դասեր (մաս 4)

Այս անգամ կսովորենք ինչպես փոխել տառերի և  վեբ էջի գույնը: Իմ ամենասիրած մասը ամբողջ html-ում :D :
Որպեսզի փոխենք ամբողջ էջի տառերի գունյը օգտագործում ենք <BODY> թեգը TEXT  ատրիբուտի հետ, իսկ տեքստում որոշ հատվածների գույնը փոխելու համար օգտագործում ենք <FONT> թեգը  COLOR ատրիբուտի հետ: Իսկ գույնը սահմանելու համար պետք է իմանալ տվյալ գույնի կոդը, որը կազմված է # և թվերից , կամ գույնիի անունը, որոնք 16-ն  են`   black, aqua, blue,  fuchsia, gray, green, lime, maroon, navy, olive,  purple,  red, silver, teal, white, yellow:
<font color=”#ff0000″>
<pre>
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
<pre>
</font>
Վեբ էջի ֆոնի գունը փոփոխելու համար օգտագործում են <BODY> թեգը BGCOLOR ատրիբուտի հետ:
<BODY BGCOLOR=”blue”> </BODY>
Վեբ էջերում ազատ լուսանցքներ թողնելու համար օգտագործում ենք <BODY> թեգի հետ
LEFTMARGIN- ձախ դաշտ
RIGHTMARGIN- աջ դաշտ 
TOPMARGIN- վերևից դաշտ
BOTTOMMARGIN- ներքևից դաշտ  ատրիբուտները:
Առանց սահմանելու բրաուզերը սահմանում է բոլոր կողմերից 10 չափը:
<body leftmargin=”200″></body>

 

HTML դասեր (մաս3)


Այս անգամ կսովորենք ինչպես փոխել տառատեսակը, նրա չափը և մի քանի այլ հնարքներ:
Տեքստի հատվածները ընդգծելու համար օգտագործում ենք ` մուգ  <B>, շեղ <I>, ընդգծված <U> և վրայով գիծ<STRIKE>  թեգերը: Ինդեքսում գրելու համար օգտագործում ենք ներքևում` <SUB>, վերևում` <SUP> թեգերը:  Html-ը հնարավորություն է տալիս միարժամանակ օգտագործել մի քանի թեգ: Այսպիսով`
<b>մուգ</b>
<i>շեղ</i>
<u>ընդգծված</u>
<strike>վրայով գիծ</strike>
Ինդեքս<sup>վերևից</sup>
Ինդեքս<sub>ներքևից</sub>

Դիտենք բրաուզերով`
Իսկ հիմա սովորենք ինչպես փոխել տեքստի տառատեսակը: Օգտագործում ենք <FONT> թեգը FACE ատրիբուտով: Տառատեսակը սահմանում ենք իր անունով, օրինակ` Arial.
<font face=”Vladimir Script”>Seda Hakօbqyokhvyan</font>


Տեքստի չափը փոփոխելու համար օգտագործում ենք SIZE ատրիբուտը <FONT> թեգի հետ: Ինչքան մեծ է տառատեսակը այնքան հեշտ է ընթեցվում գրածը: Օգտագործելով <BACEFONT> թեգը կարող եք փոխել տառատեսակի չափը ամբողջությամբ: Հասանելի նե 1-7 չափ, որտեղ 7-ը ամենամեծն է, 1-ը ամենափոքրը: Կարող եք օգտագործել նաև <BIG> և <SMALL>  թեգերը: Տեքստի մեջ որոշ տառեր մեծացնելով կարող եք ստանալ հետաքրքիր էֆեկտներ:
<p><font size="1">տառերը 1 չափի մեծության</font></p>
<p><font size="2"> տառերը 2 չափի մեծության </font></p>
<p><font size="3"> տառերը 3 չափի մեծության </font></p>
<p><font size="4"> տառերը 4 չափի մեծության </font></p>
<p><font size="5"> տառերը 5 չափի մեծության </font></p>
<p><font size="6"> տառերը 6 չափի մեծության </font></p>
<p><font size="7"> տառերը 7 չափի մեծության </font></p>


HTML դասեր (մաս 2)

Նախորդ գրառումից սովորեցինք, թե ինչպես պատրաստել վեբ էջի մարմինը: Հիմա սովորենք, թե ինչպես ստեղծել պարբերություն, վերնագիր, գրել բանաստեղծություն և այլն: Դե սկսեցինք.
Նոր պարբերության ստեղծման համար օգտագործում ենք <P> թեգը: Եթե չնշենք տողերի հավասարեցման դասավորությունը, ապա բրաուզերը այն ավտոմատ կդասավորի դեպի ձախ հավասար: Սակայն աջ, ձախ, կենտրոնում, լայնությամբ տեքստը դասավորելու համար օգտագործում ենք align ատրիբուտը:
<p align="left">պարբերությունը դասավորել հավասար ձախից</p> <p align="right">պարբերությունը դասավորել հավասար աջից</p> <p align="center">պարբերությունը դասավորել կենտրոնում</p>


Իսկ նոր տողից գրելու համար օգտագործում ենք <BR> թեգը, որը չունի իր փակվող երկվորյակը.
Պետք չէ, սիրելիս<br> Զուր ես երդվում,<br> Առանց երդման էլ ես հավատում եմ:<br>
Իսկ վերնագրի համար օգտագործում ենք <H1>, <H2>, <H3>, <H4>, <H5> և <H6> թեգերը, 1ից 6ը ըստ նվազման կարգի մեծության:
<h1>վերնագիր 1 կարգի մեծության</h1> <h2>վերնագիր 2կարգի մեծության</h2> <h3>վերնագիր 3 կարգի մեծության</h3> <h4>վերնագիր 4 կարգի մեծության</h4> <h5>վերնագիր 5 կարգի մեծության</h5> <h6>վերնագիր 6 կարգի մեծության</h6>
Html-ում կան հատուկ սիմվոլներ ոնոնք ունեն իրենց կոդերը`
&quot; " &amp; & &lt; < &gt; > &curren; ¤ &brvbar; ¦ &sect; § &copy; © &ordf; ª &laquo; « &reg; ® &deg; ° &plusmn; ± &micro; µ &para; ¶ &middot; · &sup1; ¹ &euro; € <SUP><FONT SIZE="-1">TM</FONT></SUP> TM
Բրաուզերները ավտոմատ կերպով անտեսում են բացակները/պրոբել/, սակայն գործը հեշտացնելու համար տալիս ենք <PRE> հրահանգը և բրաուզերը հաշվի է առնում բացակները.
<pre>
Անհարմար է բոբիկ քայլել, 
   Այս կոշիկն էլ շատ է նեղում:
      Ինչպես քայլել առանց ուղու,
          Այս ճամփան էլ շատ է շեղում:
</pre>










HTML-ի դասեր սկսնակների համար

HTML (HyperText Markup Language) ծրագրավորման լեզու է, որի օգնությամբ ստեղծվում են վեբ էջերը: Նախ ասեմ , որ նյութը յուրացնելու համար պետք է չնչին կերպով ծանոթ լինեք, թե ինչ է ինտերնետը, www,  բրաուզերը, վեբ էջերը, կայքը: Սակայն, եթե չգիտեք այցելեք` այստեղ և մի փոքր ծանոթացեք:
Եթե Դուք օգտագործում եք БлокнотWordpadWord և այլն , ապա դիտման համար ֆայլը պահպանեք htm կամhtml ֆորմատով, որից հետո բացեք բրաուզերով:
Բոլոր վեբ էջերը անպայման պարունակում են <HTML> թեգը ամենասկզբում, այն նկարագրում է Ձեր ֆայլը, որպես վեբ էջ: Որից հետո  գրվում է <HEAD> թեգը, որը նկարգրում է վեբ էջի անունը և լրացուցիչ տեղեկություններ է տալիս  նրա մասին: Այնուհետև գրվում է <TITLE> թեգը, որը ցույց է տալիս վեբ էջի անունը: Նրան հաջորդում է<BODY> թեգը, որը ցույց է տալիս էջի “մարմինը”, այստեղ է տեղադրվում ամբողջ տեքստը, գրաֆիկան և այլն: Բոլոր թեգերը փակվում են իրենց “երկվորյակով”` </թեգ>: Օրինակ.`



Комментариев нет:

Отправить комментарий